ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում սեպտեմբերի 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի+35-ից +37, երեկոյան՝ +31-ից +33 աստիճան: