00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ կենտրոնացված է կորոնավիրուսով վարակվածների մի մասը։ Բժիշկները պատմել են իրենց առօրյայի ու զգացմունքների մասին։

Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։

Знаменитый хирург по трансплантации доктор Джон Наджарян в Федеральном здании в Сент-Пол (13 февраля 1996). Миннесота - Sputnik Արմենիա
Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ

Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել է, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել իրենց ընտանիքներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս չեն տեսել իրենց երեխաներին կամ հեռվից են տեսել։ Բուժաշխատողները խոստովանում են, որ շատ են կարոտել իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։

Բժիշկները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։

Փոքրիկներն ամենածանրն են տանում ստեղծված իրավիճակը: Նրանք սպասում են մայրիկների ու հայրիկների վերադարձին, իսկ ծնողները չեն ուզում հուսախաբ անել երեխաներին ու ամեն բան անում են մայիսի վերջին տուն գնալու համար։ Քաղաքացիներին բժիշկները միայն մի բան են խնդրում` մնալ տանը, որ չտարածեն վիրուսը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 1039–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 14 մարդ։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։

Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Աթոյան- բուժքույր

15 օրից ավել է՝ ծնողներին չի տեսել։ Ուզում է վարակին շուտ հաղթենք ու սկսենք իրար հետ նորմալ շփվել ու գրկախառնվել։
Ռուզաննա Աթոյան - Sputnik Արմենիա
1/42
Ռուզաննա Աթոյան- բուժքույր

15 օրից ավել է՝ ծնողներին չի տեսել։ Ուզում է վարակին շուտ հաղթենք ու սկսենք իրար հետ նորմալ շփվել ու գրկախառնվել։
© Sputnik / Aram NersesyanԱրմինե Մարգարյան- բժիշկ-վարակաբան

Տանը չի եղել երկու շաբաթ։ Այնքան լարված է աշխատել վերջին մեկ ամսում, որ իր հանգստյան մեկ օրը քնած է անցկացրել։ Շատ է կարոտում ընտանիքին, բայց վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։
Արմինե Մարգարյան - Sputnik Արմենիա
2/42
Արմինե Մարգարյան- բժիշկ-վարակաբան

Տանը չի եղել երկու շաբաթ։ Այնքան լարված է աշխատել վերջին մեկ ամսում, որ իր հանգստյան մեկ օրը քնած է անցկացրել։ Շատ է կարոտում ընտանիքին, բայց վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Պապիկյան - բժիշկ–վարակաբան

Այս օրերը նմանեցնում է ապրիլյան պատերազմին, պարզապես առաջնագծում բժիշկներն են։ Շատ է կարոտել իր երեխաներին ու կնոջը։ Ուզում է՝ իր փոքրիկ տղան այլևս չգրի, որ ուզում է կեղտոտ մարոլ ուտել, որ պապան իրեն բուժի։
Աշոտ Պապիկյան - Sputnik Արմենիա
3/42
Աշոտ Պապիկյան - բժիշկ–վարակաբան

Այս օրերը նմանեցնում է ապրիլյան պատերազմին, պարզապես առաջնագծում բժիշկներն են։ Շատ է կարոտել իր երեխաներին ու կնոջը։ Ուզում է՝ իր փոքրիկ տղան այլևս չգրի, որ ուզում է կեղտոտ մարոլ ուտել, որ պապան իրեն բուժի։
© Sputnik / Aram NersesyanՌիմա Այվազյան - բժիշկ–վարակաբան

Մարտի մեկից տանը չի եղել։ Շատ է կարոտել իր երեք երեխաներին: Ուզում է սովորական հագուստ հագնել։ Երազում է իրավիճակի կարգավորման ու տուն վերադառնալու մասին։
Ռիմա Այվազյան - Sputnik Արմենիա
4/42
Ռիմա Այվազյան - բժիշկ–վարակաբան

Մարտի մեկից տանը չի եղել։ Շատ է կարոտել իր երեք երեխաներին: Ուզում է սովորական հագուստ հագնել։ Երազում է իրավիճակի կարգավորման ու տուն վերադառնալու մասին։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ստեփանյան - ավագ բուժքույր

