00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

© Sputnik / Asatur YesayantsВрач анестезиолог-реаниматолог Саак Геворгян
Врач анестезиолог-реаниматолог Саак Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերի համար պատերազմը վերջացավ նոյեմբերի 10-ին, բայց բժիշկների համար այն դեռ շարունակվում է. հիմա նրանք պայքարում, կռիվ են տալիս, հաղթում, երբեմն էլ պարտվում են հանուն յուրաքանչյուր վիրավոր զինվորի կյանքի։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հայրը վնասվածք էր ստացել, արագ հասցրեցին Թալինի բժշկական կենտրոն։ Երբ բուժքույրը փորձեց տղային դուրս հանել վիրակապարանից, բժիշկն արգելեց՝ ասելով.

Военный врач Генрик Маргарян - Sputnik Արմենիա
Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

«Այս տղան բժիշկ է դառնալու, թողեք՝ թող մնա»։

Բառերն ուժ ունեն. առաջին անգամ այդ օրը տղան մտածեց բժիշկ դառնալու մասին։

Մի քանի տարի անց Սահակ Գևորգյանն ընդունվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ։ Անկեղծանում է՝ հնարավոր է արտասահմանյան գրականությունից շատ բան չիմանա, բայց դպրոցական նստարանից տարված է եղել հայոց պատմությամբ։ Ու հասկացել է՝ մեր երկրին ռազմական բժիշկներ են պետք։

Ուսանողական տարիներին էլ հերթական դիպվածով մասնագիտացումն ընտրեց՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ 2016-ի քառօրյա պատերազմի առաջին օրվանից բժիշկ Գևորգյանն Արցախում էր, այն խմբի կազմում, որը սանավիացիայով Արցախից տարհանում էր ծանր վիրավորներին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան աչքերը բացեց պատերազմի լուրով։ Թեպետ շաբաթներ առաջ էր զորացրվել բանակից, բայց նախկին ռազմական բժիշկ չի լինում։ Տան մի անկյունում արտակարգ դեպքերի պայուսակն էր՝ քնապարկով, զինվորական հագուստուվ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով. վերցրեց ու շտապեց որպես կամավոր ներկայանալ։

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին. լուսանկարներ

«Պարզվեց՝ ճանապարհներն անվտանգ չեն, ու հենց այնպես չես կարող վեր կենալ-գնալ, կարող է տեղ չհասնես։ Եթե գնայի ու տեղ չհասնեի, դեռ մի բան էլ ինձ օգնություն պետք լիներ, էլ ինչ իմաստ ուներ գնալս։ Ուստի համբերատար սպասում էի»,- պատմում է բժիշկը։

Իսկ մինչ այդ Սահակ Գևորգյանը հարյուրավոր մյուս բուժաշխատողների հետ միասին իր բաժին կռիվը սկսեց մայրաքաղաքում, ուր տեղափոխվել էին բազմաթիվ ծանր վիրավորներ։ Հոկտեմբերի կեսերին մեկնեց Արցախ։

© Photo : provided by Sahak GevorgyanՍահակ Գևորգյանը մարտական ընկերների հետ
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը - Sputnik Արմենիա
Սահակ Գևորգյանը մարտական ընկերների հետ

«Մեկնելիս չէի մտածում հետ չգալու մասին... Աղջիկներիս էլ հրաժեշտ տալու ժամանակ խոստացա. «Պապան հետ կգա»։ Իսկ իմ աղջիկները գիտեն, որ ես միշտ խոսքիս տերն եմ»,- պատմում է բժիշկը։ Խոստովանում է՝ հետ չգալու շանս բոլորն ունեին։  Ապրիլյանի հետ համեմատելու չէ. այն ժամանակ մարտերը հիմնականում դիրքային էին, իսկ հիմա թշնամու թիրախն անգամ խորը թիկունքում էր։

«Մեր թշնամին բարոյական բոլոր նորմերն անցել է. կրակում է շտապօգնության մեքենայի վրա, հիվանդանոցի, ծննդատան ուղղությամբ հրթիռներ արձակում։ Ինքս Կարմիր Շուկայից վիրավորի էի տարհանում, գլխիս վերևում ԱԹՍ-ն էր պտտվում։ Հասկանում ես, որ ամեն ինչ կարող է լինել, բայց այլ տարբերակ չկար։ Աստծո օգնությամբ ամեն անգամ տեղ էինք հասնում»,- պատմում է բժիշկը։

Арут Чобанян с супругой Армине Егиазарян - Sputnik Արմենիա
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Վիրահատությունները Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի նկուղում էին անում։ Լինում էին դեպքեր, երբ թևաթափ էր լինում,  բայց դա վիրավոր զինվորը չպետք է տեսներ, քանի որ հավատում է՝ քեզ մոտ է հասել, ուրեմն ապրելու է։

«Իհարկե, ծանր է, բարդ է, բժիշկն էլ է մարդ, էմոցիաներդ հաճախ խեղդում են, կոկորդդ սեղմվում է. 18-19 տարեկան երեխաներ... Աչքեր կան, մինչև այսօր հիշում եմ... Չկարողացանք փրկել, չստացվեց... Իսկ ինքը մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ...»։ Այս բառերի հետ հաղթանդամ բժշկի ձայնը փոխվում է, շրթունքները սեղմվում են...

