00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները. դրանք կարող են գրավի առարկա դառնալ

© Sputnik / Andranik GhazaryanЛевон Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с имущества Роберта Кочаряна (24 июля 2019). Еревaн
Левон Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с имущества Роберта Кочаряна (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրին, թե ամբաստանյալի կալանքը գրավով փոխարինելու համար ինչ արժողությամբ բնակարաններ են պատրաստ գրավի առարկա դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար որպես գրավ կարող են դիտարկվել Քոչարյանի որդու և դստեր բնակարանները։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ նման առաջարկ արեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի դատին հիշեցին Սիլվա Կապուտիկյանին. նիստը հետաձգվեց

Նշենք, որ այսօր Վերաքննիչում քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նախկին վարչապետների ներկայացրած` անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու, ինչպես նաև խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները։

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

Քոչարյանը ներկա չէր այսօրվա դատական նիստին` առողջական վիճակից ելնելով։

«Պարոն Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան, որտեղ բնակվում են։ Նրանք պատրաստակամ են այդ գույքը որպես գրավ ներկայացնել դատարանին։ Այսպիսով, Լևոն Ռոբերտի Քոչարյանի անունով տունը գնահատվում է շուրջ 308 մլն 700 հազար դրամ, իսկ Գայանե Ռոբերտի Քոչարյանինը` 365 մլն դրամ»,–ասաց Խուդոյանը։

Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի պաշտպանների բողոքի առնչությամբ որոշում կայացնելու։ Դատավորն իր որոշման մասին կհայտնի այսօր ժամը 17։30–ին։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին

Նշենք, որ գործով դատախազներն առարկել էին Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Տուժողների ներկայացուցիչները նույնպես առարկել էին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք` երեկվա դատական նիստին Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչողը չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։

ՀՀ նախկին վարչապետները դատարան չեն ներկայանա. Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատարանից

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի

Լրահոս
0