Ինքնամեկուսացած է տանը։ Հավատը, որ կորոնավիրուսը կպարտվի, նրան ուժ է տալիս դիմակայել այս ամենին։ Ուզում է, որ վարակի հաղթահարումից հետո մարդիկ ավելի ուշադիր լինեն միմյանց նկատմամբ։
Աննա Ստեփանյան - Sputnik Արմենիա
5/42
Աննա Ստեփանյան - ավագ բուժքույր

Ինքնամեկուսացած է տանը։ Հավատը, որ կորոնավիրուսը կպարտվի, նրան ուժ է տալիս դիմակայել այս ամենին։ Ուզում է, որ վարակի հաղթահարումից հետո մարդիկ ավելի ուշադիր լինեն միմյանց նկատմամբ։
© Sputnik / Aram NersesyanՌուբեն Գրիգորյան – բժիշկ- վարակաբան

Ամսից ավելի տանը չի եղել։ Ուզում է viber–ի պապայից կրկին իրական հայրիկ դառնալ։ Վստահ է, որ հաղթանակի միակ միջոցը համախմբվածությունն է ու նվիրված աշխատանքը։
Ռուբեն Գրիգորյան - Sputnik Արմենիա
6/42
Ռուբեն Գրիգորյան – բժիշկ- վարակաբան

Ամսից ավելի տանը չի եղել։ Ուզում է viber–ի պապայից կրկին իրական հայրիկ դառնալ։ Վստահ է, որ հաղթանակի միակ միջոցը համախմբվածությունն է ու նվիրված աշխատանքը։
© Sputnik / Aram NersesyanԼենա Նազարյան - բժիշկ–վարակաբան, կլինիկական օրդինատոր:

1.5 ամիս է՝ հիվանդանոցից տուն չի գնացել։ Կարոտել է իր մայրիկի եփած թանապուրը: Ուզում է այլևս երբեք Երևանի փողոցները դատարկ չտեսնել։
Լենա Նազարյան - Sputnik Արմենիա
7/42
Լենա Նազարյան - բժիշկ–վարակաբան, կլինիկական օրդինատոր:

1.5 ամիս է՝ հիվանդանոցից տուն չի գնացել։ Կարոտել է իր մայրիկի եփած թանապուրը: Ուզում է այլևս երբեք Երևանի փողոցները դատարկ չտեսնել։
© Sputnik / Aram NersesyanՎարսեն Ներսիսյան - վարակաբան

Չի հիշում, թե երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ծնողներին։ Ուզում է բոլորը մնան տանը, որ հնարավոր լինի վայելել գալիք ամառը։
Վարսեն Ներսիսյան - Sputnik Արմենիա
8/42
Վարսեն Ներսիսյան - վարակաբան

Չի հիշում, թե երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ծնողներին։ Ուզում է բոլորը մնան տանը, որ հնարավոր լինի վայելել գալիք ամառը։
© Sputnik / Aram NersesyanԱրշակ Ղազարյան - վարակաբան

Մեկ շաբաթ առաջ տնեցիներին պատուհանից է տեսել։ Ուզում է վերադառնալ նախկին կյանքին, որ երեկոները երեխաների հետ խաղա ու օգնի դասերը պատրաստել։ Հուսով է՝ ամռանը վարակը նահանջած կլինի։
Արշակ Ղազարյան - Sputnik Արմենիա
9/42
Արշակ Ղազարյան - վարակաբան

Մեկ շաբաթ առաջ տնեցիներին պատուհանից է տեսել։ Ուզում է վերադառնալ նախկին կյանքին, որ երեկոները երեխաների հետ խաղա ու օգնի դասերը պատրաստել։ Հուսով է՝ ամռանը վարակը նահանջած կլինի։
© Sputnik / Aram NersesyanԳայանե Հովհաննիսյան - «Նորքի» ռեանիմացիոն ծառայության ղեկավար

Արդեն 17 օր է՝ տանը չի եղել ու երեխաներին չի տեսել։ Օրվա էմոցիաներից տպավորված՝ հաճախ չի կարողանում քնել։ Խնդրում է բոլորին տանը մնալ, որ բժիշկները հասցնեն պայքարել վարակի դեմ։
Գայանե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա
10/42
Գայանե Հովհաննիսյան - «Նորքի» ռեանիմացիոն ծառայության ղեկավար

