00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային

© Photo : provided by Tatyana KuklaТатьяна Кукла на озере Севан
Татьяна Кукла на озере Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռավոր Ուրալում ծնված աղջիկը համարում է, որ Հայաստանը գեղեցիկ ու ջերմ երկիր է։ Նա երազում է մեր երկրի տեսարժան վայրերը ցույց տալ իր հայրենակիցներին։ Շատ հետաքրքիր է նրա ու Հայաստանի ծանոթության պատմությունը, որում առանցքային դեր է խաղացել Վրաստանը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Նրա ճանապարհն անցել է Թաթարստանով, Բաշկիրիայով, Տոլյատի, Էլիստա, Պյատիգորսկ և Վլադիկավկազ քաղաքներով։ Պերմում ծնված աղջիկը մոտ երեք հազար կիլոմետրը մենակ է անցել։ Եվ այդ քայլին է գնացել հանուն Վրաստանի բնության ու կլիմայի։ Բայց նրա մտքով անգամ չի անցել, որ երկարատև ճանապարհորդության վերջնագիծը կդառնա Հայաստանը։

«Հայաստանի հետ ծանոթությունս բոլորովին պատահական եղավ։ Ես ապրում էի Ռուսաստանում` Ուրալում, և մի քանի տարի շարունակ Վրաստան էի մեկնում հանգստանալու։ Բնությունն ու տաք կլիման (Ուրալի համեմատ) ինձ այնքան գրավեցին, որ կես տարի առաջ որոշեցի` տեղափոխվելու ժամանակն է։ Բոլոր իրերս տեղավորեցի մեքենայի մեջ և ճանապարհ ընկա։ Մենակ», – Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Տատյանա Կուկլան (այո, այս դեպքում սա նրան ազգանունն է)։

Տանյան լրագրող է և մոլի ճանապարհորդ։ Շատ է ճանապարհորդել Ռուսաստանում և Ուրալում։ Պերմից Թբիլիսի է հասել 5 օրում. առավոտյան և ցերեկը ճանապարհին է անցկացրել, երեկոյան հանգստացել է։

Երկար ճանապարհից հետո Տանյան որոշել է գնացքով մեկնել Բաթում` մի շաբաթ ծովում հանգստանալու։ Երազել է միայն լողափին պառկելու և ափին զարկվող ալիքների ձայնը լսելու մասին։  Երազանքը կատարվել է, բայց նախախնամությունը երևի որոշել է` աղջիկը, որ համարձակվել է միայնակ հաղթահարել դեպի իր երազանքը տանող ճանապարհը, ավելիին է արժանի։

© Photo : provided by Tatyana KuklaՏատյանա Կուկլա
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային - Sputnik Արմենիա
Տատյանա Կուկլա

 

Տանյայի խոսքով` ճակատագիրն իսկական նվեր է մատուցել իրեն. Վրաստան տեղափոխվելուց երկու օր անց հանդիպել է մի երիտասարդ հայի։ Տղան առաջարկել է սուրճ եփել աղջկա համար (հանգստացել են ընդհանուր խոհանոցով հյուրատանը), բայց Տանյան հրաժարվել է։

«Այդ նույն օրվա երեկոյան ես աշխատում էի համակարգչով, և քունս սկսեց տանել։ Մտածեցի, որ վատ չէր լինի մի բաժակ սուրճ խմել։ Հայ երիտասարդն այդ ժամանակ մոտակայքում էր և եփեց այդ բուրավետ ըմպելիքը», – պատմում է նա։

Դրանից հետո նրանք միասին այցելել են Բաթումի տեսարժան վայրեր։ Շուտով երիտասարդը որոշել է Տանյային ցույց տալ իր հայրենիքը։ Հենց այդպես է սկսվել Վրաստանն ու Հայաստանը իրար կապող ռոմանտիկ պատմությունը։

