ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Պաշտպանության բանակը նոր հերոսների է ներկայացրել։ Կրտսեր սերժանտ Վահե Արթուրի Եզիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցող ուժերին և վերջինիս պատճառել մեծաթիվ կորուստներ:
«Ավագ լեյտենանտ Վարդգես Վահագնի Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և հակառակորդի կենդանի ուժ ոչնչացրել: Իսկ կրտսեր սերժանտ Հակոբ Արկադյայի Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը հետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շարքային, գնդացրորդ Հայկ Դավթի Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և, մարտական դիրքի վրա հակառակորդի գրոհի ժամանակ ղեկավարելով անձնակազմին, հետ է մղել թշնամական ուժերին:
Մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհները հետ մղելու, կարևոր բարձունքներ պաշտպանելու ժամանակ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ պատճառել մայոր Վիկտոր Իմիրի Պապոյանը, կապիտան Ստյոպա Միշայի Ավագյանը, կապիտան Տիգրան Արտեմի Վանյանը, լեյտենանտ Բաբկեն Արթուրի Մխոյանը, կապիտան Ասպետ Մինասի Հակոբյանը, շարքային Գրիգորի Հովիկի Պետրոսյանը:
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարամասնագիտական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ մայոր Դավիթ Մանվելի Մկրտումյանը, մայոր Գևորգ Վարոսի Սիմոնյանը, լեյտենանտ Արմեն Աշոտի Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփի Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատուրի Կարապետյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Ռադիկի Հայրապետյանը, Մուրադ Համիկի Աղայանը, շարքային Դավիթ Տիգրանի Դավթյանը:
«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