Արդեն 17 օր է՝ տանը չի եղել ու երեխաներին չի տեսել։ Օրվա էմոցիաներից տպավորված՝ հաճախ չի կարողանում քնել։ Խնդրում է բոլորին տանը մնալ, որ բժիշկները հասցնեն պայքարել վարակի դեմ։
© Sputnik / Aram NersesyanԳոհար Մկրտչյան - մանկաբարձ–գինեկոլոգ, կամավոր

20 օր տանը չի եղել։ Շատ կուզեր գնալ տուն ու հարազատների հետ երեկո վայելել։ Ուզում է այս ամենը շուտ վերջանա ու մարդիկ սկսեն գնահատել կյանքի հաճելի մանրուքները։
Գոհար Մկրտչյան - Sputnik Արմենիա
11/42
Գոհար Մկրտչյան - մանկաբարձ–գինեկոլոգ, կամավոր

20 օր տանը չի եղել։ Շատ կուզեր գնալ տուն ու հարազատների հետ երեկո վայելել։ Ուզում է այս ամենը շուտ վերջանա ու մարդիկ սկսեն գնահատել կյանքի հաճելի մանրուքները։
© Sputnik / Aram NersesyanՀրանտ Ասլանյան - վարակաբան

Չի հիշում՝ երբ է վերջին անգամ ընտանիքին տեսել։ Բոլորին կոչ է անում չվախենալ, որովհետև ամեն բան հաղթահարելի է։ Վստահ է, որ հավատն ու լավ ընկերները օգնում են ցանկացած իրավիճակում։
Հրանտ Ասլանյան - Sputnik Արմենիա
12/42
Հրանտ Ասլանյան - վարակաբան

Չի հիշում՝ երբ է վերջին անգամ ընտանիքին տեսել։ Բոլորին կոչ է անում չվախենալ, որովհետև ամեն բան հաղթահարելի է։ Վստահ է, որ հավատն ու լավ ընկերները օգնում են ցանկացած իրավիճակում։
© Sputnik / Aram NersesyanԺենյա Հարությունյան - ուսանող, կամավոր

Արդեն երկու շաբաթ է՝ «Նորքի» բժիշկներին օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նա ընդամենը մեկ բան է ուզում ասել. «keep calm and stay home» (Մնա տանը)։
Ժենյա Հարությունյան - Sputnik Արմենիա
13/42
Ժենյա Հարությունյան - ուսանող, կամավոր

Արդեն երկու շաբաթ է՝ «Նորքի» բժիշկներին օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նա ընդամենը մեկ բան է ուզում ասել. «keep calm and stay home» (Մնա տանը)։
© Sputnik / Aram NersesyanԱննա Ասատրյան - բուժքույր

Տուն չի գնում, որ մայրիկին չվարակի։ Կարոտել է ընտանեկան մթնոլորտն ու ուտելիքները։ Ուզում է, որ մայրիկն այլևս չանհանգստանա իր համար։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն ու իր ընկերներն էլ կարողանան տուն գնալ։
Աննա Ասատրյան - Sputnik Արմենիա
14/42
Աննա Ասատրյան - բուժքույր

Տուն չի գնում, որ մայրիկին չվարակի։ Կարոտել է ընտանեկան մթնոլորտն ու ուտելիքները։ Ուզում է, որ մայրիկն այլևս չանհանգստանա իր համար։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն ու իր ընկերներն էլ կարողանան տուն գնալ։
© Sputnik / Aram NersesyanՀայկազ Հարությունյան – կամավոր

Արդեն երկար ժամանակ է՝ ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Հասցրել է սիրահարվել իր ընտրած մասնագիտությանը։ Ուզում է րոպե առաջ գրկել հարազատներին։
Հայկազ Հարությունյան - Sputnik Արմենիա
15/42
Հայկազ Հարությունյան – կամավոր

Արդեն երկար ժամանակ է՝ ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Հասցրել է սիրահարվել իր ընտրած մասնագիտությանը։ Ուզում է րոպե առաջ գրկել հարազատներին։
© Sputnik / Aram NersesyanՀերմինե Մարգարյան - բժիշկ–վարակաբան

Մեկ ամսից ավել հիվանդանոցում է մնացել։ Գրկախառնություններին է կարոտել... (Ավելին ասել չկարողացավ` հուզվել էր)։
Հերմինե Մարգարյան - Sputnik Արմենիա
16/42
Հերմինե Մարգարյան - բժիշկ–վարակաբան

