00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արյան կանչով». ինչպես ամերիկացի լրագրողը հասավ Մուսալեռ և գտավ տատի գյուղը

© Sputnik / Asatur YesayantsМузей-институт Геноцида Армян
Музей-институт Геноцида Армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի լրագրող Ջոն Քրիստին որդու հետ մեկնել է Մուսալեռ` գտնելու այն գյուղը, որտեղ ծնվել է իր հայ տատը։ Տատն ընդամենը 9 տարեկան էր, երբ թուրքերը հարձակվեցին գյուղի վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Թուրքերի հարձակման մասին Ջոն Քրիստիին տատը պատմել է մանկության տարիներին, երբ իրենք մեծ ընտանիքով ապրում էին Նոր Անգլիայի Դուվր արդյունաբերական քաղաքի մի փոքրիկ բնակարանում։ Տատի` Նանա Գյուլենի Հովսեփյան Բանանյանի հուշերը նա հասցրել է ձայնագրել 90-ականներին, երբ հասուն տարիքում էր, իսկ տատն արդեն 80-ն անց էր։

Французский крейсер Жанна д’Арк (почтовая открытка) - Sputnik Արմենիա
Ինչպես հայերն ընտրեցին պայքարը․ Մուսալեռի 53-օրյա անհավանական հերոսապատումը

Տատի և իր հարազատ Մուսալեռ կատարած ճանապարհորդության մասին Քրիստին գրել է ԱՄՆ–ի հայկական The Armenian Weekly պարբերականում։ Ներկայացնում ենք նրա պատմությունը։

***

1909 թվականն էր, Նանան ընդամենը 9 տարեկան էր։ Նա դաշտում կով էր արածեցնում և հանկարծ տեսավ թուրք տղայի, որն իր մոտ էր վազում աղաղակելով. «Այնտեղ գյավուրների են սպանում»։ Տատն անմիջապես հասկացավ, թե ինչ է դա նշանակում, և տուն վազեց թթի ծառերով պատված ձորակի միջով։ Նա միայն հասցրեց տեսնել, թե ինչպես է իր հայրը` Եղիան, զենքը հավաքում և վազում մյուս հայերի մոտ, որոնք պաշտպանում էին գյուղը։ Հաջորդ օրը հոր մարմինը գտան առվակում։

«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել

Մեկ տարի առաջ, ես և որդիս` Նիկոլասը, Թուրքիա մեկնեցինք։ Մեր էքսկուրսավար` Էննի Հաքեջյանի հետ կարողացանք գտնել և՛ Բիթիաս գյուղը, և՛ այն վայրը, որտեղ գտնվում էր թթենիների պուրակը, և՛ մետաքսագործական արհեստանոցները, որտեղ Հովսեփյանների ընտանիքը թաքնվում էր թուրքերից։ Մենք ուզում էինք գտնել նաև այն տունը, որտեղ ապրել են Նանան ու իր ընտանիքը։

Կես ժամ անց կանգ առանք մի ցանկապատի մոտ, որտեղ երկու կով էր արածում։ Ցանկապատից այն կողմ մարգագետինն էր, հետևում` ձիթենու պուրակը։ Թթի ծառերի փոխարեն այստեղ այժմ ձիթենիներ են աճում։

Հյուր շեֆ խոհարարին` ինչպես պատրաստել Մուսալեռան քաշովի - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». մուսալեռցի հայերի փլավը. փրկված բաղադրատոմս

Մենք տեսանք մարգագետինն ու լեռը, մի քանի լուսանկար արեցինք, և եթե նույնիսկ հենց նույն վայրում չէինք, ապա նրան մոտ մի տեղ էինք։ Նայում էինք դաշտին, ծառերին և Մուսալեռան լանջերին, որոնք պատված էին ծխով։

«Այստեղ, երևում է, քիչ բան է փոխվել», – ասացինք միմյանց։ Որևէ այլ բառ ասել չկարողացանք։

Հաջորդ առավոտ մենք հանդիպեցինք Փանոսին։ Նա այն եզակի հայերից է, որը շարունակում է ապրել Մուսալեռում։ Տեղի թեյարաններից մեկում նրան ասացի, որ գտել ենք մեր գյուղը։

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Նա լսեց մեզ (Էննիի թարգմանությամբ), այնուհետև դրեց բաժակը, նայեց դեմքիս և դիմեց ինձ։

«Հովսեփյանին ես նման», – ասաց նա։

Երբ վերադարձա ԱՄՆ, կինս և բարեկամներս հարցնում էին. «Ի՞նչ զգացիր, երբ գտար, այն ինչ փնտրում էիր»։

Ասացի, որ հուզվում էի, և որ տխուր էի։ Սակայն այսօր, որոշ ժամանակ անց, միայն այդ զգացողությունը չէ, որ ինձ պատում է։ Երբ հիշում եմ՝ ինչպես էի նայում կանաչ հովտին և դրանից հեռու` Միջերկրական ծովի ափին, չարանում եմ։

Лаура де Нов - Sputnik Արմենիա
Թանաքածածկ Մուսալեռը

Հովսեփյանները Բիթիասում ապրում էին ծանր աշխատանքով, սակայն դա նրանց օջախն էր, որի շուրջ պտղատու ծառեր էին աճում։ Նրանք անասնապահությամբ էին զբաղվում, հաց թխում։ Ես չարացած եմ նրա համար, որ տատիս` Նանային, վտարեցին իր իսկ տնից միայն այն պատճառով, որ այլ կրոնի էր դավանում, այլ ազգություն ուներ։ Ճիշտ նույնկերպ մարդկանց շարունակում են սպանել նաև այսօր, թեև ավելի քան հարյուր տարի է անցել։

Նայելով Նանայի հարազատ գյուղին՝ ես պատկերացրի նրան այնտեղ, 9-ամյա աղջնակի տեսքով, որը հանդ է դուրս եկել կովերին տուն քշելու և մտքով անգամ չի անցել, որ շուտով ընդմիշտ կկորցնի իր ուրախությունն էլ, տունն էլ։

Տատս ապրեց 87 տարի, ունեցավ 6 երեխա, 7 թոռ և 10 ծոռ։

ԱՄՆ- ում հայերի անհավանական հաջողության պատմությունը. Ինչպես է մածունը գրավել Ամերիկան

Լրահոս
0