00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրված կին պատգամավորները

© Sputnik / Aram NersesyanФотографии женщин депутатов Первой Республики: Перчуи Партизпанян-Барсегян, Варвара Симонян-Саакян и Катарина Зальян-Манукян в музее партии Дашнакцутюн
Фотографии женщин депутатов Первой Республики: Перчуи Партизпанян-Барсегян, Варвара Симонян-Саакян и Катарина Зальян-Манукян в музее партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդեն կին պատգամավորներ ուներ։ Մանդատը, սակայն, պատգամավոր կանանց երջանկություն չպարգևեց։

20-րդ դարի սկզբում, երբ աշխարհի` այսօր արդեն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հավասար ընտրվելու իրավունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար։

«Եվրոպայից գրեթե 30 տարի առաջ մենք կին պատգամավորներ ունեինք։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան կանանց ընտրվելու իրավունք տվեցին միայն 40-50-ական թվականներին։ Ընտրելու իրավունքը կար, բայց ընտրվելու` ոչ»,- Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավորներին ներկայացնելով` Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։

Առաջին կին պատգամավորների մասին մեզ հասած ու թանգարանում ներկայացված տեղեկությունները շատ քիչ են։

1919թ-ի հունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետությունում առաջին անգամ անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորվեց 80 պատգամավորից բաղկացած խորհրդարանը, որի 3 անդամները կանայք էին`Կատարինե Զալյան-Մանուկյանը, Վարվառա Սահակյանն ու Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը։

© Sputnik / Aram NersesyanՊերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանն ու Կատարինե Զալյան-Մանուկյանը
Фотографии женщин депутатов Первой Республики: Перчуи Партизпанян-Барсегян, Варвара Симонян-Саакян и Катарина Зальян-Манукян в музее партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանն ու Կատարինե Զալյան-Մանուկյանը

«Նրանք պատահական կանայք չէին, երեքն էլ հայտնի մարդկանց, այդ ժամանակի քաղաքական գործիչների կանայք էին։ Բնական է` Եվրոպայում ուսանած, Հայ ուսանողական եվրոպական միության անդամներ էին, որոնք նաև իրենց հետ եվրոպական արժեքներ բերեցին Հայաստան»,- ասաց Անուշ Ամսեյանը։

Կատարինե Զալյան-Մանուկյանն առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կինն էր։

Բժշկուհի լինելով՝ Կատարինեն օր ու գիշեր անցկացնում էր գաղթականների ու որբերի հետ՝ պայքար մղելով Հայաստանում մոլեգնող համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպում ու ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Բայց ամուսնական համատեղ կյանքն ընդամենը 3 տարի տևեց։ Երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվեց բծավոր տիֆով և վախճանվեց:

8 Марта на улицах Еревана - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ էր ՀՀՇ-ն հալածում Մարտի 8-ը, և ինչպես հայ կանայք երկու տոն ունեցան

«Ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունեության մեջ թաղված, և այնպիսի ընտանեկան կյանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երևի այդպես էլ չունեցան», — հետագայում` ծնողների մասին իր հուշերում գրել է Արամ և Կատարինե Մանուկյանների դուստրը` Սեդա Մանուկյանը:

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ականավոր դաշնակցական գործիչ Սարգիս Բարսեղյանի կինն էր։

Պերճուհին ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն: Նրանց ամուսնական կյանքը ևս կարճ տևել: Ամուսնացան 1909թ-ի, իսկ 1915-ին Սարգիսը հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Ամուսնու մահից հետո էլ Պերճուհին շարունակեց ազգանվեր իր գործունեությունը, իսկ առաջին հանրապետության հռչակումից հետո ընտրվեց պատգամավոր և ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի Հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան` նախ բնակություն հաստատեց Սոֆիայում, ապա Փարիզում, որտեղ շարունակեց դեռ երիտասարդ տարիքում կիսատ թողած գրական գործունեությունը:

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
«Խտրականության» ենթարկված հայ կանանց 2 տոները, կամ վճարողը պատվիրում է ինչ կամենա

Վարվառա Սահակյանը ՀՅԴ գործիչ, առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր: Խորհրդարանում Վարվառան ընդգրկված էր կրթական ծրագրերում: Բայց հենց պատգամավորության ընթացքում ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորայքի պակասից մահացավ նրա զավակը: Դրան հաջորդեցին Հայաստանի խորհրդայնացումն ու ամուսնու բանտարկությունը: Տարիներ անց, երբ Ավետիք Սահակյանն ազատություն ստացավ, նրանք իրենց մյուս զավակի հետ ստիպված եղան գաղթել ու հաստատվել Բեյրութում։

Բայց 1932թ-ին ճակատագիրը նոր հարված հասցրեց քաղաքական գործիչ կնոջը. նա կորցրեց նաև երկրորդ զավակին, իսկ մեկ տարի անց՝ ամուսնուն: Ճակատագրի հարվածները քայքայեցին կնոջ առողջությունը, շատ չանցած նա ևս կնքեց իր մահկանացուն:

Առաջին հանրապետության խորհրդարանական ընտրություններից 100 տարի անց ՀՀ մերօրյա Ազգային ժողովում այսօր 105 պատգամավորներից 15-ը կանայք են։

Իսկ 1990թ.-ին նորանկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդում 260 պատգամավորներից 11-ն էին կանայք:

Լրահոս
0