00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին

© Photo : Public Domain / Government-House-of-Republic-of-Armenia-1918-1920Дом Правительства Первой Республики Армения (1920-е)
Дом Правительства Первой Республики Армения (1920-е) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի առաջին հանրապետությունն իր ժամանակների ամենաառաջադեմ պետություններից մեկն էր, որտեղ ձայնի իրավունք ունեին կանայք, ազգային փոքրամասնությունները։ Ինչու է մայիսի 28-ը պետական ամենակարևոր տոներից մեկը։

Ո՛չ պատմաբան եմ, ո՛չ քաղաքագետ, թեպետ այսօր համացանցի «շնորհիվ» քաղաքագետ, վերլուծաբան ու ցանկացած մասնագետ դառնալու համար այլևս համապատասխան կրթություն ու դիպլոմ պետք չեն. պետք է միայն սոցիալական ցանցերում էջ ունենալ, ու վերջ։ Բայց սա ուրիշ թեմա է։ Այսօր Առաջին հանրապետության օրն է՝ ինձ համար պետական տոներից, ներեցեք, բայց ամենակարևորը։ Մայիսի 28-ին միշտ շուտ եմ արթնանում, որ հպարտության զգացումով լցված օրս հնարավորինս երկար տևի։ Թող ռոմանտիկ չթվա, բայց մայիսի 28-ին ինձ միշտ ավելի բարձրահասակ եմ զգում՝ մեջքս ուղիղ ու ձգված։ Որովհետև մայիսի 28-ը հենց այդ օրն է. պարտություններից ու գլուխը խոնարհած դարեր շարունակ ապրելուց հետո այս հաղթանակն ուղղեց մեր ժողովրդի մեջքը։

Праздование 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…

Շատերն ասում են, թե 1375 թվականից հետո, այսինքն՝ Կիլիկյան Հայաստանից հետո սա մեր ձեռք բերած առաջին անկախությունն էր։ Ոմանք ավելի հետ են գնում ու ասում, թե Բագրատունիների թագավորության անկումից, այսինքն՝ 1045 թվականից համարյա 9 դար անց մեզ հաջողվեց իրականում անկախություն ձեռք բերել։ Անանկախ դարերը 9-ն էին, թե 5-ը, շատ բան չի փոխում։ Անկախության համն ու գինն իմացող մարդիկ, նրանց թոռները, ծոռներն ու անգամ նրանց թոռներն արդեն չկային, բայց մեր ժողովուրդը անկախության մասին չէր մոռացել, երազանքը չէր մեռել։ Ինձ նման սովորական, շարքային քաղաքացու համար սա ֆանտաստիկ զգացում է, մեծագույն հպարտություն է գիտակցել, որ այս անկախությունը հարևան պետություններից ոչ մեկը մեզ չնվիրեց (մեր պատմությունից տասնյակ օրինակներ կարելի է հիշել, երբ, ասենք, Բյուզանդիան թագ էր ուղարկում հայոց արքային, որովհետև դա իր շահից էր բխում)։ Այս անկախությունը, պետականությունը մենք ձեռք բերեցինք ու դա արեցինք միայնակ՝ միայն ինքներս մեզ վրա հույս դնելով։ Առաջին հանրապետությունը ստեղծեց այն ժողովուրդը, որի մտավորականությունը գլխատվել, որի զգալի մասը սպանվել, կոտորվել, հոշոտվել էր 1915 թվականին։ Իսկ 1918 թվականն էլ խելահեղ ժամանակ էր, երբ ամբողջ աշխարհում պայթում էին ռումբեր, սպանվում մարդիկ, երբ թուրքերին ընդամենը մի քանի կմ էր մնացել Երևանին հասնելու համար... Ու ստեղծվեց Առաջին հանրապետությունը։

Ընդամենը երկուսուկես տարի գոյություն ունեցած հանրապետության պատմությունն առաջադիմության մի ամբողջ դաս էր։

Գիտե՞ք, թե երբ է ԱՄՆ Սենատում առաջին անգամ կին հայտնվել։ 1922 թվականին և ընդամենը մեկ օրով՝ նոյեմբերի 21-22–ը։ Ընդ որում` նա չէր ընտրվել, պարզապես Ջորջիա նահանգը ներկայացնող սենատորը մահացել էր, նահանգապետը մեկ օրով այդ պաշտոնում նշանակեց Ռեբեկա Ֆելտոնին։ Իսկ իրականում առաջին անգամ ժողովրդավարական ընտրություններով Սենատի ընտրություններում կին է ընտրվել 1932 թվականին. դա Արկանզաս նահանգը ներկայացնող Հեթի Կարաուեյն էր։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանի հինգ հնագույն փողոցները․ լուսանկարներ