Ասում է՝ հավատի ու չդադարող պայքարի շնորհիվ նաև հրաշքների են ականատես լինում։ Երբ բոլոր կանխատեսումներն ասում են՝ անհույս է, բայց բժիշկը չի հանձնվում ու...

«Այսօր այդպիսի շատ երեխեք կան, վերականգնողական կենտրոններում բուժվում են։ Շատերը հաշմանդամություն ունեն, բայց ապրում են, մեր հերոս երեխեքը կան»,- ժպիտով ասում է բժիշկը։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

Հետո ավելացնում է՝ Աստծո միջամտությունն էլ կա...

«Մեր գործում Աստծո մատը միշտ խառն է... Շատ դեպքեր են եղել այս տարիների ընթացքում, մեկը միշտ եմ հիշում։ Շտապօգնությունը մի հիվանդի բերեց, մոտեցա, դեռ  օրդինատոր էի. բժշկական բոլոր պարամետրերով հիվանդը մահացած էր։ Ես շրջվեցի, որ գնայի, ու այդ պահին ոնց որ ինչ-որ մեկը ձեռքիցս բռներ ու հետ բերեր։ Ես իսկապես զգացի այդ ձեռքը։ Հետ գնացի, շարունակեցինք թիմով աշխատել, սրտի աշխատանքը վերականգնեցինք, առավոտյան արդեն գիտակցություն ուներ»,- պատմում է բժիշկն ու կատակում՝ միգուցե միստիկ է հնչում, բայց այսքան տարի անց էլ այդ ձեռքը զգում է։

© Photo : provided by Sahak GevorgyanՍահակ Գևորգյանը վիրահատության ժամանակ
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը - Sputnik Արմենիա
Սահակ Գևորգյանը վիրահատության ժամանակ

Վերադառնալով պատերազմի թեմային՝ բժիշկը նշում է.

«Սպիտակ բանակը ոչ մի անգամ ու ոչ մի հարցում չի նահանջել... Առհասարակ, ես չեմ համարում, որ մեր բանակը բարոյալքվել կամ պարտվել է։ Վիրավոր զինվորն ասում էր՝ բժիշկ, շուտ արա, գնամ ընկերներիս մոտ»։ Ասում էի՝ դու չես կարողանալու գնալ, դու էլ չես կարող իրենց օգնել»։ Ասում էր՝ «Չէ, բժիշկ, սխալվում ես, եթե կռվելով էլ չկարողանամ օգնել, կնստեմ, փամփուշտը կլիցքավորեմ»։ Ես գիտեի, որ ինքը էլ հետ չի գնալու, ես գիտեի, որ իրեն քնացնելու ու Երևան եմ ուղարկելու, իրեն դա չէի ասում, բայց ինքը քնելուց առաջ վստահ էր, որ գնալու է առաջնագիծ՝ ընկերների մոտ»,- պատմում է բժիշկն ու ավելացնում, որ նման պատմությունները շատ են եղել։

Մոտ երկու շաբաթ է անցկացրել Արցախում, ասում է՝ առանձին հիշողություններ չունի մարդկանց, դեպքերի մասին. ամեն ինչ շատ էր, էմոցիաներ, ծանրաբեռնվածություն, անվերջ աշխատանք, սկսվող ու չավարտվող հերթափոխ։ Միայն մի օրն է հիշում. ասում է՝տարբերվող «ուրախ» օր էր, որովհետև թեթև վիրավորներ էին լինում։ Արցախում ամսաթվերը խառնվել էին, անգամ չի էլ հիշում, թե դա երբ էր։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Կրակագծից դուրս է բերել զոհերին ու վիրավորներին. ՊԲ–ն նոր հերոսների է ներկայացրել

Ավելացնում է՝ շատերի համար պատերազմը վերջացավ նոյեմբերի 10-ին, բայց բժիշկների պատերազմը դեռ շարունակվում է։ Մեծ թվով վիրավորներ ունենք, հիմա պայքար է նրանց կյանքերը փրկելու համար, դրանից հետո էլ նրանց կյանքի որակը բարձրացնելու համար համառ կռիվն է լինելու։

«Դժվար է, հիմա ծանր է, բայց մենք պետք է ոտքի կանգնենք, չի կարելի ընկճվել, չի կարելի հանձնվել...»։

Հ.Գ. Բժիշկ Սահակ Գևորգյանի հետ պատահաբար եմ ծանոթացել ամիսներ առաջ։ Քույրս կյանքի ու... սահմանագծում էր։ Երբ այլևս չկարողացա զսպել հեկեկոցս, որովհետև կանխատեսումները հօգուտ քրոջս չէին, բժիշկ Սահակը խիստ ձայնով ասաց. «Լացել չի կարելի, պետք է հավատալ Աստծուն։ Հիմա պատերազմ է, մենք պետք է կռվենք ու պետք է հաղթենք...»։

Ամեն անգամ թևաթափ լինելիս հիշում եմ. «Պատերազմ է, պետք է հաղթենք»։

Լրահոս
0