https://arm.sputniknews.ru/20241026/82331809.html
COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը․Զարաֆյան
COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը․Զարաֆյան
Sputnik Արմենիա
Նոյեմբերին Ադրբեջանում նախանշված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։Միջազգային... 26.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-26T09:07+0400
2024-10-26T09:07+0400
2024-10-26T09:12+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1a/82331677_0:3:1036:586_1920x0_80_0_0_fb27f6950cbef1b14a3d02343cd393b5.jpg
COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը․Զարաֆյան
Sputnik Արմենիա
Նոյեմբերին Ադրբեջանում նախանշված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ի ներկայացուցչության և Ադրբեջանի կառավարության միջև անցած օգոստոսին ստորագրված «Համաձայնագրի» պատճենը։
Կազմակերպությանը խիստ անհանգստացրել է այն, որ «Համաձայնագիրը» մի կողմից երաշխավորում է, որ խորհրդաժողովի մասնակիցներն «օգտվում են դատական կարգով հետապնդման չենթարկվելու իմունիտետից՝ կապված նրանց կողմից արտահայտված մտքերի կամ թույլ տված գործողությունների հետ», բայց մյուս կողմից նրանք «պարտավոր են հարգել Ադրբեջանի օրենքները և չմիջամտել նրա ներքին գործերին»: Փաստաթուղթը չի հստակեցնում, թե խորհրդաժողովի մասնակցի կոնկրետ ո՞ր գործողությունները կարող են դիտարկվել որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն», և արդյոք Ադրբեջանի օրենքները կիրառելի՞ են այն գոտում, որտեղ ՄԱԿ-ի ենթակայության միջազգային խորհրդաժողով է անցկացվում։
Երեկ տեղեկացանք, որ Բաքուն COP-29-ի մասնակցության հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարի անունով։ Երևանը դեռ քննարկում է, թե ինչ մակարդակով կմասնակցեն համաժողովին։ Հայաստանյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ Բաքվում նախանշված միջոցառումը լավ առիթ է միջազգային հանրության առջև կրկին բարձրաձայնելու Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և այլ անձանց ազատ արձակելու մասին։
«COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է բնապահպան Ինգա Զառաֆյանը։
Նոյեմբերին Ադրբեջանում նախանշված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ի ներկայացուցչության և Ադրբեջանի կառավարության միջև անցած օգոստոսին ստորագրված «Համաձայնագրի» պատճենը։Կազմակերպությանը խիստ անհանգստացրել է այն, որ «Համաձայնագիրը» մի կողմից երաշխավորում է, որ խորհրդաժողովի մասնակիցներն «օգտվում են դատական կարգով հետապնդման չենթարկվելու իմունիտետից՝ կապված նրանց կողմից արտահայտված մտքերի կամ թույլ տված գործողությունների հետ», բայց մյուս կողմից նրանք «պարտավոր են հարգել Ադրբեջանի օրենքները և չմիջամտել նրա ներքին գործերին»: Փաստաթուղթը չի հստակեցնում, թե խորհրդաժողովի մասնակցի կոնկրետ ո՞ր գործողությունները կարող են դիտարկվել որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն», և արդյոք Ադրբեջանի օրենքները կիրառելի՞ են այն գոտում, որտեղ ՄԱԿ-ի ենթակայության միջազգային խորհրդաժողով է անցկացվում։Երեկ տեղեկացանք, որ Բաքուն COP-29-ի մասնակցության հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարի անունով։ Երևանը դեռ քննարկում է, թե ինչ մակարդակով կմասնակցեն համաժողովին։ Հայաստանյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ Բաքվում նախանշված միջոցառումը լավ առիթ է միջազգային հանրության առջև կրկին բարձրաձայնելու Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և այլ անձանց ազատ արձակելու մասին։«COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է բնապահպան Ինգա Զառաֆյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1a/82331677_126:0:910:588_1920x0_80_0_0_1f79117397d77615008e3fcaf5221b63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
COP-29-ին մասնակցելու մտադրություն ունեցող քաղհասարակությանը մտահոգում է մասնակիցների անվտանգության հարցը․Զարաֆյան
09:07 26.10.2024 (Թարմացված է: 09:12 26.10.2024) Նոյեմբերին Ադրբեջանում նախանշված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ի ներկայացուցչության և Ադրբեջանի կառավարության միջև անցած օգոստոսին ստորագրված «Համաձայնագրի» պատճենը։