1919 թվականի հունիսին Առաջին հանրապետությունում կայացան համընդհանուր ընտրական իրավունքով խորհրդարանական առաջին ընտրությունները։ Խորհրդարան անցած 80 պատգամավորներից երեքը կանայք էին՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառա Սահակյան (Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինը):

Ժամանակակից ժողովրդավարությամբ, կանանց և տղամարդկանց իրավահավասարությամբ դրոշներ թափահարող ԱՄՆ-ն ու եվրոպական բազմաթիվ երկրներ Հայաստանից շատ ավելի ուշ են կանանց նաև ընտրություններին մասնակցելու իրավունք շնորհել։ Առաջին հանրապետության օրոք՝ 1919 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեին նաև կանայք։ Մինչդեռ ԱՄՆ-ում կանայք առաջին անգամ ընտրություններին սկսել են մասնակցել 1920թ.-ին, Իսպանիայում՝ 1931թ.-ին, Ֆրանսիայում` 1944թ.-ին, Իտալիայում` 1946թ.-ին, Հունաստանում` 1952 թ.-ին, իսկ Շվեյցարիայում կանայք ընտրական իրավունք են ստացել միայն 1971թ.-ին: Հետաքրքիրն այն է, որ Առաջին հանրապետությունում հենց տղամարդիկ էին կանանց առաջ մղում։

Հայաստանի առաջին հանրապետությունն էր, որ աշխարհին տվեց առաջին կին դեսպանը։ Դիանա Աբգարը դարձավ պատմության առաջին կինը, որին վստահվեց դիվանագիտական առաքելություն իրականացնել, երկիրը ներկայացնել օտար երկրում, այս դեպքում՝ Ճապոնիայում։

Арам Манукян зачитывает декларацию независимости Республики Армения (21 сентября 1991). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը

1919 թվականին ընտրված խորհրդարանի կազմը շատ բան է ասում Առաջին հանրապետության առաջադեմ լինելու մասին, ու հարցը միայն կանայք չեն։

1960-ականներին Մարտին Լյութեր Քինգը պայքարում էր ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների և ռասայական իրավահավասարության համար։ Մինչ այդ ԱՄՆ միայն երկու սևամորթ սենատոր էր ունեցել, որոնցից առաջինը Սենատում հայտնվել էր անկախության հռչակումից գրեթե հարյուր տարի անց։ Ասիական ազգային փոքրամասնությունը ներկայացնող առաջին սենատորն ընտրվել է միայն 1959թ.-ին, իսպանականը՝ 1928թ.-ին։

Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 80 պատգամավորներից երկուսը թուրք-թաթարներ էին, մեկը՝ եզդի։

Առաջին հանրապետությունն ընդամենը երկու տարուց մի քիչ ավելի գոյատևեց, բայց այդ ընթացքում երկրի ղեկավարները ոչ թե անհեռանկար գործերով էին զբաղված, այլ ամրացնում էին պետությունը՝ նաև կրթության հիմքերն ամուր դնելով։ Անկախության հռչակումից մեկ տարի անց համալսարան ստեղծելու որոշում ընդունվեց, իսկ 1920 թվականին Երևանի պետական համալսարանի առաջին ուսանողներն իրենց առաջին դասախոսությունը լսեցին։

Фотографии женщин депутатов Первой Республики: Перчуи Партизпанян-Барсегян, Варвара Симонян-Саакян и Катарина Зальян-Манукян в музее партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Պատգամավորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրված կին պատգամավորները

Կար ժամանակ` իշխանավորն աշխատանքի էր գնում հնամաշ շորերով

Չեմ ուզում ծայրահեղությունների գիրկն ընկնել ու ենթադրել, թե ինչպիսի Հայաստանում կապրեինք, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր և Առաջին հանրապետությունը շատ ավելի երկար կյանք ունենար։ Այն, ինչ խորհրդային տարիները տվեցին մեր երկրին ու ժողովրդին, հնարավորություն է տալիս այսօր կրկին մտածել արդյունաբերությանը զարկ տալու, ուժեղ տնտեսություն կառուցելու մասին։ Բայց ես նաև վստահ եմ՝ հենց Առաջին հանրապետությունն էր, որ Երրորդ հանրապետության ու անկախության համար հիմքեր ստեղծեց։ Մեր այսօրվա հանրապետությունն առաջինի գաղափարական շարունակությունն է, ու պատահական չէ, որ մեր պետական երեք խորհրդանիշներից երկուսը հենց Առաջին հանրապետությունից են ժառանգված։

Այսօր մայիսի 28-ն է. 102 տարի առաջ այս օրը մենք վերականգնեցինք հայոց պետականությունը։

Պատմության արխիվ. Մեղրիի «փոխանակման» հարցը 1918 թվականին

Լրահոս
0