Երևանի Եռաբլուր ռազմական պանթեոնի մուտքի մոտ արցախյան 1–ին պատերազմի մասնակիցները, զոհված ազատամարտիկների մայրերը կենդանի պատ են կազմել` թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած սգո երթի մասնակիցներին մտնելու Եռաբլուր։
Միևնույն ժամանակ, բացի վարչապետի հակառակորդներից, Եռաբլուրում ներկա են նաև նրա կողմնակիցները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, երկու թևերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում:
Ոստիկանությունը փորձում է կանխել նրանց միջև բախումը՝ հանդարտեցնելով ու բաժանելով կողմին:
Նշենք` Հանրապետության հրապարակից ՀՀ վարչապետի գլխավորությամբ մեկնարկած սգո երթի մասնակցիներն այս պահին Իսակովի պողոտայում են։
Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երթի մասնակիցներին սպասում են Եռաբլուրի մուտքի մոտ` հայտարարելով, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։
«Նիկոլ, վարչապետ». սգո երթը մեկնարկեց վարչապետին ուղղված ծափերով