00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

© Photo : provided by Armine EghiazaryanАрут Чобанян с супругой Армине Егиазарян
Арут Чобанян с супругой Армине Егиазарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
27-ամյա երիտասարդ բժիշկը Ֆիզուլիում է եղել պատերազմի օրերին։ Երբ հորդորել են հեռանալ, քանի որ դիվերսանտներ են ներխուժել Ֆիզուլի, Հարութը մերժել է ու շարունակել է օգնել վիրավորներին։ Զոհվելու օրն էլ երկու զինվորի կյանք է փրկել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհված ռազմական բժիշկ Հարութ Չոբանյանը պատերազմը սկսվելու առաջին իսկ օրը կնոջը հորդորել է դաշտային ուսապարկը պատրաստել` ասելով, թե զինվորներն իրեն են սպասում։ Հարութի կինը` Արմինե Եղիազարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է. «Հարութը դիմումներ է ուղարկել ուր ասես` ՊՆ, համալսարան, միայն թե օր առաջ իրեն Արցախ տանեն»։

© Photo : provided by Armine EghiazaryanՀարութ Չոբանյան
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով  - Sputnik Արմենիա
Հարութ Չոբանյան

Երիտասարդ բժշկի` 27-ամյա Հարութի` առաջնագիծ մեկնելու և վիրավորներին օգնելու հրամանը եկել է պատերազմի 3-րդ ու դստեր ծննդյան օրը։

«Հոգուս խորքում որպես կին չէի ուզում, որ գնա։ Բայց այդ մասին չեմ էլ բարձրաձայնել, քանի որ Հարութն իր պարտքն էր համարում Արցախ մեկնելը։ Աղջկաս ծննդյան օրը, որը միշտ սիրում ու տոնում էր ամուսինս, այս անգամ չանցավ սովորականի պես։ Հարութի ուշք ու միտքը մեկնելն էր, մանավանդ այդ օրն իմացավ, որ ընկերներից մեկը զոհվել է»,–պատմում է Արմինեն։

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Արցախ մեկնելու հրամանը ստանալու հաջորդ օրը Հարութն արդեն Արցախում էր` Ֆիզուլիում։ Կնոջ հետ պայմանավորվել էին, որ օրական երկու անգամ պետք է իր մասին լուր տար` զանգեր կամ գրեր։ Պայմանավորվածությունը հաջողվել է պահել, միայն թե Հարութը գաղտնապահ էր և գրեթե ինֆորմացիա չէր տալիս տեղի իրավիճակի մասին։ Արմինեն նշում է` միակ բանը, որ ամուսինն ասել է, այն է, որ վիրավորների քանակը շատ է` օրվա մեջ 1-2 ժամ են հասցնում քնել։

© Photo : provided by Armine EghiazaryanՀարութ Չոբանյանը դստեր՝ Սառայի հետ
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով  - Sputnik Արմենիա
Հարութ Չոբանյանը դստեր՝ Սառայի հետ

Հոկտեմբերի 12-ին Ֆիզուլի դիվերսիոն ներխուժումներ են եղել, և տեղում գտնվողներին զգուշացրել են հեռանալ, քանի որ տարածքն անվտանգ չէր այլևս, սակայն Հարութը և իր ընկերները որոշել են մնալ, շարունակել իրենց գործը։

Հաջորդ օրն ահազանգ են ստացել, որ վիրավորներ կան, օգնություն է անհրաժեշտ։ Դեպքի վայր են շտապել ու տեսել` երկու վիրավոր զինծառայող կա։ Վիրավորներին վերցրել են, հոսպիտալ ուղևորվել, սակայն ճանապարհին հակառակորդի դիպուկահարը սպանել է Հարութին, վարորդին և բուժակին։ Մեքենայի մեջ մնացած երկու վիրավորներին, Արմինեի խոսքով, այլ մեքենա է մոտեցել ու հոսպիտալ տեղափոխել։

Կյանքեր են փրկել իրենց կյանքի գնով. Թորոսյանի ուղերձը ռազմական բժիշկների օրվա առթիվ

«Գիտենք, որ վիրավոր զինվորները ողջ են մնացել և ուզում ենք դիմել բոլորին` եթե ճանաչում են նրանց, գիտեն, թե որտեղ են, թող լուր տան մեզ»,–խնդրում է Հարութի կինը։

Ի դեպ, Արմինեն ու Հարութն իրար հետ ընկերություն են արել դեռ դպրոցական տարիներից։ Սիրահարված տղան պարբերաբար նամակներ է ուղարկել նույն դպրոցում սովորող Արմինեին, որոնցից մեկին վերջինս պատասխանել է, և այդ օրվանից միասին էին արդեն 14 տարի։ Հարութն ամուսնացել է 22 տարեկանում, սակայն հաճախ է կնոջը բողոքել, որ ուշ են ամուսնացել. պատճառը մեկն է` նա ուզում էր շատ երեխաներ ունենալ։

© Photo : provided by Armine EghiazaryanՀարութ Չոբանյանն ընկերների հետ
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով  - Sputnik Արմենիա
Հարութ Չոբանյանն ընկերների հետ