Մեկ ամսից ավել հիվանդանոցում է մնացել։ Գրկախառնություններին է կարոտել... (Ավելին ասել չկարողացավ` հուզվել էր)։
© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Գրիգորյան – բժիշկ-թոքախտաբան

Մարտի վերջից տանը չի եղել։ Հեռախոսով է շփվում ընտանիքի հետ, այն էլ՝ կեսգիշերից հետո, երբ հյուրանոցում է լինում։ Ուզում է մարդիկ իրար ու բնության նկատմամբ ավելի հոգատար լինեն։
Ռուզաննա Գրիգորյան - Sputnik Արմենիա
17/42
Ռուզաննա Գրիգորյան – բժիշկ-թոքախտաբան

Մարտի վերջից տանը չի եղել։ Հեռախոսով է շփվում ընտանիքի հետ, այն էլ՝ կեսգիշերից հետո, երբ հյուրանոցում է լինում։ Ուզում է մարդիկ իրար ու բնության նկատմամբ ավելի հոգատար լինեն։
© Sputnik / Aram NersesyanԿլեմենտ Պետանյան - ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատոր

Այս օրերին համոզվել է, որ անհնարին ոչինչ չկա ու ամեն ինչ կարելի է հաղթահարել, իհարկե՝ սեփական հանգստի, նվիրվածության ու մեծ աշխատանքի շնորհիվ։ Ուզում է տնեցիների հետ հեռավորության վրա չշփվել։
Կլեմենտ Պետանյան - Sputnik Արմենիա
18/42
Կլեմենտ Պետանյան - ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատոր

Այս օրերին համոզվել է, որ անհնարին ոչինչ չկա ու ամեն ինչ կարելի է հաղթահարել, իհարկե՝ սեփական հանգստի, նվիրվածության ու մեծ աշխատանքի շնորհիվ։ Ուզում է տնեցիների հետ հեռավորության վրա չշփվել։
© Sputnik / Aram NersesyanՔրիստինե Վարդանյան - բուժքույր

Մոտ 20 օր տուն չի գնացել։ Սկեսուրի եփած ջրիկ ճաշն է կարոտել։ Ուզում է բոլորը տանը մնան, որ վարակը նահանջի ու բժիշկների ջանքերն իզուր չլինեն։
Քրիստինե Վարդանյան - Sputnik Արմենիա
19/42
Քրիստինե Վարդանյան - բուժքույր

Մոտ 20 օր տուն չի գնացել։ Սկեսուրի եփած ջրիկ ճաշն է կարոտել։ Ուզում է բոլորը տանը մնան, որ վարակը նահանջի ու բժիշկների ջանքերն իզուր չլինեն։
© Sputnik / Aram NersesyanՆելլի Մկրտչյան – բուժքույր

Մի ամսից ավել ընտանիքին չի տեսել։ Շատ է կարոտում, բայց նաև զգացել է մարդկանց հոգատարությունը բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ։ Հույս ունի՝ մարդիկ կօգնեն, որ շուտ տուն գնա։
Նելլի Մկրտչյան - Sputnik Արմենիա
20/42
Նելլի Մկրտչյան – բուժքույր

Մի ամսից ավել ընտանիքին չի տեսել։ Շատ է կարոտում, բայց նաև զգացել է մարդկանց հոգատարությունը բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ։ Հույս ունի՝ մարդիկ կօգնեն, որ շուտ տուն գնա։
© Sputnik / Aram NersesyanՄհեր Դավիդյանց - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն

Չի հիշում՝ երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Ուզում է փոքրիկ դստերը բարի գիշեր մաղթել գրկած, ոչ թե հեռախոսով։ Վստահ է՝ միասին կհաղթենք հիվանդությանը։
Մհեր Դավիդյանց - Sputnik Արմենիա
21/42
Մհեր Դավիդյանց - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն

Չի հիշում՝ երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Ուզում է փոքրիկ դստերը բարի գիշեր մաղթել գրկած, ոչ թե հեռախոսով։ Վստահ է՝ միասին կհաղթենք հիվանդությանը։
© Sputnik / Aram NersesyanՆոնա Ասատրյան - սրտաբան, կամավոր «Նորքում»

