00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցИнтервью с начальником отделения коронавирусной вакцины Центра им. Чумакова К. Гришиной
Интервью с начальником отделения коронавирусной вакцины Центра им. Чумакова К. Гришиной - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Մարտի կեսերին շրջանառության մեջ կդրվի ռուսական երրորդ պատվաստանյութը, որը մշակվել է Չումակովի անվան կենտրոնում։

Այդ դեղամիջոցի արտադրության գծով բաժանմունքը ղեկավարում է Կարինա Գուրգենի Գրիշինան։ Նրա հետ բացառիկ հարցազրույց է ունեցել Sputnik Արմենիան։ Զրուցել է Դանարա Կուրմանովան։

-Ինչպե՞ս եք տեսնում «ԿովիՎակի» ապագան։

-Դատելով այն հետաքրքրությունից, որ արդեն կա, մրցունակությունը բարձր կլինի։ Բացի այդ մարդիկ շատ հոգնել են այս ամենից՝ դիմակ կրելուց, արտասահմանյան ուղևորությունների արգելքից։ Դա ահավոր է։ Ուզում ես արդեն ճանապարհորդել  նախկինի պես, ծով մեկնել և իհարկե, Երևան։ Ցավոք, Հայաստանում ազգականներ չունեմ․պապս՝ նկարիչ Մարտիրոս Գնունին, Բեռլինից էր տեղափոխվել Խորհրդային Միություն։ Բայց մեր ինստիտուտը սերտ կապեր ուներ Երևանի բժշկական համալսարանի հետ, ու հայրս հաճախ էր Հայաստան մեկնում, այդ պատճառով Հայաստանի հետ կապն այնուամենայնիվ մեր կյանքում առկա է։ Տանը հայկական խոհանոցի ուտեստներ եմ պատրաստում։ Ի դեպ, ամուսինս շատ է սիրում Երևանը։ Հույս ունեմ, որ գարնանը կամ աշնանը կկարողանանք այցելել այնտեղ։

-Կարինա Գուրգենովնա, հայտնի է, որ ձեր ծնողները կանգնած էին Պոլիոմիելիտի ինստիտուտի ակունքներում, որի հիման վրա էլ ստեղծվեց Չումակովի անվան կենտրոնը։

-Այո, մայրս ու հայրս այստեղ են աշխատել։ Հայրս 1945 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան և հասցրել պատերազմ գնալ, Պրահայում է եղել։ Իսկ մայրս ավարտել է Կիևի բժշկական համալսարանը։ Երկուսն էլ գիտության թեկնածուներ էին, մայրս զբաղվում էր տզային էնցեֆալիտի ուսումնասիրմամբ, իսկ հայրս սկզբում աշխատում էր որպես ինստիտուտի փոխտնօրեն, այնուհետև մասնակցեց սննդարար միջավայրի բաժանմունքի կայացմանը։

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԿարինա Գուրգենի Գրիշինան
COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Կարինա Գուրգենի Գրիշինան

Բանն այն է, որ մենք աշխատում ենք բջջային մշակույթների հետ, ու այդ բջիջները ինչ–որ տեղ պետք է ապրեն։ Դրա համար էլ միջավայրեր են ստեղծվում։  Ահա դրանով էլ զբաղվում էր հայրս, այնուհետև բաժանմունքի վարիչ է դարձել։

-Ստացվում է՝ ձեր ծնողներն աշխատել են խորհրդային վիրուսաբան Միխայիլ Պետրովիչ Չումակովի հե՞տ։

-Այո, և Չումակովն այնպիսի ղեկավար էր, որը հոգ էր տանում իր աշխատակիցների մասին։ Եթե մարդուն աշխատանքի էր վերցնում, ջանում էր նրա համար առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել։ Քանի որ ծնողներս ապրելու տեղ չունեին, նա առաջարկեց իրենց գիտական ավան տեղափոխվել։ Արդյունքում նրանք նույն քոթեջում էին ապրում։

Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ողջ մանկությունս այնտեղ է անցել։ Ընդհանրապես, Պոլիոմիելիտի ինստիտուտի ավանում գիտաշխատողներից շատերն ընտանիքներով էին ապրում, և գրեթե բոլոր երեխաները, ովքեր մեծացան այնտեղ, այսպես թե այնպես իրենց կյանքը կապեցին բժշկության կամ կենսաբանության հետ։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, թե ուրիշ ինչով կարող եմ զբաղվել՝ ընդունվեցի Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետը, իսկ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո եկա այստեղ աշխատելու։  Ծնողներիս պես ես էլ գիտությունների թեկնածու դարձա։ Թեզս, ի դեպ, պոլիոմիելիտի թեմայով եմ պաշտպանել, այնուհետև զբաղվել տզային էնցեֆալիտով։ Այս տարի կլրանա այստեղ աշխատելուս 40 տարին։ Այժմ կորոնովիրուսային պատվաստանյութի բաժանմունքի վարիչն եմ։

-Բաժանմունքը նոր է ստեղծվել, չէ՞։ Ինչպես եք սկսել աշխատանքը։

-Մեր աշխատակիցները սկզբում աշխատում էին Կոմունարկայում (հիվանդանոց Մոսկվայում – խմբ․), կորոնավիրուսով հիվանդներից առանձնացնում էին վիրուսը։ Արդյունքում պատվաստանյութի ստեղծման համար 400 նմուշ ստացան։ Ընդհանրապես ինչպես է ստեղծվում պատվաստանյութը.  մենք առանձնացնում ենք հարուցիչը, այնուհետև պարզում` ինչպես այն բազմացնել, քանի որ առանձնացրած վիրուսը շատ փոքր քանակ է։ Դրա համար զգայուն միջավայր է ընտրվում։  Երբ վիրուսը բազմացած է, կարելի է բացահայտել դրա լիարժեք նուկլեոտիդ հերթականությունը կամ, ավելի պարզ ասած, վիրուսի անձնագիրը։ Այդ անձնագրի շնորհիվ մենք ստանում ենք վիրուսի մասին ողջ տեղեկությունը։

-Ի՞նչ է տեղի ունենում պատվաստանյութի հետ հետո։ Որոշ մարդկանց վախեցնում է, որ համավարակի ժամանակ բոլոր պատվաստանյութերը նոր են և արագ են ստեղծվում։

-Պատվաստանյութը բազմաթիվ ու տարբեր ստուգումներ է անցնում, նախևառաջ վերահսկվում է դրա անվտանգությունը։ Պետք է նշել, որ ինակտիվացված պատվաստանյութերի (ինչպիսին է «ԿովիՎակ»-ը) ստեղծման տեխնոլոգիան գոյություն ունի վաղուց։ Մեր կենտրոնը մասնագիտացած է դրանց վրա։ Դրանք, օրինակ, կատաղախտի դեմ պատվաստանյութերն են։ Կամ տզային էնցեֆալիտի դեմ պատվաստանյութը, որն այստեղ թողարկվում է ավելի քան 40 տարի։

Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը

Ինչպես տեսնում եք, մեր կենտրոնը պատվաստանյութերի ստեղծման հսկայական փորձ ունի։  Ամենահայտնին պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութն է, թեև այն, ոչ թե ինակտիվացված է, այլ կենդանի։ Այն ժամանակին տարածվեց ամբողջ աշխարհով։ Բանն այն է, որ պոլիոմիելիտը վտանգավոր է․ 1950-ականների կեսերին Ամերիկայում բազմաթիվ երեխաներ մահացան, ոմանք հաշմանդամ մնացին։

Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

Պոլիոմիելիտի դեմ խորհրդային պատվաստանյութը բազմաթիվ երկրներ էին ուզում ձեռք բերել։  Ճապոնիայում կանայք նույնիսկ ցույցեր էին կազմակերպում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց երեխաների համար այդ պատվաստանյութը ձեռք բերել։ Եվ 1994 թվականին, երբ Չումակովն արդեն մահացած էր, Պոլիոմիելիտի ինստիտուտ ժամանեց ճապոնական պատվիրակությունը, ծաղիկներ խոնարհեց այն քոթեջի մոտ, որտեղ նա ապրում էր։ Պարզվեց՝ այդ մարդկանց մեր պատվաստանյութն էին ներարկել, և տարիներ անց նրանք որոշել էին իրենց երախտագիտությունը հայտնել։ Ահա այսպիսի առաջընթաց է վիրուսաբանության մեջ կատարել մեր ինստիտուտը։

-Ինչպես ասացիք, կորոնավիրուսի դեմ ձեր պատվաստանյութը ինակտիվացված է։ Ինչ է դա նշանակում։

-Որ այն կենդանի վիրուսի չի պարունակում, իսկ դա նշանակում է, որ չի փոխգործակցում ձեր գենոտիպի հետ։ Այսինքն` սկզբունքորեն որևէ գենետիկ մոդիֆիկացիա չի կարող տեղի ունենալ։

Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու

-«ԿովիՎակը»  փափուկ պատվաստանյութ են անվանում։ Այն կարո՞ղ են օգտագործել ալերգիկները։

- Ալերգիա են առաջացնում օտարածին սպիտակուցները, իսկ պատվաստանյութի մաքրման ժամանակակից միջոցները թույլ են տալիս վերացնել դրանք։ Կողմնակի բջջային սպիտակուցներ, որոնք կարող են ալերգիայի հանգեցնել, մեր պատվաստանյութում առկա չեն։

-Անձամբ պատվաստվե՞լ եք «ԿովիՎակով»։

-Ոչ, որովհետև մենք ամբողջ ընտանիքով կորոնավիրուս տարանք ասիմպտոմ։ Մենք հակամարմիններ ունենք։ Բայց ընդհանրապես երեխաներս պատվաստվել են բոլոր այն պատվաստանյութերով, որոնք ցուցված են պատվաստումների ազգային օրացույցով։

Первая в мире зарегистрированная вакцина от коронавируса COVID-19 Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին

-Ստացվում է, որ եթե դուք հակամարմիններ չունենայիք, կպաստվաստվեիք կորոնավիրուսի դեմ։

-Այո։ Որդիս մանրէակենսաբան է, նա ևս որոշ ժամանակ աշխատել է Չումակովի կենտրոնում։ Մենք հասկանում ենք, որ պատվաստումներն անհրաժեշտ են․դրանց օգնությամբ մարդը մարզում է իմունային համակարգը։  Դա կարևոր է, երբ վայրի, չթուլացած վիրուսի (ինչպիսին է, օրինակ, կորոնավիրուսը) եք հանդիպում, քանի որ կարող են ամենածանր հետևանքներ լինել։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պատվաստվել, թե ոչ, բայց համաձայնեք` ավելի հեշտ է երկու ներարկում անել և հանգիստ ապրել, քան պառկել վերակենդանացման բաժանմունքում և շնչահեղձ լինել։

- Որպես գիտնական ինչպես եք արձագանքում պատվաստումների հետ կապված դավադրության տեսություններին։

-Դա անեկդոտի է նման։ Կարծում եմ` որոշ մարդիկ հակված են չափից դուրս բարձր կարծիք ունենալ սեփական անձի մասին։  Նույնիսկ եթե պարզապես պատկերացնենք, որ մարդկանց ուզում են չիպավորել, դա այնքան թանկարժեք միջոցառում է։  Եվ ինչի՞ համար։ Ինչի համար է պետությանն անհրաժեշտ իմանալ, թե ի՞նչ ենք մենք անում կոնկրետ պահի։  Ո՞ւմ է դա հետաքրքիր:

Լրահոս
0