00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

© Sputnik / Armenuhi MkhoyanЗдание бывшего турецкого консульства в Гюмри
Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք որոշեցինք հայ–թուրքական հարաբերություններին առնչվող փոքր պատմական էքսկուրս կատարել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը երկու պետությունների և ժողովուրդների միջև մինչ օրս չհաղթահարված պատնեշ ծնեց։ Այդ սարսափելի իրադարձություններից 105 տարի է անցել, սակայն Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունը, նայել սեփական պատմության աչքերին և ապաշխարել  արարքների համար։

Джон Малкович посетил Музей Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

Բացի այդ, Անկարան անվերապահորեն աջակցում է Բաքվի դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Ի նշան աջակցության Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանի հետ սահմանը, բացակայում են նաև դիվանագիտական հարաբերությունները։

Սակայն որքան էլ զարմանալի թվա, Հայոց ցեղասպանությունից հետո առաջին տարիներին Երևանում և Գյումրիում թուրքական հյուպատոսություններ են գործել, իսկ Կոստանդնուպոլսում (այն ժամանակ դեռ ընդունված էր այն Ստամբուլ անվանել) գործում էր Հայաստանի դեսպանատունը։

1918 թվականի մայիսին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը գոյատևեց երկու տարի և պատմության մեջ մտավ Առաջին հանրապետություն անվանումով։ Հենց այդ ժամանակ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին իր դարն ապրող Օսմանյան կայսրության, այնուհետև նաև քեմալական Թուրքիայի հետ։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում թուրքական հյուպատոսության շենքը
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո - Sputnik Արմենիա
Գյումրիում թուրքական հյուպատոսության շենքը

Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչու չեն ուզում հեռանալ Արևմտյան Հայաստանի այս կտորից

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պատմում է, որ 1918 թվականին միանգամից երկու թուրքական հյուպատոսություն բացվեց Հայաստանում. մեկը` Երևանում, մյուսը` Գյումրիում (այն ժամանակ Ալեքսանդրապոլ` խմբ.)։ Սակայն Գյումրու հյուպատոսությունը երկար չգոյատևեց` այն փակվեց 1921 թվականին` Հայաստանի խորհրդայնացումից մի քանի ամիս անց։  

Президент Турции Реджеп Тайип Эрдоган в парламенте (4 марта 2020). Анкара - Sputnik Արմենիա
«Աշխարհամարտի օրերին մահացած հայերին հարգանքով հիշում եմ». Էրդողանի նամակը Մաշալյանին

«Երևանում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունը գործեց մինչև 1927 թվականը։ Առաջին դեսպանը Ալի Մեհմեթն էր։ Հետագայում նրան փոխարինեցին այլոք, հիմնականում` զինվորականներ։ Հայաստանի մայրաքաղաքում գոյություն ուներ նաև իրանական հյուպատոսություն։  Այդ երկու հյուպատոսություններն էլ զբաղվում էին Հայաստանում բնակվող էթնիկ թուրքերի, պարսիկների խնդիրներով, որոնք այդ ժամանակ դեռ քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունեին։ Հյուպատոսությունները համակարգում էին նաև սահմանային առևտրի հարցերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Վիրաբյանը։

Խորհրդային պետությունը սկզբնական շրջանում լավ հարաբերություններ ուներ քեմալական Թուրքիայի հետ, երկրների միջև ակտիվ առևտուր էր ընթանում։  Առևտրի հիմնական` երկու ճանապարհներն անցնում էին Հայաստանով` Մարգարայի կամուրջն (հայ–թուրքական սահման Արմավիրի մարզ) ու Կարս–Գյումրի (Ալեքսանդրապոլ, խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսեցին անվանել Լենինական` խմբ.) երկաթգիծը։ Երկաթգիծը հասնում էր Էրզրում, հետագայում թուրքերը այն ձգեցին ընդհուպ մինչև Անկարա։

Անցած դարի 20-ականների վերջից Խորհրդային Միության և Թուրքիայի հարաբերությունները գերազանցապես դարձան կենտրոնական իշխանության մենաշնորհը, և Երևանում Թուրքիայի հյուպատոսությունն աստիճանաբար կորցրեց իր իմաստը։ Արդյունքում որոշվեց Անդրկովկասում Թուրքիայի մեկ ներկայացուցչություն թողնել` հյուպատոսություն Թբիլիսիում, որտեղ այն գործում էր մինչև 1937 թվականը։

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել

Երևանում թուրքական հյուպատոսության շենքը գտնվում էր քաղաքի կենտրոնում, ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մերձակայքում։ Սակայն շենքը չի պահպանվել։Ինչ վերաբերում է Գյումրիում եղած դիվանագիտական ներկայացուցչությանը, ապա ճակատագրի հեգնանքով այդ շենքում այսօր գտնվում է ՀՅԴ–ի գրասենյակը։ Հավանաբար, կուսակցության անդամներից մեկը որոշել էր «խաղալ»  ճակատագրի հետ  ու «հեգնել» պատմությունը։

Избежавшая резни в Османской Империи бабушка Сара с внуками  - Sputnik Արմենիա
Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Վիրաբյանը հիշում է, որ հետագայում Երևանում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցները` հիմնական ադրբեջանցիներ, 30-ականների բռնաճնշման տակ ընկան։ Իսկզբանե նրանց հավաքագրել էր խորհրդային հետախուզությունը, սակայն հետո ՆԿՎԴ–ն նրանց մեղադրեց կրկնակի խաղ վարելու մեջ։ Արդյունքում հատուկ ծառայությունների նախկին գործակալները նրանց կողմից էլ պատժվեցին։

Ինչպես արդեն նշել էինք, Հայաստանն էլ իր դեսպանատունն ուներ Թուրքիայում։ Իսկ դեսպանն էր ականավոր դաշնակցականներից մեկը` Ֆերդինանդ Թախտաջյանը։ Հովհաննես Քաջազնունու կառավարության օրոք Առաջին հանրապետության  արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանի հետ Թախտաջյանը բանակցում էր թուրքական կառավարության հետ գերիների փոխանակման, սահմանագծման և այլն մասին։

Թեպետ, այդ հարաբերությունները երկար չտևեցին։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական բանակը Հայաստանի վրա լայնածավալ հարձակում գործեց։ Պատերազմն ավարտվեց ՀՀ ԶՈւ պարտությամբ և նույն թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի խաղաղ պայմանագրի ստորագրմամբ։  Երեք օր անց Հայաստան մտան ԱԳԿԲ-ի (Աշխատավորա-գյուղացիական կարմիր բանակ) 11-րդ բանակի զորամասերը։

Լրահոս
0