Երկու շաբաթ մայրիկին չի տեսել։ Օրական մեկ անգամ հեռախոսազանգով շփվում է ընտանիքի հետ։ Մայրիկի պատրաստած թփով տոլման է կարոտել։ Կցանկանար, որ ազգը գիտակցի իրավիճակն ու ինքնակամ մնա տանը։
Նոնա Ասատրյան - Sputnik Արմենիա
22/42
Նոնա Ասատրյան - սրտաբան, կամավոր «Նորքում»

Երկու շաբաթ մայրիկին չի տեսել։ Օրական մեկ անգամ հեռախոսազանգով շփվում է ընտանիքի հետ։ Մայրիկի պատրաստած թփով տոլման է կարոտել։ Կցանկանար, որ ազգը գիտակցի իրավիճակն ու ինքնակամ մնա տանը։
© Sputnik / Aram NersesyanՄարինե Զազյան – մանկական վարակաբան

Արդեն չորրորդ շաբաթն իր բալիկին չի տեսել։ Ուզում է իրավիճակը շուտ հարթվի ու իր ընտանիքի համար համեղ ճաշ պատրաստի։ Համոզված է՝ վարակից հետո մարդիկ ավելի շատ են վստահելու բժիշկներին։
Մարինե Զազյան - Sputnik Արմենիա
23/42
Մարինե Զազյան – մանկական վարակաբան

Արդեն չորրորդ շաբաթն իր բալիկին չի տեսել։ Ուզում է իրավիճակը շուտ հարթվի ու իր ընտանիքի համար համեղ ճաշ պատրաստի։ Համոզված է՝ վարակից հետո մարդիկ ավելի շատ են վստահելու բժիշկներին։
© Sputnik / Aram NersesyanՆաիրա Ստեփանյան - բժիշկ վարակաբան

Առաջին վարակակիր պացիենտին ինքն է ընդունել ու այլևս տուն չի գնացել։ Սկզբում երեխաներն ընդդիմանում էին, բայց հիմա ընտելացել են ու մայրիկի հետ sms–ներով են շփվում։ Նաիրան կարոտել է ընտանեկան ճաշերին։ Ուզում է մարդիկ ավելի զգոն լինեն։
Նաիրա Ստեփանյան - Sputnik Արմենիա
24/42
Նաիրա Ստեփանյան - բժիշկ վարակաբան

Առաջին վարակակիր պացիենտին ինքն է ընդունել ու այլևս տուն չի գնացել։ Սկզբում երեխաներն ընդդիմանում էին, բայց հիմա ընտելացել են ու մայրիկի հետ sms–ներով են շփվում։ Նաիրան կարոտել է ընտանեկան ճաշերին։ Ուզում է մարդիկ ավելի զգոն լինեն։
© Sputnik / Aram NersesyanՍամվել Միրիբյան - անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Մարտի քսանին է վարջին անգամ տուն գնացել։ Ընտանիքի անդամները շատ անհանգիստ են. վախենում են՝ վարակվի։ Ինքը լավատես է ու հուսով է, որ վարակին շուտով կհաղթենք։ Խնդրում է օգնել բժիշկներին ու զգույշ լինել։
Սամվել Միրիբյան - Sputnik Արմենիա
25/42
Սամվել Միրիբյան - անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Մարտի քսանին է վարջին անգամ տուն գնացել։ Ընտանիքի անդամները շատ անհանգիստ են. վախենում են՝ վարակվի։ Ինքը լավատես է ու հուսով է, որ վարակին շուտով կհաղթենք։ Խնդրում է օգնել բժիշկներին ու զգույշ լինել։
© Sputnik / Aram NersesyanԱիդա Կարապետյան – բուժքույր

Տասն օրից ավել տուն չի գնացել։ Գիշեր–ցերեկը խառնել է արդեն, բայց գիտակցում է իր գործի կարևորությունը։ Շատ է ուզում իր երեխաներին գրկել։ Խնդրում է տանը մնալ ու օգնել բուժաշխատողներին այս դժվար պայքարում։
Աիդա Կարապետյան - Sputnik Արմենիա
26/42
Աիդա Կարապետյան – բուժքույր

Տասն օրից ավել տուն չի գնացել։ Գիշեր–ցերեկը խառնել է արդեն, բայց գիտակցում է իր գործի կարևորությունը։ Շատ է ուզում իր երեխաներին գրկել։ Խնդրում է տանը մնալ ու օգնել բուժաշխատողներին այս դժվար պայքարում։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Սահակյան – բուժքույր

