00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկ լինելը հեշտ չէ. այս օրերին ինչեր են զոհում նրանք հանուն մեզ. զրույց բժիշկների հետ

Բաժանորդագրվել
Այս օրերին հաճախ ենք լսում սոցիալական այս կամ այն խմբի խնդիրների մասին։ Բայց առաջնագծում աշխատողները` բժիշկները, պակաս խնդիրներ չեն հաղթահարում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին առողջ տեսնեն։ Sputnik Արմենիան զրուցել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների հետ։

Կարինե Հարությունյան, Sputnik

Մի փոքր հոգնած, բայց, մեկ է, ժպիտները դեմքներին, սպասումով լցված աչքեր են էկրանի հակառակ կողմից ինձ նայում. «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում այժմ աշխատող բժիշկներն են, որոնց հետ Zoom–ով կապ եմ հաստատում։ Թոքաբաններ, համաճարակաբաններ, սրտաբաններ, այրվածքաբաններ, որոնք 1-2 ամիս է` տուն չեն գնացել, հարազատներին չեն տեսել, նորմալ չեն քնում ու սնվում, ավելին` նրանցից շատերը վերապրոֆիլավորվել են, որպեսզի այժմ կորոնավիրուսով վարակվածներին բուժեն։

Марине Зазян - Sputnik Արմենիա
Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ծննդատունն ապրիլից վերածվել է ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում է կորոնավիրուսով վարակված ծանր կամ միջին ծանրության դեպքերը։ Կենտրոնն այժմ ղեկավարում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։ Նա արդեն երկու ամիս է` տան անդամների հետ հեռախոսով է շփվում ու խոստովանում է, որ արդեն իսկ բունտ է հասունանում տնեցիների մոտ` շատ են կարոտում։

«Տան անդամները սպառնում են ճանապարհ փակել»,–ծիծաղով պատմում է Սիմոնյանը, որը համեստորեն մի կողմ էր քաշվել ու իմ տված հարցերն ավելի շատ բուժաշխատողների պատասխանին էր թողնում։

Այնուամենայնիվ, Սիմոնյանը պատմեց, որ տարբեր ԲԿ–ներից հավաքագրված բժիշկների թիմն արդեն իսկ հունի մեջ է ընկել, ու աշխատանքը հիմա ավելի թեթև է թվում, քանի որ սկզբնական շրջանում կադրային դեֆիցիտ կար, որը հետզհետե լրացվել է։

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

Այրվածքաբան Նազի Բարսեղյանը, որը վերապրոֆիլավորվել ու կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների թիմին է միացել, լրացնում է Սիմոնյանի խոսքն ու ասում, որ հենց աշխատանքի շնորհիվ այս ընթացքում տարբեր ուղղությամբ աշխատող բժիշկների հետ է ծանոթացել ու ընկերացել։ Իսկ ինչ վերաբերում է հիվանդներին, ապա, Բարսեղյանի խոսքով, նրանց բուժելուց բացի, շատ կարևոր է մարդկային շփումը, նրանց ապրումակցելը։

«Լինում են դեպքեր, որ մեր անձնական հեռախոսով կապ ենք հաստատում հիվանդների հարազատների հետ, որ խոսեն, տեսնեն նրանց։ Հարազատի ձայնը լսելը շատ է օգնում հիվանդներին, մանավանդ միայնակներին»,–պատմում է Բարսեղյանը` հավելելով, որ յուրաքանչյուր բուժվածի դուրս գրելիս և՛ ուրախանում են, և՛ հուզվում։

Հայ բժիշկները վիրուսի հետ դեմ հանդիման - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ

Բուժկենտրոնի պահապան հրեշտակը համաճարակաբան Գենադի Պալոզյանն է, որն ուշիուշով հետևում է աշխատակիցների անվտանգությանը` հիվանդների հետ շփվելիս արտահագուստ, դիմակ և ձեռնոց կրելուն։ Չնայած Պալոզյանն ինքը խոստովանում է` երբ առաջին անգամ պաշտպանիչ արտահագուստ են հագնում, այնպիսի տպավորություն է` ասես տիեզերք պետք է թռչեն ու անծանոթ վայրեր այցելեն։ Բժիշկը պատմում է, որ տեսել է մարդկանց, որոնք հուզվել են, արտասվել առաջին անգամ արտահագուստը կրելիս, քանի որ այն անջրանցիկ է ու բավականին ծանր։

«Սակայն կարճ ժամանակ անց, երբ սկսում ես շփվել հիվանդների հետ, ամեն ինչ մոռանում ես, հաղթահարում դժվարությունները»,–ասում է Պալոզյանը։

Կենտրոնում այժմ աշխատող մեկ այլ մասնագետ` սրտաբան Ռուզաննա Գրիգորյանը, որը նույնպես վերապրոֆիլավորվել է, նույնպես սկզբնական շրջանում արտահագուստ կրելիս դժվարություններ է ունեցել, սթրեսի մեջ ընկել, քանի որ «հազար ու մի հարց կա»` ֆիզիոլոգիալական խնդիրներ։ Սակայն բժշկուհին վերջերս նկատել է, որ 10 ժամ ծանր և անհարմար արտահագուստով է եղել, բայց միաժամանակ այնքան զբաղված է եղել, որ չի էլ նկատել դրա անհարմարությունը։

Ապակու տարբեր կողմերում․ բժիշկ հոր ու կամավոր դստեր հանդիպման լուսանկարը հուզել է մարդկանց

«Ամեն ինչ անում ենք, որ հիվանդների համար լավ լինի, սակայն կան բաներ, որ մեզնից չեն կախված։ Ես շատ եմ վրդովվում, երբ տեսնում եմ մեր կողքի սուպերմարկետում, որտեղ մարդկանց անվճար հաց են տալիս, առանց պաշտպանիչ դիմակների կամ ձեռնոցների, իրար գլխի հավաքված` հացի հերթի են կանգնում։ Քիչ է մնում` մեքենայից դուրս գամ ու առաջարկեմ` միանգամից հիվանդանոց գան»,–ասում է Գրիգորյանը։

Варсен Нерсисян - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Նա նշում է` զգոնությունը պետք չի թուլացնել, քանի որ հիվանդների թիվը ոչ միայն չի նվազում, դեռ մի բան էլ ավելանում է։ Ի դեպ, օրերս Գրիգորյանի ամուսնության օրն է եղել, և նա ամուսնու հետ օնլայն է նշել այն, քանի որ արդեն մեկ ամիս է` հյուրանոցում է գիշերում, հարազատներից հեռու։ Չնայած դրան, Գրիգորյանը հույս ունի, որ մի օր նորից աշխատանքի է գնալու իր սովորական բժշկական համազգեստով, մազերը հարդարված։
Թոքաբան Լուսինե Եղիազարյանն անդրադառնում է բժիշկների հաղթահարած խնդիրներին, որոնցից առաջինն ընտանիքի անդամների կարոտն է։ Իսկ այդ խնդիրները, ըստ մասնագետի, հաղթահարում են, քանի որ հույս ունեն` յուրաքանչյուր հիվանդին ապաքինելու են ու տուն ճանապարհեն։

Եղիազարյանը քաղաքացիներին հորդորում է զգոնությունը չթուլացնել, քանի որ երկու ամիս տանը չգիշերած բժշկուհին, երբ մտածում է` երկար է տևելու այս վիճակը, չի պատկերացնում` ինչպես է կարոտը հաղթահարելու...

Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ

Լրահոս
0