Երևանում բնակարանների գներն աստիճանաբար սկսել են նվազել։ Այս մասին է վկայում 2020 թվականի առաջին եռամսյակի համար Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վիճակագրությունը։
Անկախ համավարակից, 2020 թվականի ընթացքում բնակարանների գները շարունակում էին աճել։ Փորձագետները դա բացատրում էին նրանով, որ բնակարան վաճառողները սպասում էին` երբ կավարտվի արտակարգ դրությունը։ Այդ պատճառով վաճառվող բնակարանների թիվը նվազեց, իսկ դա նշանակում է, որ նվազեց նաև դրանց թիվը պոտենցիալ գնորդների համար (որքան էլ քիչ լինեն գնորդները ներկայիս պայմաններում)։ Հետևաբար սկսեցին աճել նաև գները։
2020 թվականի աշնանից սկսած` մարտական գործողությունների ժամանակ և հետո, գները սկսեցին իջնել։ Թեև չհաստատվեց այն ենթադրությունը, թե երկրի բնակիչները զանգվածաբար վաճառում են բնակարանները արտագաղթելու նպատակով։
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը
2020 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով` բնակարանի վաճառքի գործարքները մայրաքաղաքում ոչ միայն չեն աճել, այլև հակառակը` սկսել են նվազել։ 2020 թվականի առաջին եռամսյակում առքուվաճառքի շուրջ 2 420 գործարք է եղել, չորրորդում` մոտ 2 160, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում` 2 020։
Սակայն հիմա գործարքների կրճատման հետ մեկտեղ` իջնում են նաև գները, քանի որ մարդիկ այլևս վաճառքը չեն հետաձգում մինչև լավ ժամանակներ։
Փորձենք ցույց տալ մի քանի օրինակի վրա։
Ժամանակահատված/գներ |
Կենտրոն |
Արաբկիր |
Դավիթաշեն |
Քանաքեռ–Զեյթուն
|
2020 թվականի I եռամսյակ
|
665 հազար դրամ |
461 հազար |
347 հազար |
337 հազար |
2020 թվականի IV եռամսյակ |
615 հազար |
439 հազար |
319 հազար |
317 հազար
|
2021 թվականի I եռամսյակ |
607 հազար |
436 հազար |
314 հազար |
317 հազար
|
Նույն օրինաչափությունը նկատվում է Երևանի մյուս 8 վարչական շրջանների համար` գները սկսում են աստիճանաբար նվազել և միայն առանձին դեպքերում (12-ից 2 շրջաններում) չնչին աճ են արձանագրում (Նոր Նորքում աճել են 0,7%–ով, Շենգավիթում` 0,3%–ով)։
Կրճատվում է նաև բնակարանների կառուցման համար հողատարածքների (լինի դա սեփական տների և դրանց կից շինությունների, թե բազմահարկ բնակարանների համար) առքուվաճառքի գործարքների թիվը։ 2020 թվականի առաջին եռամսյակում մոտ 15 հա նման հողատարածք է վաճառվել, չորրորդում` 12 հա–ից մի փոքր պակաս, 2021 թվականի առաջին եռամսյակում` 8 հա-ից պակաս։ Մասնավորապես, եթե նախկինում Կենտրոն վարչական շրջանում եռամսյակի ընթացքում մի քանի հողատարածք է վաճառվել, ապա 2021 թվականի առաջին եռամսյակում ընդամենը նման 1 հողատարածք է վաճառվել։
Կենտրոնի դեպքում դա կարող է կապված լինել շինարարության հետ (կենտրոնն առանց այդ էլ գերհագեցած է շինություններով, որոնք կառուցված են բոլոր քաղաքաշինական նորմերի խախտմամբ), միևնույն ժամանակ, բարձր է շարունակում մնալ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում իրականացվող գործարքների թիվը, և դրանց ծավալը հեկտարներով (որտեղ դեռ համեմատաբար շատ են ազատ տարածքները)։ Իսկ Նուբարաշենում (քաղաքի ամենամատչելի թաղամասում) այս ցուցանիշներն անընդհատ աճում են։
Տարեվերջին գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. ԿԲ
Միևնույն ժամանակ, ինչպես նշեցինք, հողատարածքների վաճառվող մակերեսներն ընդհանուր առմամբ կրճատվել են։
Թեպետ առաջին եռամսյակում շինարարության ծավալներն աճում են, բայց դա, ամենայն հավանականությամբ, կապված է կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում դադարեցված շինարարությունների վերսկսկմամբ։ Նոր շինարարություններ (հատկապես բազմահարկ շենքերի), ըստ ամենայնի, ավելի քիչ կլինեն` բնակչության գնողունակության և առաջնային շուկայում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի չեղակրման գաղափարի պատճառով։