00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով և ինչից է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը. Սերժ Սարգսյանի գրասենյակ

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Армении Серж Саргсян на заседании "апрельской комиссии" в парламенте (16 апреля 2020). Еревaн
Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Հրապարակն» իր հերթական հրապարակման մեջ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների հերքումից հետո էլ շարունակում է ճշմարտություն համարել Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ և հովանավորմամբ ԱԱԾ-ում նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունը և նույնիսկ խոստանում նոր մանրամասներ հայտնել այդ «հանդիպման» վերաբերյալ: Sputnik Արմենիան դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ՝ հարցնելով, թե ի՞նչ նոր մանրամասներ կարող է հրապարակել լրատվամիջոցը:

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ԱԱԾ–ում հարցաքննվել է. պաշտպանը մանրամասներ է հայտնել

«Մենք, ինչպես տեղեկացա՝ նաև երկրորդ նախագահի գրասենյակը, արդեն հստակ արտահայտվել ենք այս կապակցությամբ` հերքելով լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը: Կարող ենք, իհարկե, հասկանալ «ՔԿՀ աղբյուրի» անվան տակ թաքնվող անանուն ինչ-որ մեկի կողմից կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները, հին և արդեն ձանձրալի հեքիաթները` Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան փոխհամաձայնեցված խաղի մասին, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանով են համալրում, բայց չենք պատրաստվում այսուհետ ուշադրության արժանացնել այս թեման` պարզապես չնպաստելու դրա հեղինակի մտադրությունների իրականացմանը»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը:

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու բողոքը մերժվել է

Նա նաև հռետորական հարց է ուղղում այդօրինակ լուրեր տարածող «անանուն աղբյուրին»՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկին կրկին խիստ անհրաժեշտ թվացել այս պահին հրապարակ նետել նման հորինվածքներ, ինչի՞ց է ցանկանում շեղել հանրության ուշադրությունը այդ անանուն աղբյուրը, ի՞նչն է այս պահին այդքան վախեցնում և մտահոգում նրան և ոչ միայն նրան: Մերի Հարությունյանը «Հրապարակի» խմբագրության առաջարկում է այս հարցերի պատասխանները գտնել սեփական հետաքննությունն անցկացնելու արդյունքում:

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

«Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահին, ապա նրա պաշտպանական թիմը «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան փոխանցել է նախագահ Սարգսյանին վկայի դատավարական կարգավիճակով ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասին տեղեկությունը, որը տեղ է գտել հրապարակման մեջ»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից ևս նախօրեին «Հրապարակի» լրագրողի հարցմանն ի պատասխան հերքել էին նախկին նախագահների գաղտնի հանդիպման մասին տեղեկությունը:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը ապրիլի 17-ին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ԱԱԾ մեկուսարանում կազմակերպվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերթի այսօրվա համարում «Հրապարակը» խոստանում է առաջիկայում նոր մանրամասներ հրապարակել այդ հանդիպման մասին:

Լրահոս
0