«Առաջին հերթին մենք գնացինք Գեղարդ վանական համալիր, և հենց այդ պահից ես սկսեցի սիրահարվել Հայաստանին։ Աներևակայելի է, այդ պատերն ու խաչքարերը մի քանի հազար տարեկան են։ Որքա՜ն հիշողություն է թաքնված ժայռերում, որոնք պահպանում են Գեղարդը և Գողթ գետը», – ասում է Տատյանան։

© Photo : provided by Tatyana KuklaՏատյանա Կուկլա
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային - Sputnik Արմենիա
Տատյանա Կուկլա

 

Խոստովանում է, որ Գեղարդից բացի, իրեն ցնցել է Խոր Վիրապը։

«Իջա զնդան, որտեղ երկար տարիներ ապրել է Գրիգոր Լուսավորիչը, հետո հիացա Արարատի տեսարանով։ Տաթևի վանք հասա աշխարհի ամենաերկար ճոպանուղիով։ Անցա կիրճերի, գյուղերի ու գետակների վրայով։ Խցիկում հետս բազմաթիվ օտարերկրացիներ կային` ճապոնացիներ, եվրոպացիներ և ամերիկացիներ... Հիացմունքը համընդհանուր էր», – հիշում է նա։

Տանյան հասցրել է լինել Հայաստանի բազմաթիվ գողտրիկ անկյուններում. այցելել է հոգևոր կենտրոն` Էջմիածին, Սևանավանքից վայելել Սևանա լճի գեղեցկությունը, բարձրացել երևանյան Կասկադ, հիացել Հանրապետության հրապարակի երգող շատրվաններով։

© Photo : provided by Tatyana KuklaՏատյանա Կուկլան Սևանում
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային - Sputnik Արմենիա
Տատյանա Կուկլան Սևանում

 

«Վերջերս այցելեցի ոչ այդքան հայտնի մի վայր, ծանոթացա վարպետ Լևոնի պատմությանը, որը 23 տարի շարունակ թանգարան է ստեղծել իր նկուղում», – պատմում է նա։

Խոսքը Առինջ գյուղի բնակիչ, լուսահոգի Լևոն Առաքելյանի մասին է։ Նա իր տան մառանում ստորգետնյա թանգարան է փորել։ Քարանձավի խորությունը 21 մետր է։ Այնտեղ յոթ սենյակ կա, որոնք իրար են միանում աստիճաններով ու միջանցքներով։

«Ընկերներս հարցնում են` ինչպե՞ս է դա արել, ես էլ հաճույքով պատմում եմ այդ հրաշքի մասին», – ասում է Տատյանան։

Հասցրել է գնահատել նաև հայկական խոհանոցը։ Այժմ սիրելի ճաշատեսակներից են թփով տոլման, քյուֆթան, խորովածը։ Շատ է սիրել նաև հայկական գաթան։

«Հայաստանը ջերմ, գեղեցիկ ու հյուրընկալ երկիր է։ Ես հաճույքով եմ գալիս Երևան և ինձ զգում եմ ինչպես տանը», – խոստովանում է նա։

Տանյան ծրագրում է շուտով տեղափոխվել Երևան։ Ի դեպ, աշխատանքի տեսանկյունից տեղափոխությունը խնդիր չէ, քանի որ մասնագիտությամբ ինտերնետ–մարքետոլոգ է։ Հիմա անհամբերությամբ սպասում է գարնանն ու ամռանը, որովհետև պատրաստվում է Հայաստանի հետ ծանոթացնել իր ուրալցի ընկերներին։

Առայժմ կոնկրետ ծրագրեր չի կառուցում, բայց թաքուն երազում է զբոսաշրջային ոլորտում ներգրավվելու մասին, որպեսզի Հայաստանի տեսարժան վայրերը ցույց տա հայրենակիցներին և նրանց համար էլ բացահայտի մեր երկրի գեղեցկությունն ու գաղտնիքները։

© Photo : provided by Tatyana KuklaՏատյանա Կուկլան Ամբերդի մոտ
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային - Sputnik Արմենիա
Տատյանա Կուկլան Ամբերդի մոտ

 

Լրահոս
0