Ինքնամեկուսացած է։ Ընտանիքի հետ գրեթե չի շփվում։ Ուզում է իրավիճակն արագ հարթվի ու գրկի ընտանիքի անդամներին։ Խնդրում է լսել բժիշկներին ու օգնել իրեն տուն գնալ։
Անահիտ Սահակյան - Sputnik Արմենիա
27/42
Անահիտ Սահակյան – բուժքույր

Ինքնամեկուսացած է։ Ընտանիքի հետ գրեթե չի շփվում։ Ուզում է իրավիճակն արագ հարթվի ու գրկի ընտանիքի անդամներին։ Խնդրում է լսել բժիշկներին ու օգնել իրեն տուն գնալ։
© Sputnik / Aram NersesyanՇավարշ Այվազյան – ռեանիմատոլոգ

Ավելի քան մեկ ամիս տանը չի եղել։ Շատ է ուզում, որ կյանքը վերադառնա նախկին տեմպին։ Խորհուրդ է տալիս չվախենալ, որովհետև բժիշկները միշտ կօգնեն, բայց պետք է նաև զգույշ լինել։
Շավարշ Այվազյան - Sputnik Արմենիա
28/42
Շավարշ Այվազյան – ռեանիմատոլոգ

Ավելի քան մեկ ամիս տանը չի եղել։ Շատ է ուզում, որ կյանքը վերադառնա նախկին տեմպին։ Խորհուրդ է տալիս չվախենալ, որովհետև բժիշկները միշտ կօգնեն, բայց պետք է նաև զգույշ լինել։
© Sputnik / Aram NersesyanՄարիամ Ավագյան – մայրապետ

Արդեն չի էլ հիշում, թե երբ է տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Վստահ է՝ բժիշկներին լսելու դեպքում մարդիկ չեն վարակվի, իսկ վարակվածները շուտ կբուժվեն։ Ասում է՝ սիրեք միմյանց ու գնահատեք ամեն պահը։
Մարիամ Ավագյան - Sputnik Արմենիա
29/42
Մարիամ Ավագյան – մայրապետ

Արդեն չի էլ հիշում, թե երբ է տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Վստահ է՝ բժիշկներին լսելու դեպքում մարդիկ չեն վարակվի, իսկ վարակվածները շուտ կբուժվեն։ Ասում է՝ սիրեք միմյանց ու գնահատեք ամեն պահը։
© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Եղիազարյան - բժիշկ–վարակաբան

Տուն գնում է, բայց ինքնամեկուսացել է սենյակում։ Հոգնել է ընտանիքին մոտ, բայց հեռու լինելուց։ Ուզում է բոլորն առողջանան, իսկ ինքը «ջիգյարով» գրկի հարազատներին։
Ռուզաննա Եղիազարյան - Sputnik Արմենիա
30/42
Ռուզաննա Եղիազարյան - բժիշկ–վարակաբան

Տուն գնում է, բայց ինքնամեկուսացել է սենյակում։ Հոգնել է ընտանիքին մոտ, բայց հեռու լինելուց։ Ուզում է բոլորն առողջանան, իսկ ինքը «ջիգյարով» գրկի հարազատներին։
© Sputnik / Aram NersesyanԱնի Խաչատրյան - բժիշկ–վարակաբան

Մոտ մեկ ամիս տուն չի գնացել։ Մայրիկի պատրաստած թանապուրն է կարոտել ու եղբոր երեխաներին։ Ուզում է այլևս երբեք վիրտուալ հորաքույր չլինել։ Խնդրում է հետևել բոլոր անհրաժեշտ կանոններին։
Անի Խաչատրյան - Sputnik Արմենիա
31/42
Անի Խաչատրյան - բժիշկ–վարակաբան

