00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանաքածածկ Մուսալեռը

© BigmirЛаура де Нов
Лаура де Нов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակի ընթացքում մուսաներն իջան դժվարամատույց բարձունքներից և բնակություն հաստատեցին ամենուրեք` հաճախ մնալով ստվերում, փոխարենը իրենց կողակիցներին խոյացնելով դեպի անտիկ նախնիների դժվարամատույց բարձունքները

Սիրում է, շոյում, տրվում բացարձակ
ասում է` հուսա
… նա միշտ կենդանի, մազերը արձակ
անունը մուսա…

Վահրամ Սահակյան

Բազմատանջ ու հալումաշ «Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում կանգնած է կին» արտահայտությունը նույնքան հին է, որքան մեր` ոչ պակաս բազմաչարչար մոլորակը:

Առանց ոգեշնչման աղբյուրի գրողը նմանվում է անշունչ փետուրի կամ տպագրական մեքենայի: Դեռ անտիկ աշխարհից այդ ոգեշնչման աղբյուրներն անձնավորված էին ու մարմնավորված ինը թովիչ կանանց կերպարներում, որոնք բնակվում էին խորհրդավոր Պառնաս լեռան գագաթին, իսկ ոգեշնչման աղբյուրն այնտեղ ուներ միանգամայն բուն իմաստ` Կաստալյան կոչվող լեռնային աղբյուր, որի ջուրը խմողին տրվում էր բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք:

Օժտված ընտրյալները հովանավորվում էին յուրաքանչյուրն իր մուսայի կողմից ` էպիկական Կալիոպեի, քնարերգու Եվտերպեի, կատակերգու Թալիայի, ողբերգակ Մելպոմենեի կամ ասենք էրոտիկ Էրատոյի:

Ժամանակի ընթացքում մուսաներն իջան դժվարամատույց բարձունքներից և բնակություն հաստատեցին ամենուրեք` բոհեմական սալոններում, հասարակաց տներում, գեղջկական խրճիթներում, սլացիկ երկնաքերերում և «խրուշչովյան» հինգհարկանիներում` հաճախ մնալով ստվերում, փոխարենը իրենց կողակիցներին կամա թե ակամա խոյացնելով դեպի անտիկ նախնիների դժվարամատույց բարձունքները:

Եկեք փորձենք ծանոթանալ նրանցից ոմանց հետ և գրչի վարպետների փոխարեն հենց քողածածկ մուսաներին ժամանակավորապես տեղափոխենք ուշադրության և հիացմունքի առաջնաբեմ:

Շարլոտա ֆոն Շտեյն

Ոչ ութ տարվա տարիքային տարբերությունը, ոչ էլ Շարլոտայի 7 երեխաների մայր լինելը խոչընդոտ չդարձավ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համար. նրանց սիրառատ հարաբերությունները մեկնարկեցին ու տևեցին մեկ տասնամյակ:

© KentinՇարլոտա ֆոն Շտեյն
Шарлотта фон Штейн - Sputnik Արմենիա
Շարլոտա ֆոն Շտեյն

Այդ տասնամյակը զույգին բերեց ամեն ինչ` խորը կապվածությունից մինչ փոխըմբռնման իսպառ կորուստ:

Այսպես` 1781-թվականը Գյոթեն անվանում է «կյանքի ամենաերջանիկ տարի»` լի ամուսնանալու ցանկությամբ, մարտի 12-ին նա գրում է. «Նրա խելքն ինձ օգնում է արարել, իսկ ջերմությունը պատում է ինձ մի քաղցրաբույր մթնոլորտով»:

Իսկ ինչպե՞ս էր պատասխանում Շարլոտան Գյոթեի գրավոր գգվանքներին:Ցավոք, այդ մասին քիչ է հայտնի, քանզի հարաբերությունների անկումային շրջանում Շարլոտան ետ էր վերցրել իր գրած բոլոր նամակները և հանձնել անգութ կրակին:

Նրա չափ սեր վայելող կանայք ոչ հաճախ են պատասխանում նույնչափ փոխադարձությամբ, և ըստ երևույթին` Գյոթեն նույնպես բացառություն չեղավ:

Լու Սալոմե

Ռուսական ծագումով գերմանուհի Լուիզան մուսա լինելուց բացի ինքն էլ գրող էր, փիլիսոփա, հոգեթերապևտ, գեղեցկության և ինտելեկտի անդիմադրելի համադրություն, ով տարբեր խորության հետքեր թողեց 3 նշանավոր գրողների կյանքում` Ֆրիդրիխ Նիցշե, Ռայներ Մարիա Ռիլկե և Զիգմունդ Ֆրեյդ:

Մերժելով Նիցշեի ամուսնության առաջարկությունը` Սալոմեն մնաց մի անհաս բարձունք. ասում են` Նիցշեն նրա որոշ գծեր օգտագործել է իր հանրահայտ Զրադաշտի կերպարը կերտելիս: Արդյունքում Նիցշեն կյանքն ավարտեց 18 տարի անց հոգեբուժարանում` այդպես էլ չհամտեսած ամուսնության բերկրանքը:

36 տարեկանում Սալոմեի ճանապարհին հայտնվում է այն ժամանակ դեռ նորելուկ բանաստեղծ Ռիլկեն, ով դեպի Ռուսաստան ճանապարհորդության ժամանակ դառնում է Սալոմեի երիտասարդ սիրեկանը: Հենց Լուի խորհրդով է Ռիլկեն իր «կանացի» Ռենե անունը փոխել ու դարձել ավելի առնական Ռայներ: Տարիներ անց Սալոմեն լքեց Ռիլկեին, քանի որ վերջինս նրա նախորդ և հաջորդ բոլոր մյուս սիրեկանների պես ցանկանում էր, որպեսզի նա ամուսնալուծվի: Սակայն մինչև կյանքի վերջը նախկին սիրեկանները շարունակում էին մնալ արդեն ընկերական նամակագրական կապի մեջ:

© Anton CommonswikiԼու Սալոմե
Лу Саломе - Sputnik Արմենիա
Լու Սալոմե

Սալոմեն Վեյմարում ծանոթանում է Զիգմունդ Ֆրեյդի հետ, ով կդառնար նրա մտերիմը հաջորդ տարիների ընթացքում: Աներեր հարաբերությունների գաղտնիքն այն էր, որ ի տարբերություն իր կյանքի բոլոր մնացած տղամարդկանց` ամենատես Ֆրեյդը միակն էր, ով չէր ցուցաբերում սեփականատիրական մղումներ Լուի հանդեպ, սակայն հարկ է նշել, որ Սալոմեն էլ արդեն 50 տարեկան էր:

Լաուրա դե Նով

Դժվար է խոսել մուսաների մասին և չանդրադառնալ Լաուրային` իտալական մշակույթի հսկաներից մեկի` Պետրարկայի մուսային, ով հենց ինքն ակամայից դարձավ կարևոր կերպար համաշխարհային քնարերգության մեջ:

Լաուրան ամուսնացել էր 15 տարեկանում և ունեցել 11 երեխա։ 1327 թվականի ապրիլի 6-ն է դառնում այն շրջադարձային օրը, երբ 22-ամյա Պետրարկան այժմ գոյություն չունեցող Սուրբ Կլարայի եկեղեցում ժամերգության ժամանակ տեսնում է ոսկեվարս Լաուրային` ամուսնացած մի կնոջ, ում մասին կգրի տեսած իսկ օրվանից մինչ նրա մահը և հետո էլի ու էլի` ընդհանուր առմամբ մոտ 370 սոնետ: Նրա մահվանից հետո Պետրարկան գրեց.«Այդ անմեղ ու հիասքանչ մարմինը թաղվեց ֆրանցիսկյանների եկեղեցում, ու վստահ եմ, որ բարձրացավ երկինք` այնտեղ, որտեղից հյուր էր եկել»։

Լիլյա Բրիկ

Վլադիմիր Մայակովսկու մասին ռուս դերասանուհի, գրականագետ, գրող Էլզա Տրիոլեի ավագ քույր Լիլյա Բրիկն առաջին անգամ իմացավ 1913-ին, երբ Մայակովսկին սիրավեպ ուներ Էլզայի հետ, իսկ ինքը` Լիլյան, արդեն ամուսնացած էր:

