00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն գործընթացը. Զախարովան` Ալիևի խոսքերի մասին

© Photo : МИД России / Անցնել մեդիապահոցОфициальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի մասին հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքական հայտարարությունները չպետք է ջնջեն ձեռքբերված արդյունքը՝ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը։ Ավելին՝ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն կարգավորման գործընթացին։ Նման կարծիք է այսօր հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ նա ավելացրել է, որ չի լսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, այդ պատճառով կարող է ընդհանուր պատասխանել։

Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եթե արժանի հակահարված չլինի, Սյունիքի կորուստը կլինի մոտ ապագայի հարց. Գեղամյան

Ավելի վաղ ռազմական շքերթում ելույթի ժամանակ Ալիևն ասել է, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են։

«Իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է, մեծ ջանքեր են գործադրվել` մարտական գործողությունները դադարացնելու, կողմերին բանակցությունների սեղան նստեցնելու համար, նաև փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի բնականոն հունի նախապայմաններ ստեղծելու համար», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դա բավականին քրտնաջան աշխատանք է, և քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին։

«Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է չեղարկի այդ ամենը», - ասել է Զարխարովան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ալիևի ցանկություններն Ալեն Սիմոնյանին չեն հետաքրքրում. փոխխոսնակն արձագանքեց նրա ելույթին

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0