Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` համավարակի ազդեցությունը դեմոգրաֆիկ պատկերի վրա ավելի հստակ կերևա 2021-22 թվականներին, իսկ այս պահին կոնկրետ ազդեցությունն այն է, որ կան բավականին մեծ թվով հետաձգված ամուսնություններ։
«Սահմանափակումների պատճառով մարդիկ փաստացի չեն կարողանում նշել իրենց հարսանյաց արարողությունը։ Այս տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով ունենք 2100 հետաձգված ամուսնություն, ինչը վկայում է այն մասին, որ նախորդ տարվա համեմատ ամուսնությունների թվաքանակը նույնքան նվազել է։ Բնականաբար, մինչ համավարակը պլանավորված էին ծնունդներ, սակայն կորոնավիրուսի հետևանքները դեռ կզգանք մոտակա երկու տարիներին»,– նշում է փորձագետը։
Արտակ Մարկոսյանի փոխանցմամբ`թեև իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն վարքագծային փոփոխություններն ընդհանուր դեմոգրաֆիկ պատկերում արդեն իսկ առկա են։ Ըստ նրա` չի բացառվում, որ շատ ընտանիքներ հետաձգել են երեխա ունենալը։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
«Համավարակը բավականին մեծ հոգս է պատճառել հատկապես աշխատող մայրերին, որոնք աշխատանքը համատեղում են երեխայի խնամքի հետ, բայց մանկապարտեզների ու դպրոցների փակվելուց հետո նրանց համար առաջացել են լուրջ խնդիրներ։ Եթե ծնողն այս պահին չի կարողանում երեխային ուղարկել մանկապարտեզ, ապա դժվար թե մտածի հաջորդ երեխան ունենալու մասին»,– նշում է փորձագետը։
Մարկոսյանի տեղեկացմամբ` առաջին կիսամյակի միտումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ գալիք տարի կունենանք ծնունդների թվաքանակի նվազում։ Ըստ նրա` ծնունդներն առանց այդ էլ վերջին երկու տարում ընդհանուր առմամբ չեն աճել, ուստի անկման տեպը կարող է պահպանվել 2016-17 թվականների նման, երբ տարվա կտրվածքով բացարձակ ծնունդների անկումը կազմում էր 2700 երեխա, իսկ այս տարվա վեց ամիսների անկման ցուցանիշը կազմել է 0,8 տոկոս։
Փորձագետի տեղեկացմամբ` 2020 թվականի առաջին կիսամյակում ցավոք աճել է մահերի թվաքանակը, կոնկերտ կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է ընդհանուր մահերի 3.2 տոկոսը։
Առաջին կիսամյակի տվյալներով` գրանցվել է մահացությունների թվի աճ, իսկ ինչ վերաբերում է նույն ժամանակահատվածում բնական աճի ցուցանիշին, ապա այն 1992 թվականից ի վեր ամենացածր է։
Չկա չարիք առանց բարիքի. ինչու են Հայաստանում համավարակից հետո սկսել քիչ ամուսնալուծվել