00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի դատին հիշեցին Սիլվա Կապուտիկյանին. նիստը հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу "1 марта" (3 марта 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (3 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներն առարկեցին պաշտպանների բողոքը` համարելով, որ ամբաստանյալի խափանման միջոց կալանքն իրավաչափ է։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 18-ին, ժամը 10։00-ին։

Роберт Кочарян выходит из зала судебного заседания по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ նախկին վարչապետները դատարան չեն ներկայանա. Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատարանից

Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավորը մերժել էր այդ միջնորդությունը։ Քոչարյանի պաշտպաններն այդ որոշումն են բողոքարկել Վերաքննիչում, և դատարանն այսօրվա նիստում քննում էր այդ բողոքը։

Դատական նիստի ժամանակ գործով դատախազներն առարկեցին Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց` իրենք կարծում են, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն իրավաչափ է։ Նա բացառեց, որ նախկին վարչապետները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Քոչարյանի վարքի ու քայլերի վրա։

Հայաստանում ո՞ւմ և ե՞րբ են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

«Ինչ վերաբերում է խափանման միջոց գրավին, ապա այդ առումով էլ կարծում եմ, որ դա էլ չի կարող ապահովել Քոչարյանի պատշաճ վարքագիծը»,–ասաց դատախազը։

Տուժողների ներկայացուցիչները նույնպես առարկել էին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ Քոչարյանի ազատության համար երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետներն այնպես չէ, որ հանրության մեջ վստահություն են վայելում, այլ ուղղակի պաշտոնյաներ են։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին

«Նրանք Սիլվա Կապուտիկյան չեն, որ ասեն` հանրությունը վստահում է նրանց»,–ասաց նա։ Ի պատասխան դատավորն արձագանքեց, թե ի՞նչն է կարևոր` երաշխավորները լինեն Սիլվա Կապուտիկյա՞ն, թե՞ հեղինակություն Քոչարյանի համար։ Սաֆարյանն արձագանքեց, որ նախկին վարչապետները հեղինակություն չեն Քոչարյանի համար։

Հիշեցնենք` այսօրվա դատական նիստի առաջին մասում Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչողը չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանի տեսակցություններին առնչվող հայցը վարույթ չի ընդունվել. Ալումյանը չի զարմացել

Լրահոս
0