00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենահեռանկարայինը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է. Զախարովա

© Sputnik / Asatur YesayantsЖелезная дорога
Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովայի խոսքով՝ տնտեսական հաղորդակցության ապաարգելափակումն ու նորերի հիմնումը երկարատև գործընթաց է, որը բազում պրոֆիլային կառույցների ներգրավում է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան կարծում է, որ առավել հեռանկարային ուղղությունը երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։ Այդ նպատակով ռուս մասնագետների մասնակցությամբ Նախիջևանի հետ սահմանակից հատվածների առաջնային ուսումնասիրություն է անցկացվել։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախյան հակամատության վերաբերյալ ընդունվաթ հրադադարի եռակողմ հայտարարությանը։

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն գործընթացը. Զախարովան` Ալիևի խոսքերի մասին

«Տնտեսական կապերի ապաարգելափակումը, հաղորդակցությունների նոր միջոցների կառուցումը երկարատև գործընթաց է, դրա մեջ պետք է ներգավել պրոֆիլային բազում կառույցներ, ու գլխավոր հարցերը լուծելու են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, որոնք, որքան մեզ հայտնի է, խնդրի հետկոնֆլիկտային փուլի ընթացքում առաջացած խնդիրներին արձագանքելու հատուկ մեխանիզմներ են ձևավորել», - ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ռուս մասնագետների աջակցությամբ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանամերձ հատվածների, երկաթուղային ենթակառուցվածքների, նաև Հայաստանի սահմանամերձ երկաթուղային գծերի առաջնային ուսումնասիրություն է անցկացվել։

Այդ առումով ամենահեռանկարային ուղղությունն այսօր երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։

Մարտունու բնակիչը մոլորվել ու հատել է Ադրբեջանի սահմանը. նրան սպանված են գտել

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային բոլոր հաղորդակցություններն ապաարգելափակվում են։ Միաժամանակ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝  երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу и министр иностранных дел РФ Сергей Лавров в президентском дворце в Анкаре - Sputnik Արմենիա
«Իբրև թե մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք...»․ Լավրովը՝ Արևմուտքի մեղադրանքների մասին

Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանային ծառայության մարմինները։ Նաև  պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ կողմերի համաձայնությամբ Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքին կապող նոր տրանսպորտային հաղորդակցություններ են կառուցվելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

 

Լրահոս
0