Մոտ մեկ ամիս տուն չի գնացել։ Մայրիկի պատրաստած թանապուրն է կարոտել ու եղբոր երեխաներին։ Ուզում է այլևս երբեք վիրտուալ հորաքույր չլինել։ Խնդրում է հետևել բոլոր անհրաժեշտ կանոններին։
© Sputnik / Aram NersesyanԼևոն Սիմոնյան - ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Ինքն ու կամավոր դուստրը ամսից ավել պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Երբեմն տուն գնում են։ Ուզում է ինքն ու դուստրը օգնեն վերջին հիվանդին և տանը ընտանեկան ջերմ երեկո կազմակերպեն։
Լևոն Սիմոնյան - Sputnik Արմենիա
32/42
Լևոն Սիմոնյան - ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Ինքն ու կամավոր դուստրը ամսից ավել պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Երբեմն տուն գնում են։ Ուզում է ինքն ու դուստրը օգնեն վերջին հիվանդին և տանը ընտանեկան ջերմ երեկո կազմակերպեն։
© Sputnik / Aram NersesyanԱրփինե Առաքելյան – բժիշկ–վարակաբան

1.5 ամիս տանը չի եղել։ Այնքան զբաղված է, որ երբեմն օրվա մեջ չի հասցնում զանգել հարազատներին։ Ուզում է իրավիճակը շուտ շտկվի ու կյանքն էլի վերադառնա բնականոն հունին։ Խնդրում է օգնել իրեն ու տանը մնալ։
Արփինե Առաքելյան - Sputnik Արմենիա
33/42
Արփինե Առաքելյան – բժիշկ–վարակաբան

1.5 ամիս տանը չի եղել։ Այնքան զբաղված է, որ երբեմն օրվա մեջ չի հասցնում զանգել հարազատներին։ Ուզում է իրավիճակը շուտ շտկվի ու կյանքն էլի վերադառնա բնականոն հունին։ Խնդրում է օգնել իրեն ու տանը մնալ։
© Sputnik / Aram NersesyanՇուշանիկ Մինասյան – բուժքույր

Ծանրաբեռնված է աշխատում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից։ Ընտանիքին շատ է կարոտել։ Շատ է ուզում իրավիճակը շուտ կարգավորվի ու մարդիկ հնարավորինս քիչ հիվանդանան։
Շուշանիկ Մինասյան - Sputnik Արմենիա
34/42
Շուշանիկ Մինասյան – բուժքույր

Ծանրաբեռնված է աշխատում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից։ Ընտանիքին շատ է կարոտել։ Շատ է ուզում իրավիճակը շուտ կարգավորվի ու մարդիկ հնարավորինս քիչ հիվանդանան։
© Sputnik / Aram NersesyanՎահե Գրիգորյան – կամավոր

Տասն օրից ավել է՝ տանը չի եղել։ Համավարակի օրերին համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Գյումրեցուն բնորոշ համառությամբ պնդում է՝ վիրուսի հախից կգանք ու նորովի արժևորված կյանք կսկսենք։
Վահե Գրիգորյան - Sputnik Արմենիա
35/42
Վահե Գրիգորյան – կամավոր

Տասն օրից ավել է՝ տանը չի եղել։ Համավարակի օրերին համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Գյումրեցուն բնորոշ համառությամբ պնդում է՝ վիրուսի հախից կգանք ու նորովի արժևորված կյանք կսկսենք։
© Sputnik / Aram NersesyanԳայանե Համբարձումյան – մանկաբույժ–վարակաբան

Ամենաշատը կուզեր չունենալ ծանր հիվանդներ, մարդիկ առողջ լինեին։ Խնդրում է քաղաքացիներին մնալ տանն ու պահպանել անհրաժեշտ կանոնները։ Ուզում է շատ շուտով ընտանիքի հետ ճաշել։
Գայանե Համբարձումյան - Sputnik Արմենիա
36/42
Գայանե Համբարձումյան – մանկաբույժ–վարակաբան

Ամենաշատը կուզեր չունենալ ծանր հիվանդներ, մարդիկ առողջ լինեին։ Խնդրում է քաղաքացիներին մնալ տանն ու պահպանել անհրաժեշտ կանոնները։ Ուզում է շատ շուտով ընտանիքի հետ ճաշել։
© Sputnik / Aram NersesyanԱրշալույս Մելքոնյան - բուժքույր

Արդեն մեկ ամիս է՝ տուն չի գնացել։ Մայրիկին է կարոտել։ Հենց նրա ջերմ խոսքերն են իրեն ուժ տալիս։ Փորձում է օրը 5-6 անգամ հեռախոսով խոսել հետը։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն էլ մայրիկին շուտ տեսնի։
Արշալույս Մելքոնյան - Sputnik Արմենիա
37/42
Արշալույս Մելքոնյան - բուժքույր

