00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն անհետացման եզրի՞ն է. ուր կհասցնի ժողովրդագրական ճգնաժամը

© Sputnik / David GalstyanДети Карабаха
Дети Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
1991 թվականից ի վեր ամեն տարի, բացի 2012 թվականից, Հայաստանի բնակչության թիվը նվազել է։ Առանցքային գործոններից մեկը ցածր ծնելիությունն է։ Հազվադեպ ընտանիքներ կան, որոնցում չորրորդ, հինգերորդ, վեցերորդ երեխա է ծնվում։

Ընդամենը 2,9 միլիոն բնակչություն ու ծնելիության 1,7 գործակից ունեցող Հայաստանը անհետացման եզրին է։ Նման տխուր եզրակացություն կարելի է անել բնակչության վիճակագրության անհոգի թվերից: Ընդ որում` պատերազմն ու համավարակը գլխավոր գործոնները չեն։

Հայաստանի ժողովրդագրական ճգնաժամի հիմնական պատճառը

Անկախությունից ի վեր Հայաստանի առջև ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավեր է ծառացել՝ ցածր ծնելիություն և արտագաղթ։ Հայաստանում ծնելիության գործակիցը 1,7 է, այսինքն՝ մեծ թվով ընտանիքներ նույնիսկ երկրորդ երեխա չեն ունենում։ Եվ հազվադեպ ընտանիքներ կան, որոնցում չորրորդ, հինգերորդ, վեցերորդ երեխա է ծնվում։ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի ընտանիքը հենց այդ հազվադեպներից մեկն է։

«Շատ երեխաներ եմ ուզել ունենալ, որովհետև փոքր ընտանիքում եմ մեծացել, երկու եղբայր էինք, միշտ քույր ենք ուզել, չենք ունեցել», – վերջերս Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր Հովհաննիսյանը։

Նա չորս երեխա ունի՝ ամենամեծը 19 տարեկան է, իսկ փոքրը ՝ 3։ Պատերազմը շատ բան է փոխել նրա աշխարհայացքում։ Հովհաննիսյանները մտածում են հինգերորդ ու վեցերորդ երեխայի մասին։

Артак Маркосян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2020
ՌԱԴԻՈ
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

«Մենք թշնամուց վրեժ լուծելու միայն մի շանս ունենք` դեմոգրաֆիայի հարցը լուծելով։ Զարգացող պետություններում չեն ձգտում շատ երեխա ունենալ, ցավոք, դա նորմալ է դարձել։ Ժամանակն է` մեր երկրում էդ նորմալը փոխենք», – ասում է նա։

Իրական պատկերը բոլորովին այլ է։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը կարծում է, որ Հայաստանում ծնելիության մակարդակը մոտ ապագայում միայն կնվազի:

«Հիմա պետք է ընտանիք կազմի այն երիտասարդությունը, որը ծնվել է 90-ականներին: Իսկ այդ տարիներին, ինչպես հայտնի է, Հայաստանում ճգնաժամ էր, մարդիկ զանգվածաբար արտագաղթում էին, ծնելիությունը կտրուկ նվազել էր։ Ըստ կանխատեսումների՝ ամուսնությունների թիվն ու երեխաների ծնելիությունը 2020-ականներին կնվազի` ի տարբերություն 2010-ականների», - ասում է մասնագետը։

Հենց ծնելիության կրճատումն է Հայաստանի բնակչության նվազման գլխավոր պատճառներից մեկը։ Եթե 1991-ին Հայաստանում 77 հազար երեխա է ծնվել, ապա 2020-ին՝ ընդամենը 36 448։

Ժողովրդագրական ճգնաժամի ևս մեկ պատճառ

Հայաստանի բնակչությունը մշտապես կրճատվում է արտագաղթի պատճառով։ Անկախությունից ի վեր 29 տարվա ընթացքում (1991-2020 թթ.) Հայաստան ներգաղթած ու Հայաստանից արտագաղթած մարդկանց տարբերությունը 1 միլիոն 120 հազար է։ 2020 թվականին Հայաստանից արտագաղթողների 90%-ը մեկնել է Ռուսաստան։ 3 կամ ավելի ամիս անց Հայաստան է վերադարձել 50,4 տոկոսը։

Բնակչության աճի հնարավոր է հասնել հայրենադարձության և այլ ժողովուրդների հետ ինտեգրման ճանապարհով, սակայն փորձագետները հարցի նման լուծումն անիրատեսական են համարում։

«Ներգաղթ ու հայրենադարձություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, եթե ՀՆԱ-ի աճը տարեկան 7 տոկոսից բարձր լինի», - ասում է փորձագետ Մարկոսյանը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը համամիտ է, որ Հայաստանը միայն կտրուկ զարգացման դեպքում կարող է հասնել նրան, որ հայերը վերադառնան այլ երկրներից։

