00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախկին վարչապետները դատարան չեն ներկայանա. Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատարանից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян выходит из зала судебного заседания по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Роберт Кочарян выходит из зала судебного заседания по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին, որ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրած նախկին վարչապետները մասնակցեն դատական նիստին։ Դատավորը մերժեց նրանց միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր ընթացող դատական նիստում միջնորդություն ներկայացրեց դատարան, որ նիստին ներկայանան նաև Քոչարյանի կալանքը փոխելու համար երաշխավորություն ներկայացրած անձինք։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քննում է Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել են Քոչարյանի պաշտպանները։

«Եթե դատարանը դեմ չէ, մենք նրանց ասենք, որ գան։ Հարցերը, որ տվեցիք Քոչարյանին, հավասարապես առնչվում է նաև երաշխավորողներին։ Բացի այդ, վերջիններս Առաջին ատյանի դատարանին փորձում էին իրենց տեսակետը հայտնել, սակայն դատարանն արգելում էր նրանց ինչ–որ բան ասել»,–ասաց Ալումյանը։

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին

Սակայն գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ներկայացրած միջնորդության առնչությամբ իր կարծիքը հայտնելով, նշեց, որ երաշխավորողների` Վերաքննիչում ձայնի հնարավորություն տալու անհրաժեշտություն չի տեսնում, և նա առարկեց այդ միջնորդությունը։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն էլ մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` նշելով, որ դատավորին հետաքրքրող հարցերին Քոչարյանն անձամբ պարզաբանումներ տվեց։

«Դատարանի համար կարևոր էր Քոչարյանի վերաբերմունքը, ինչը լսեց դատարանն ու իր եզրակացությունները կանի»,–ասաց դատավորը։

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից` առողջական վիճակից ելնելով։

Նշենք, որ Քոչարյանը բուժում է ստանում «Իզմիրլյան» ԲԿ–ում։

Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչողը չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

Լրահոս
0