Արդեն մեկ ամիս է՝ տուն չի գնացել։ Մայրիկին է կարոտել։ Հենց նրա ջերմ խոսքերն են իրեն ուժ տալիս։ Փորձում է օրը 5-6 անգամ հեռախոսով խոսել հետը։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն էլ մայրիկին շուտ տեսնի։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Հարությունյան - մաշկաբան–վեներոլոգ

երեքից « Նորքում» է։ Վստահ է, որ կարևոր առաքելություն ունի։ Ուժ է ստանում լավացած հիվանդներից։ Ուզում է՝ մեկ–երկու ամսից աշխարհը հաղթի կորոնավիրուսին։
Դավիթ Հարությունյան - Sputnik Արմենիա
38/42
Դավիթ Հարությունյան - մաշկաբան–վեներոլոգ

երեքից « Նորքում» է։ Վստահ է, որ կարևոր առաքելություն ունի։ Ուժ է ստանում լավացած հիվանդներից։ Ուզում է՝ մեկ–երկու ամսից աշխարհը հաղթի կորոնավիրուսին։
© Sputnik / Aram NersesyanՀասմիկ Կարապետյան – Էնդոկրինոլոգ

Մարտի երեսունից ծանրաբեռնված աշխատում է։ Հազիվ է դիմանում ընտանիքի անդամների կարոտին։ Իրեն ուժ է տալիս հավատը, որ ամեն ինչ կավարտվի, իսկ ինքը կգնա տուն ու կգրկի հարազատներին։
Հասմիկ Կարապետյան - Sputnik Արմենիա
39/42
Հասմիկ Կարապետյան – Էնդոկրինոլոգ

Մարտի երեսունից ծանրաբեռնված աշխատում է։ Հազիվ է դիմանում ընտանիքի անդամների կարոտին։ Իրեն ուժ է տալիս հավատը, որ ամեն ինչ կավարտվի, իսկ ինքը կգնա տուն ու կգրկի հարազատներին։
© Sputnik / Aram NersesyanՄարիամ Հակոբյան – կլինիկական օրդինատոր

Համավարակի առաջին իսկ օրվանից հիվանդանոցում է։ Նրա համար հետաքրքիր է լինել այս իրավիճակում ու անել առաջին մասնագիտական քայլերը։ Ավելի է սիրել բժշկությունն ու վստահ է, որ շուտուվ հիվանդությունը կնահանջի։
Մարիամ Հակոբյան - Sputnik Արմենիա
40/42
Մարիամ Հակոբյան – կլինիկական օրդինատոր

Համավարակի առաջին իսկ օրվանից հիվանդանոցում է։ Նրա համար հետաքրքիր է լինել այս իրավիճակում ու անել առաջին մասնագիտական քայլերը։ Ավելի է սիրել բժշկությունն ու վստահ է, որ շուտուվ հիվանդությունը կնահանջի։
© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Ծուղունյան – բժիշկ–թերապևտ
Վերջին անգամ տանը 20 օր առաջ է եղել։ Ամեն անգամ հուզվում է, երբ աղջիկը հարցնում է. «Պապա, ե՞րբ ես գալու»։ Ուզում է վերջին պացինետը բուժվի, որ ինքն էլ գրկի իր փոքրիկին։
Վլադիմիր Ծուղունյան - Sputnik Արմենիա
41/42
Վլադիմիր Ծուղունյան – բժիշկ–թերապևտ
Վերջին անգամ տանը 20 օր առաջ է եղել։ Ամեն անգամ հուզվում է, երբ աղջիկը հարցնում է. «Պապա, ե՞րբ ես գալու»։ Ուզում է վերջին պացինետը բուժվի, որ ինքն էլ գրկի իր փոքրիկին։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Մկրտչյան - վարակաբան

Տուն գնում է շատ ուշ ժամի, որ տնեցիներին չհանդիպի։ Ուզում է բոլոր ծանր հիվանդները առողջանան ու ոչ ոք չմահանա։ Խնդրում է կարգապահ լինել ու օգնել հաղթել այս «թշնամուն»։
Անահիտ Մկրտչյան - Sputnik Արմենիա
42/42
Անահիտ Մկրտչյան - վարակաբան

Լրահոս
0