«Հայաստանի բնակչությունը մշտապես կրճատվում է արտագաղթի հաշվին։ Անտրամաբանական է տեղափոխվել մի երկիր, որտեղից շարունակում են արտագաղթել։ Հայաստանը կյանքի համար ոչ բարենպաստ պայմաններ ունեցող երկիր է։ Եթե մենք կարողանանք հասնել 10 տոկոսից ավելի տնտեսական աճի, ապա հնարավոր է արդյունքի հասնել», - ասում է Եգանյանը։

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչությունը տարեցտարի նվազել է, բացառություն է կազմել 2012 թվականը։ Այդ տարի գրանցվել է 5,5 հազար բնակչի աճ։ 1992 թվականի սկզբին Հայաստանի բնակչության թիվը 3 մլն 633 հազար էր, իսկ այս տարվա չորրորդ եռամսյակում` արդեն 2 մլն 967 հազար:

Ի՞նչ է անում պետությունը և ուրիշ ի՞նչ կարելի է անել

Բնակչության նվազումը հարվածում է տնտեսությանը, քանի որ նվազում է գնողունակության ակտիվությունը, որը սովորաբար խթանվում է երեխաների ծնունդով: Ազգային անվտանգության խնդիրը, տնտեսությունն ու գրեթե բոլոր ոլորտները կախված են մարդկանց թվից։

Девочка с длинными волосами - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում

Պետությունն ու շահագրգիռ փորձագետները ելք են փնտրում։ Վերջերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։

2020 թվականի հուլիսին գործարկվել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը»: 450 շահառու ընտանիք արդեն օգտվել է ծրագրից։ Պետությունը վճարել է մոտ 331 միլիոն դրամ։

Рыступление премьер-министра Никола Пашиняна на форуме Armenian Summit of Minds (8 июня 2019). Дилижан - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2019
Փաշինյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդրի լուծումը պետք է անցյալում փնտրել

Կառավարությունն ավելացրել է նաև յուրաքանչյուր նորածնի համար տրվող գումարները։ Այս պահին առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը պետությունից ստանում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1-ական միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5–ական միլիոն դրամ: 2021-ին ծնելիության բարձրացման ծրագրերի համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ (մոտ 1 մլրդ դոլար)։

Սակայն եթե հարցնենք շահառուներին կամ սովորական քաղաքացիներին, ապա 600, 2000 և նույնիսկ 3000 դոլարն այն գումարը չէ, որը կարող է խրախուսել ծնողներին։ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում բնակվող Մարգարյանների ընտանիքում բոլորովին վերջերս է եռյակ ծնվել։

Բացի նորածիններից, երջանիկ ծնողներ Էդվարդ Մարգարյանն ու Նարինե Սողոմոնյանը 12 և 10 տարեկան որդիներ ունեն ու 5 տարեկան դուստր։ Պետությունը մայրական նպաստ է վճարել վեց երեխա ունեցող ընտանիքին, այդ գումարով պատրաստվում են ջեռուցում անցկացնել։ Մարգարյանները չեն սիրում բողոքել, բայց սոցիալական խնդիրները շատ են։ Քանի որ երեխաները թերհաս են ծնվել, նրանք հատուկ մանկական կերով են սնվում (1 տուփը, որի արժեքը 7000 դրամ է, 1-2 օր է բավականացնում)։

Բազմազավակ ընտանիքի հայրը տան միակ աշխատողն է, իսկ նրա գործն էլ` սեզոնային. շինարարությամբ է զբաղվում։

Артак Маркосян - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ անել, որ ՀՀ մշտական բնակչությունը չդառնա 2.5 մլն

Չնայած ֆինանսական խնդիրներին, Նարինե Սողոմոնյանը վստահ է, որ հատկապես պատերազմից հետո հայկական ընտանիքներում պետք է շատ երեխաներ ծնվեն։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը աճող բնակչություն ունեցող երկիր չէ։ ՀՀ–ում 21-րդ դարի կեսին 2,8 մլն մարդ կապրի` ներկայիս 2,9 մլն փոխարեն։ Իսկ Ադրբեջանի բնակչության թիվը կաճի` 10 մլն-ից հասնելով 11-ի, Թուրքիայինը 82 միլիոնից կհասնի 98-ի, Իրանինը՝ 81 միլիոնից 103-ի։ Հարևան երկրներից միայն Վրաստանում բնակչության թվի անկում կլինի՝ 2050-ին այնտեղ 2,8 մլն մարդ կապրի` այսօրվա 3,7 մլն-ի փոխարեն։

Առողջապահության ֆինանսավորման ավելացումը, ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումները, աղքատ ընտանիքներին աջակցելը, երրորդ երեխայի համար մեծ նպաստների ներդրումն ու միգրացիոն խելամիտ քաղաքականությունը ժողովրդագրական ճգնաժամից դուրս գալու ուղիների ոչ ամբողջական ցանկն են: Կարելի է լայնածավալ հասարակական բանավեճ սկսել տարբեր շրջանակներում ու ԶԼՄ-ներում, բայց ժողովրդագրական ճգնաժամի ամբողջական լուծում կարելի է ակնկալել միայն երկարաժամկետ հեռանկարում։

Լրահոս
0