00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավինյանը պետք է հեռանա. հարմար պահին են սպասում»․ «Հրապարակ»

© Photo / official site of the Prime minister of RA Вице-премьер Тигран Авинян во время брифинга премьер-министра Армении (26 мая 2020). Еревaн
 Вице-премьер Тигран Авинян во время брифинга премьер-министра Армении (26 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել, նրանց մի մասը ուզում է, որ Ավինյանին փոխարինի Արայիկ Հարությունյանը, մյուս մասը՝ Սուրեն Պապիկյանը։

ԵՐԵՎԱն, 11 հունիս - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում։ Կառավարական աղբյուրների փոխանցմամբ` գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»

«Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի․ ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից եւ իր կողքին կունենա վստահելի մարդ։ Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ»,- գրում է թերթը։

Ըստ լրատվամիջոցի՝ իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որը տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։

Մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերի. Ավինյան

«Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, դեռ մարտի կեսերից լրտվամիջոցները գրում են, որ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները լարված են։ Ըստ լրատվամիջոցների՝ Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշի անկումը և Ավինյանի վարկանիշի բարձրացումը։ Իբրև վարչապետն իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, որ իշխանությունն իր ձեռքից կարող է գնալ ու Ավինյանն այս իմաստով վտանգավոր է իր իշխանության համար։

Ճգնաժամն իրար է խառնում մարդկային, պաշտոնեական, ընկերական հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն էլ դեռ ապրիլի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր , որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից։ Նա վստահեցրել էր, որ արտակարգ իրավիճակի «պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»։

Լրահոս
0