00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զգույշ ընտրեք բառերը». Ծառուկյանի պաշտպանի խորհուրդը դատախազությանը

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Гагика Царукяна Ерем Саркисян (18 июня 2020). Еревaн
Адвокат Гагика Царукяна Ерем Саркисян (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանի խոսքով՝նման հայտարարություններով նրանք ցույց են տալիս, թե գործընթացը ոչ թե իրավական է, այլ խիստ քաղաքական և անձնական։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դատախազության հայտարարությանն այն մասին, թե դատարանի որոշումը բողոքարկելու են

«Ո՜վ էլ կասկածեր:  Քննչական մարմինների և դատախազության համար այդպես էլ միակ խափանման միջոցը մնաց կալանավորումը: Ախր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ էլ կան... Որոշման մեջ շատ այլ հետաքրքիր բաներ էլ կան գրած, գուցե դրանց էլ անդրադառնաք, որ մեղադրանքի կողմի թերությունները չբարդեք դատարանի վրա, ինչպես արդեն սովորություն է դարձել»,- գրել է Սարգսյանն ու վերջում նաև խորհուրդ տվել բոլոր պաշտոնատար անձանց, առավել ևս դատախազությանը ՀՀ դատարանների որոշումների, հատկապես օրինական ուժի մեջ մտած որոշումների վերաբերյալ արտահայտվելիս զգուշորեն ընտրել բառերը և երբեք չօգտագործել «ապօրինի» բառը:

Гагик Царукян прибыл на судебное заседание (21 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ

Պաշտպանի խոսքով՝ նման հայտարարություններով նրանք ցույց են տալիս, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլ խիստ քաղաքական և անձնական, ինչի պատճառով էլ նրանք «դատարանից նման նեղացած ձևով եք արտահայտվում»:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Նախ, Աբրահամյանն ընդգծել էր՝ ԱԱԾ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածով։ Դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է։

Գոռ Աբրահամյանը հավելել էր, որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ։ Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը վճռեց մերժել միջնորդությունը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Դատարանը վեր կանգնեց քաղաքական գործընթացից. Ծառուկյանի պաշտպան

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Լրահոս
0