Մայակովսկին կարդում է իր բանաստեղծությունը, Բրիկ ամուսինները հավանում են այն, իսկ ինքը` բանաստեղծը, սիրահարվում է Լիլյային և խնդրում նրան ապրել միևնույն տանիքի ներքո: Այսպես ձևավորվում է 20-րդ դարի ամենասկանդալային սիրային եռանկյունիներից մեկը` Բրիկ ամուսինները և սիրեկան Մայակովսկին մեկ բնակարանում:

© ButkoՎ. Մայակովսկի և Լ. Բրիկ
В. Маяковский и Л. Брик - Sputnik Արմենիա
Վ. Մայակովսկի և Լ. Բրիկ

Լիլյան գրում է. «Ես սիրում էի սիրով զբաղվել ամուսնուս հետ, մենք այդ ժամանակ փակում էինք Վոլոդյային խոհանոցում, նա փորձում էր այնտեղից դուրս պրծնել` քերծելով պատերը»:

Բրիկի ամուսինն էլ ետ չէր մնում և ուներ բազմաթիվ անցողիկ սիրավեպեր:

1930-ին Բրիկ ամուսինները մեկնեցին Բեռլին, Մայակովսկին նրանց ճանապարհեց մինչև կայարան: Արդեն Բեռլինում նրանք ստացան հեռագիր. «Այսօր առավոտյան մահացավ Մայակովսկին»: Մահից առաջ նա թողել էր գրություն. «Լիլյա, սիրիր ինձ»:

Սուլամիթա Ռուդնիկ

Բնականաբար, հայ գրականությունը նույնպես ունեցել է բազմաթիվ հայտնի և անհայտ մուսաներ, սակայն կարելի է առանձնացնել Սուլամիթային` Սևակի հանրաճանաչ մեծ սիրուն:

Բանասեր, գրականագետ Սուլամիթա Ռուդնիկը, նույն ինքը` ազգությամբ հրեա Շուլամիթ Շալիթը, դարձավ Պարույր Սևակի հանրահայտ «հինգերորդ եղանակը»: Նրանց նամականին դարձավ հայ գրականության ամենաթափանցիկ, պոետիկ և կրքառատ էջը:

Ըստ գրականագետ Հովիկ Չարխչյանի` Սևակի և Սուլայի կապը շարունակվեց` անկախ երկուսի անձնական կյանքից: Սևակը, ով այդ ընթացքում արդեն երկրորդ անգամ էր ամուսնացել և երկու զավակ ուներ, ցանկացել էր, որ Սուլամիթան իր անձնական կյանքը կառուցի, ընտանիք ունենա: Իսկ երբ մի պահ Սևակն է առաջարկել ամուսնանալ, Սուլամիթան մերժել է` ասելով, որ չի պատրաստվում ուրիշի դժբախտության հաշվին իր երջանկությունը կառուցել:

© Irina RadiՊ. Սևակ և Ս. Ռուդնիկ
Паруйр Севак и Суламита Рудник - Sputnik Արմենիա
Պ. Սևակ և Ս. Ռուդնիկ

Ինչպես տեսնում ենք, գրող-մուսա հարաբերություններում բազում դեպքերում երկուսից գեթ մեկն ամուսնացած էր: Ինչպես ասում էր Բայրոնը. «Մի ՞թե դուք մտածում եք, որ եթե Լաուրան լիներ Պետրարկայի կինը, նրան կձոնվեին նույնքան սոնետներ»:

Անկախ բնակության վայրից, ազգությունից, ամուսնական կարգավիճակից, սիրելուց ու սիրված լինելուց` մուսաներին միշտ հաջողվել է կատարել իրենց առաքելությունը, որը հիանալի բնութագրում է Գյոթեն.«Հոգիս պինդ կապված է քեզ հետ, ես անբաժան եմ քեզանից: Որքան որ վեր դու սլանաս ու որքան էլ անկում ապրես, ինձ կտանես Դու Քեզ հետ…»

 

 

 

Լրահոս
0