ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանը` Ամրամ Մակինյանը, հայտնում է, որ Սարգսյանն անցյալ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով։
«Սարգսյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այդ գործը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Մակինյանը։
Նա, անդրադառնալով այսօր որոշ ԶԼՄ–ներում հրապարակված լուրերին, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել` ասել է, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։
ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան
ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան