00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում էի նրա կողքին լինել. հայ տղամարդիկ էլ են «դեկրետ» գնում

© Photo : Unsplash / Jude BeckОтец с ребенком
Отец с ребенком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատ երկրներ կարող են գլուխ գովել, որ հաջողությամբ ներդրել են հայրիկների ֆիզարձակուրդի փորձառությունը։ Ինչպես է Հայաստանում լուծվում այդ հարցը, արդյոք տեղացի հայերի մեջ կան տղամարդիկ, որոնք համարձակվել են կոտրել կարծրատիպերը՝ պարզել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Երբ որոշեցի ամեն գնով գտնել տղամարդկանց, որոնք երեխայի ծնվելուց հետո «դեկրետ» են գնացել, առաջին հերթին այդ մասին գրեցի Facebook-ում։

Ինչպես սպասվում էր, ստացա մոտավորապես հետևյալ բովանդակության պատասխաններ․ «Սա Հայաստանն է, այստեղ տղամարդիկ ֆիզարձակուրդ չեն վերցնում», «Այնպիսի հարցեր ես տալիս, անհարմար է պատասխանել», «Էն էլ հայե՞րը․ երբեք չեմ հավատա»։

Բայց ես չհանձնվեցի, և իմ համառությունը տվեց առաջին պտուղները։ Սկզբում արձագանքեցին երկու տղամարդ, որոնք թեև հիմա Հայաստանում են ապրում, բայց այստեղ չեն մեծացել։ Բայց հետո հաջողվեց նաև տեղացու գտնել, ինչը շատ ուրախացրեց։

Տղաները համաձայնեցին պատմել, թե ինչու են բավական պահպանողական հայ հասարակության մեջ գնացել այդ քայլին, և ինչու են համարում, որ ֆիզարձակուրդը կարևոր է տղամարդկանց համար։

© Unsplash / Juliane LiebermannԵրիտասարդ հայրիկ
Ուզում էի նրա կողքին լինել. հայ տղամարդիկ էլ են «դեկրետ» գնում - Sputnik Արմենիա
Երիտասարդ հայրիկ

Նարեկ Ստեփանյանը ծնվել և մեծացել է Երևանում։ Առաջնեկի ծնվելուց առաջ նա ղեկավարությանը խնդրել էր իրեն մեկ ամիս արձակուրդ տրամադրել։ Երբ խնդրանքը մերժել են, նա ազատվել է աշխատանքից։

«Ես կարծում եմ, որ հայրը պետք է հավասարապես մասնակցի երեխայի, անգամ նորածնի կյանքին, չէ՞ որ փոքրիկն ամեն ինչ տեսնում ու զգում է։ Հենց այդ ժամանակ էլ սկսում է կապվել շրջապատող մարդկանց հետ։ Այսպես հենց ամենասկզբից հոր և երեխայի միջև կապ է հաստատվում։ Եվ այդ շրջանում գործատուի աջակցությունը շատ տեղին կլինի»,-ասում է նա։

Пара сидит на камне в горах - Sputnik Արմենիա
Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին

Նարեկը կարծում է, որ հայ հասարակության մեջ կարելի է կիրառել «հայրության արձակուրդի» փորձը, բայց դա հեշտ չի լինի։ Չէ՞ որ Հայաստանում ընդունված է, որ մայրը պիտի զբաղվի ընտանիքով ու երեխաներով։ Տղամարդը կարծում է, որ կարծրատիպերը կոտրելու ժամանակն է։ «Անձամբ ես չեմ կարող թույլ տալ, որ տնային հոգսերի ողջ բեռն ընկնի կնոջս ուսերին։ Նա չափազանց շատ կհոգնի, ինչն այսպես թե այնպես կանդրադառնա նրա տրամադրության և ինքնազգացողության վրա»,-ասում է նա։

Րաֆֆի Էլիոթը իռլանդական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Կանադայում, բայց հետո տեղափոխվել է պատմական հայրենիք։

«Երկրորդ երեխայիս ծնվելուց հետո երկու շաբաթ «դեկրետ» վերցրի։ Եվս երկու շաբաթ աշխատում էի մասնակի զբաղվածությամբ։ Գրեթե մեկ ամիս կնոջս կողքին էի։ Մեր որդին ծնվեց համավարակի ժամանակ, և կնոջս ազգականներն արդեն չէին կարող օգնել մեզ այնպես, ինչպես օգնում էին առաջնեկի ժամանակ։ Ավելի հեշտ է ու անվտանգ, որ ես նրանց կողքին լինեմ»,-ասում է նա։

Կորոնավիրուսն ու կավասակիի համախտանիշը. ո՞ր դեպքերում է վտանգվում երեխայի կյանքը

Այս փորձառությունը կարևոր էր Րաֆֆիի համար, քանի որ երեխայի հետ մտերմանալու հնարավորություն տվեց։

«Ուզում էի այս շրջանում որդուս կողքին լինել, ուզում էի, որ նա ճանաչի իմ ձայնը»,-անկեղծորեն ասաց տղամարդը։

Թիմը, որի հետ այժմ աշխատում է Րաֆֆին, պատրաստակամությամբ ընդառաջեց նրան, քանի որ կողմնակից է ճկուն աշխատանքի սկզբունքին։ Այնուամենայնիվ, երիտասարդ հոր խոսքով` նման նորարարությունները պետք է ինստիտուցիոնալ լինեն։

Студенты ГЭУА в первый день учебного года - Sputnik Արմենիա
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին

«Հայրության արձակուրդը» կարևոր է ցանկացած հասարակության մեջ։ Բայց այստեղ այլ խնդիր է ծագում․ տնային պարտականությունների, այդ թվում՝ երեխաների խնամքի բաշխման ժամանակ հիմնական ծանրաբեռնվածությունը, իհարկե, մոր վրա է ընկնում։ Եվ նրա հոգսը թեթևացնելու համար տղամարդը պետք է սովորի փոխել երեխայի տակաշորերը, ուտելիք պատրաստել, տունը մաքուր պահել, մի խոսքով՝ կատարել այն բոլոր առաջադրանքները, որ սովորաբար կանայք են անում։

Հայկ Գալստյանը ծնվել է Երևանում, բայց հետո ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Հայկը Հայաստան է տեղափոխվել ինը տարի առաջ, երբ 25 տարեկան էր։

Երեխայի ծնվելուց հետո առաջին շաբաթներն ամենաբարդն են։ Եվ այդ շրջանում Հայկն ուզում էր առավելագույնս երկար լինել կնոջ կողքին, հոգ տանել նրա և փոքրիկի մասին։ Ցանկացած մայրիկ, հատկապես ծննդաբերությունից հետո ամենաշատը քնելու կարիք է զգում։ Իսկ երեխայի հետ, բոլորն էլ գիտեն, դա գրեթե երազանք է։

Եվ Հայկը որոշեց, որ ոչ մի դեպքում բաց չի թողնի ընտանեկան կյանքի այդ կարևոր և պատասխանատու շրջանը։
Որպեսզի նմանատիպ փորձն ամրապնդվի հայ հասարակության մեջ, նախևառաջ պետք է փոխել մարդկանց մտածողությունը։ Իսկ մինչ այդ երեխաների խնամքը շարունակելու է համարվել բացառապես կանանց պարտականությունը։

«Հայրության ֆիզարձակուրդը» կարող է լինել ոչ այնքան երկար, որքան մայրերինը, բայց պետք է այդ հարցը դիտարկել պատշաճ մակարդակում։ Իսկ քանի դեռ դա պաշտոնական չի դարձել, ընկերությունները կարող են աջակցել այդպիսի արձակուրդ վերցնող տղամարդկանց։ Չէ՞ որ գործատուին դժվար թե դուր գա հոգնած ու քնատ աշխատակցի առկայությունը։

Տղամարդկանց «դեկրետ» տվող ընկերություն

Բացի երեխայի խնամքի համար արձակուրդ վերցրած տղամարդկանցից, մեզ հաջողվեց Հայաստանում գտնել մի ընկերություն, որն ինքն է աշխատակիցներին նման հնարավորություն առաջարկում։

Ինչպես պատմեց Rockbite Games ՏՏ ընկերության կորպորատիվ մենեջեր Գայանե Փարեմուզյանը, ղեկավարությունը փորձում է իր գործունության կազմակերպման ընթացքում պահպանել միջազգային ստանդարտները։

«Այնպիսի իրադարձությունից հետո, ինչպիսին է երեխայի ծնունդը, տղամարդիկ պետք է գոնե մեկ շաբաթ ընտանիքի հետ անցկացնեն»,- ասաց նա։

Եվ ահա ընկերությունն իր աշխատակիցներին հինգ աշխատանքային օր է տրամադրում «ֆիզարձակուրդի» համար, բայց անհրաժեշտության դեպքում հայրիկները կարող են օգտագործել իրենց արձակուրդը։

Գայանեի խոսքով՝ ընկերությունն արական սեռի աշխատակիցներին «դեկրետ» տրամադրելու մեկուկես տարվա փորձառություն ունի, այդ ընթացքում 2-3 մարդ է օգտվել։

Իսկ ինչո՞ւ ոչ

Պարզվում է` աշխարհում կա հայ տղամարդ, որը պայքարում է հանուն կանանց իրավունքների և իր ընկերությունում արդեն իսկ երեխայի խնամքի արձակուրդ է սահմանել տղամարդկանց համար։ Նա աշխարհահռչակ ինտերնետ-ձեռնարկատեր, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է։

Татьяна Кукла на озере Севан - Sputnik Արմենիա
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային

Երբ ծնվեց նրա դուստրը՝ Օլիմպիան, Ալեքսիսն ինքը 16 շաբաթ արձակուրդ վերցրեց, որպեսզի օգնի խնամել երեխային։ Այդ ժամանակից ի վեր նա ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչներին կոչ է անում նույն կերպ վարվել։ Տղամարդիկ չպետք է ամաչեն, որ երեխայի խնամքն իրենց համար նույնքան կարևոր հարց է, որքան կարիերայում կայանալը, կարծում է Օհանյանը։

Շատ երկրներ, ի դեպ, արդեն վաղուց են կիրառում այդ փորձառությունը։ Դրանց թվում են Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և այլն։

Եվ չնայած հայաստանցիների հայրիշխանական և բավականին պահպանողական հանրույթում «հայրության արձակուրդի» միտքն ինքնին գրեթե աբսուրդային է հնչում, իրականում, եթե կարծրատիպերը մի կողմ դնենք, դրա նշանակալիությունն ակնհայտ է։

Միաժամանակ, ինչպես պարզաբանեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ օրենսդրությունը տղամարդկանց չի արգելում ֆիզարձակուրդ վերցնել, սակայն այդ ոլորտը որևէ կերպ չի կարգավորվում։ Նախարարությունում դժվարացան դրա հետ կապված թվեր ներկայացնել, քանի որ վիճակագրություն չեն վարում։

Այնուամենայնիվ, ինչպես արդեն համոզվեցինք, Հայաստանում արդեն իսկ կան գործատուներ, որոնք իրենց աշխատակիցներին երեխայի խնամքի լրացուցիչ վճարվող արձակուրդ են տրամադրում։ Եվ որքան շատ լինեն բարձր կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերությունները, այնքան քիչ մարդիկ ստիպված կլինեն ազատվել աշխատանքից՝ ընտանիքի համար ամենապատասխանատու պահին ընտանիքի կողքին լինելու համար։

Ինչու՞ են հայ աղջիկներն ամուսնանում օտարերկրացիների հետ

Լրահոս
0