00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքը Խնձորեսկի մոտ է, իսկ գերիների վերադարձով և Արցախով միայն ՌԴ–ն է զբաղվում. Զոհրաբյան

© Sputnik / Asatur YesayantsВыступление депутата от фракции "Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн
Выступление депутата от фракции Процветающая Армения Наиры Зограбян на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ–ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանների ներկա վիճակն ու ընդդիմության ծրագրած քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3763 կմ–ը, մնացած շուրջ 4000–ը Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց մեկ կրակոցի։

Այսօր ԱԺ–ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Армен Гаспарян - Sputnik Արմենիա
Փաշինյանը մեղավոր է Արցախում պարտության համար, բայց մյուսներն էլ են մեղավոր. Գասպարյան

«Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն, չունենք պետություն։ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին կանգնած գյուղապետները, գյուղի բնակիչները, կամավորականներն իրենք են պահում մեր հայրենիքի սահմանը։ Մենք այսօր ունենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, որովհետև քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ։ Թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։  Ու այդպես է Սյունիքի բազմաթիվ գյուղերում»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀ սահմաններն այսօր ճշտում են սահմանից ընդամենը մի քանի մետր հեռու կանգնած ադրբեջանցիները` GPS-ով։

«Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է». խորհրդարանը լսումներ է անցկացնում

«Արցախը հանձնածն ասում  է`դե, այդպես է, պիտի վերադառնանք Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Արցախի սահմաններին։ Ես մասնագետ չեմ։ Խոսել եմ ԳԱԱ հարգարժան մասնագետների հետ, ասում են սուտ է, սուտ է և երիցս սուտ է։ Որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ վերջնականապես ճշգրտված չէին սահմանները և խորհրդային տարիներին եղել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի մի քանի քարտեզ։ Բայց եթե անգամ ընդունենք, որ վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն հարցնում եմ` Նիկոլ, ինչո՞ւ չես վերադարձնում Խորհրդային Հայաստանի կազմի մեջ գտնվող Արծվաշենը»,– ասաց Զոհրաբյանը։

Вазген Манукян на митинге оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» կհանդիպի Վազգեն Մանուկյանի հետ

Պատգամավորը շեշտեց, որ այսօր գերիների, վերադարձի, Արցախի դեռևս պահպանված տարածքով զբաղվում է բացառապես ՌԴ–ն։

«Հայաստանի իշխանության որևէ կառույց ներգրավված չէ դրա մեջ։ Մենք կապնվում ենք խաղաղապահների հետ, փորձում ենք հասկանալ, թե ինչ է հնարավոր անել ռազմագերիներին վերադարձնելու համար»,– ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այսօր վիճակից դուրս բերելու ելքը մեկն է` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց լավ ճանաչելով Փաշինյանին, ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ նա ինքնակամ ու խաղաղ չի հեռանալու։

Այդուհանդերձ Զոհրաբյանը հիշեցրեց, որ 16 ուժերը վարչապետին հեռանալու ժամանակ են տվել` մինչև դեկտեմբերի 8-ը, 12։00։

Ժամկետը լրանալուց հետո ընդդիմությունը դիմելու է Սահմանադրությանը չհակասող անհնազանդության ակցիաների։

Զոհվածների մարմինները որոնում են Մարտունիում, Ասկերանում, Հադրութում ու Ֆիզուլիում

Լրահոս
0