00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

© Sputnik / Aram NersesyanСвободная экономическая зона г. Мегри
Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը վերլուծում է տարածաշրջանային պարադոքսը. Հայաստանին 30 տարի շրջափակման մեջ պահած երկրները կշահեն ապաշրջափակունից, իսկ Հայաստա՞նը։
Տարածաշրջանային պարադոքսը. շրջափակում իրականացնողները միանշանակ կշահեն ապաշրջափակումից, իսկ Հայաստա՞նը

Եկեք անկեղծ լինենք։ Մոտ 30 տարի բողոքել ենք, թե մեզ շրջափակում են, հիմա խոսում ենք ապաշրջափակման վտանգների մասին։ Բայց բոլոր դեպքերում, տրասնպորտային հաղորդակցությունների արգելափակումը վերացնելու գործընթացը, կարծես թե, սկսվում է և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պարզապես կփաստենք՝ գնացքն արդեն մեկնել է։ Իրականում այն առաջին գնացքը, որը Բաքվից Սյունիքի տարածքով պիտի հասնի Թուրքիա, իհարկե, դեռ չի մեկնել, բայց երևի հասկանում եք, թե ինչու օգտագործեցի հայտնի թևավոր խոսքը գնացքի մասին՝ ախր այդ գնացքի երթևեկությունը վերականգնելու մասին դրույթին մեր լիակատար համաձայնությունն ենք տվել դեռ աշնանային պատերազմից անմիջապես հետո։

Билборд с надписью Добро пожаловать в Азербайджан на дороге Горис-Капан в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները

Ուղղակի մեջբերեմ նոյեմբերյան հայտարարության վերջին՝ 9-րդ կետը. «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով», - ասված է այդ փաստաթղթում։ Ավելին, դեռ այն ժամանակ՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, ամրագրվեց, որ հենց ռուսաստանյան սահմանապահ զորքն է վերահսկելու տրանսպորտային այս հաղորդակցությունը։

Համաձայնեք՝ երկարատև առաքելություն իրականացնող սահմանապահները շատ ավելի լուրջ երաշխիք են, քան խաղաղապահները, որոնք, ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը, կարող են հեռանալ ցանկացած պահի։ Էլ ավելին, այդ 9-րդ հոդվածն այսպես է ավարտվում. «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»: Այսինքն` ես այսպես եմ հասկանում՝ երկաթուղուն զուգահեռ, Ադրբեջանը կարող է կառուցել և հաստատ շատ արագ կկառուցի նաև ժամանակակից ավտոմայրուղի։

Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

Հիշենք պատմությունը։ Սյունիքի հետ կապված խոսակցությունների և ենթադրությունների  հիմքը 1991 թվականին դրեց ամերիկյան պետդեպարտամենտի այն ժամանակ դեռ անհայտ մի փորձագետ, որի անունն էր, շատ ճիշտ եք՝ Փոլ Գոբլ։ Տարիներ առաջ նա Պրահայում հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը և խոստովանեց, որ կարգավորման իր առաջարկը հիմնվում էր շատ պարզ, այսպես ասած, քարտեզային իրողության վրա։ Հայերը ադրբեջանցիներին տալիս են Մեղրին, փոխարենը Ադրբեջանը զիջում է Լաչինի շրջանը, ինչի հետևանքով Ադրբեջանն անմիջական ցամաքային կապ էր հաստատում Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Արցախի հետ։ Այս պարզունակ ծրագիրը խիստ քննադատության ենթարկվեց թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի կողմից։ Ու, ինչպես ասում են, մեռավ բնական մահով։

Шествие против комендантского часа и covid-ограничений в столице Грузии (3 апреля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել

Ճիշտ է, ասում են, թե ուղիղ 10 տարի անց Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող Քի Ուեսթում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը իբր կրկին անդրադարձել են տարածքների փոխանակման այս ծրագրին, բայց դրանից հետո, երբ 2002 թվականին երկու նախագահները հանդիպեցին Փարիզում, Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասաց. «Մենք տարածքների փոխանակում չենք քննարկել, խոսքն ընդամենը այն մասին էր, թե արդյոք հնարավո՞ր է ապահովել Ադրբեջանի կոմունիկացիոն հասանելիությունը Մեղրիի շրջանի նկատմամբ»։

Ինչպես տեսնում եք, դեռ այն ժամանակ՝ 20 տարի առաջ, Հայաստանի իշխանությունները փաստում էին այն, ինչ այժմ պնդում են ներկա իշխանությունները. «Խոսքը ոչ թե ինչ-որ միջանցքի մասին է, որն անընդհատ հիշատակում են ադրբեջանցի պաշտոնյաները, այլ հաղորդակցության ուղիների աշխատանքի վերականգնման մասին»։  Նկատե՛ք, այս ձեւակերպումը, որն անընդհատ շեշտում են Երևանում, շատ  դրական արձագանք է գտնում դրսում։ Դե ո՞վ կարող է, ասենք, Եվրոպայում, որտեղ սահմանները հաճախ ընդհանրապես խորհրդանշական բնույթի են, չհամաձայնել, որ երկաթուղիների և ավտոճանապարհների բացումը մեծ օգուտներ կարող է բերել բոլոր երկրներին։

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Բայց Հայաստանում շատերը տրամաբանական հարց են տալիս՝ կոնկրետ ո՞ր երկրներին օգուտ կբերի։ Իր զինվորներին Սև լճի մոտ համառորեն պահող Ադրբեջանի՞ն։ Միանշանա՛կ, որովհետև կհաստատվի անմիջական ցամաքային կապը Նախիջևանի հետ։ Թուրքիայի՞ն։ Միանշանա՛կ, որովհետև այդ երկիրն Ադրբեջանի տարածքով կկարողանա հասնել մինչեւ Կենտրոնական Ասիայի պետությունները, իսկ դա արդեն մեկ քայլ կլինի, այսպես կոչված, «Մեծ Թուրանի» ստեղծման ճանապարհին։ Իսկ ա՛յ Հայաստանի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Ճիշտ է, տեսականորեն Հայաստանն Ադրբեջանի տարածքով կկարողանա իր բեռները առաջվա պես հասցնել Ռուսաստան։ Սակայն, համաձայնեք, գոնե առայժմ շատ հրատապ է հնչում այն հարցը, որը դեռ շաբաթներ առաջ հնչեցրել է վերլուծաբաններից մեկը. «Տեսնես այդ ո՞ր հայաստանցի գործարարն առաջինը կհամարձակվի իր արտադրած ապրանքը Ռուսաստան հասցնել Ադրբեջանի տարածքով»։

Լրահոս
0