00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենսդրությանը հակասող իրավիճակ չկա. դատախազության պատասխանը Ծառուկյանի փաստաբանին

© Sputnik / Aram NersesyanАдвокат Гагика Царукяна Ерем Саркисян отвечает на вопросы журналистов после окончания судебного заседания (21 июня 2020). Еревaн
Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян отвечает на вопросы журналистов после окончания судебного заседания (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատախազի այս լիազորության իրականացումը պայմանավորվում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե գործն ի սկզբանե անօրինական էր, որովհետև այն պետք է քններ ՀՔԾ-ն, այլ ոչ թե ԱԱԾ-ն։

Աբրահամյանի խոսքով՝ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն այդ հարցին չի էլ անդրադարձել։ Դատախազի խորհրդականը պնդում է՝ քննչական ենթակայության հետ կապված օրենսդրությանը հակասող որևէ իրավիճակ այստեղ չկա, և շահարկումներն ի սկզբանե անհիմն էին և անօգուտ:

Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Զգույշ ընտրեք բառերը». Ծառուկյանի պաշտպանի խորհուրդը դատախազությանը

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով»,- օրենսդրորեն հիմնավորում է իր խոսքը Աբրահամյանն ու ընդգծում, որ դատախազի այս լիազորության իրականացումը պայմանավորվում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով, այսինքն՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Աբրահամյանը նշում է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իրավակիրառական պրակտիկան հետևել է իրավանորմի նշված տրամաբանությանը, նախաքննության մարմնին հանձնարարված բազմաթիվ քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, կայացվել և օրինական ուժի մեջ են մտել մեղադրական դատավճիռներ: Նա նաև դատական պրակտիկայից համապատասխան օրինակ է մեջբերում որպես ևս մեկ հիմնավորում այն բանի, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունը նույնպես հանձնարարվել է ԱԱԾ-ին։

Դատարանում և ԱԺ-ում ձևակերպված արարքները խիստ տարբերվում են. Ծառուկյանի պաշտպան

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը վճռեց մերժել միջնորդությունը։ Որոշման հրապարակումից հետո Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի էր քննվում, որովհետև ԱԱԾ-ն ընդհանրապես իրավունք չունի այս գործը քննելու. այն պետք է քննեին Հատուկ քննչական ծառայության քննիչները։ Ավելի ուշ Դատախազությունը հայտարարություն տարածեց, որ կայացված դատական ակտն անհիմն և ապօրինի է, և իրենք բողոքարկելու են որոշումը Վերաքննիչ դատարանում։

Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի

Լրահոս
0