«Հարութն ասում էր` մենք փոքր ժողովուրդ ենք, պետք է շատ երեխաներ ունենանք։ Ասում էր` 5 երեխա ենք ունենալու... Երկուսը հասցրինք։ Փոքր տղաս 3 ամսական էր, երբ հայրն Արցախ մեկնեց. չհասցրեց տղայի ներկայությունը վայելել...»,–ասում է Արմինեն ու հավելում` Հարութն իդեալական ամուսին ու հայր էր` ամենասիրած զբաղմունքներից մեկը 4-ամյա դստեր հետ ժամանակ անցկացնելն էր։

Հարութն աղջկա համար միշտ հայրենասիրական երգեր էր միացնում ու մեր հերոսների մասին պատմում, որոնց խոսքերը նա անգիր գիտեր։ Ամենից շատ Մոնթեին էր սիրում, և նրա մասին կարդացել ու նայել էր այն ամենը, ինչ ձեռքի տակ էր ընկել։

Իսկ ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ապա այն նույնպես դպրոցական տարիներին է ընտրել։ Արմինեն ասում է` Հարութը երբեք այլ մասնագիտության մասին չի էլ խոսել` միայն պնդել է, որ բժիշկ է դառնալու։ Այս տարի ռազմական բժիշկն օրդինատուրա էր ընդունվել, սակայն 1 շաբաթ էր դասի գնացել, որից հետո արդեն՝ Արցախ...

© Photo : provided by Armine EghiazaryanՀարութ Չոբանյանն ընտանիքի հետ
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով  - Sputnik Արմենիա
Հարութ Չոբանյանն ընտանիքի հետ

Արմինեն ասում է` ամենադժվարը հիմա կարոտը հաղթահարելն է, նրա ներկայության, ջերմության պակասի հետ հարմարվելը։ Սակայն ուժեղ չլինելու տարբերակ չունի` երկու երեխայի մայր է։ Հոր մասին անընդհատ հարցուփորձ անող 4-ամյա աղջկան` Սառային, մայրն ասել է, որ հայրը երկինք է գնացել, քանի որ այնտեղ էլ կան հիվանդներ։ «Աղջիկս հասկանում է ամեն ինչ, չնայած հաճախ է ասում, որ ուզում է հայրը ներքև իջնի»,–ասում է Արմինեն։

Ռազմագիտության չափորոշիչները պետք է վերանայել. ի՞նչ է պետք սովորեցնել ապագա զինվորներին

Ընտանիքն, ի դեպ, վերջին տարիներին Հադրութում է ապրել` Հարութը որպես բժիշկ էր այնտեղ գործուղվել։ Հողի հետ աշխատել սիրող երիտասարդ բժիշկը մի փոքր հողակտոր էր վերցրել ու բանջարեղեն ցանել։ Սակայն բերքն անասուններն էին կերել, երբ ընտանիքը մի քանի օրով մեկնել էր Հարութի հայրական` Իջևանի Այգեհովիտ գյուղ։ Արմինեն պատմում է, որ ամուսնուն Հադրութում բոլորն էին ճանաչում, քանի որ նա միայն զինվորներով չէր զբաղվում, այլ բոլորին էր օգնության հասնում, ասես գյուղի ընտանեկան բժիշկը լիներ։ Նա այնքան նվիրված էր իր գործին, որ երբ որևէ դեղ վերջացած էր լինում կամ այդ դեղը նախատեսված չէր, որ բուժկետը տրամադրի զինվորին, Հարութն ինքն էր գնում «Զինվորը հո չի գնելո՞ւ» պարզաբանմամբ։

***

Հարութը պատերազմի թոհուբոհւմ գտնվող Արցախ էր գնացել` այնտեղից հաղթանակ բերելու։ Կինն ասում է` ամեն զանգելիս ամուսինն էր իրեն հույս տալիս, թե լավ է լինելու, կտեսնես, հաղթելու ենք։ «Սկզբից մինչև վերջ հաղթելու ու հետ գալու տրամադրվածությամբ է եղել։ Ընկճվածություն չեմ զգացել։ Միշտ ասում էր` հենց գամ, այս բանն ենք անելու, երեխային այսինչ բանը գնելու... Հարութը չէր գնացել կռվելու, գնացել էր կյանքեր փրկելու. ոչ մեկիս մտքի ծայրով անգամ չի անցել, որ կարող է զոհվել»,–ասում է Արմինեն։

© Photo : provided by Armine EghiazaryanՀարութ Չոբանյանը կնոջ՝ Արմինե Եղիազարյանի հետ
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով  - Sputnik Արմենիա
Հարութ Չոբանյանը կնոջ՝ Արմինե Եղիազարյանի հետ

Կինը պատմում է` պատերազմի օրերին ամուսինը շատերի կյանքն է փրկել. մինչ օրս հեռախոսազանգեր է ստանում տարբեր մարդկանցից, որոնք շնորհակալություն են հայտնում։ Ռազմական բժիշկն անգամ գերի ընկած ադրբեջանցուն է առաջին օգնություն ցուցաբերել։

Արմինեն ասում է` կյանքն իր համար ամուսնու զոհվելու օրվանից կանգ է առել, սակայն ապրում է` երեխաների հետ կապված համատեղ կազմած ծրագրերն իրագործելու համար։

Լրահոս
0