00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Армении Серж Саргсян на заседании "апрельской комиссии" в парламенте (16 апреля 2020). Еревaн
Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը վստահեցրեց, որ քննիչ հանձնաժողովի նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն ավարտվեց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ ու զրուցեց լրագրողների հետ։

«Ես համոզվեցի, որ իմ որոշումը` գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր։ Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել են լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան գործողությունների մասին»,–ասաց նախագահը։

Նա նշեց, որ, ցավոք, հնարավորություն չունի պատասխանելու լրագրողներից յուրաքանչյուրի հարցին, և ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնիքներ կան, այլ որ այդ հարցերն այնքան կարևոր են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչ ինքն է ուզում։

Սարգսյանը նշեց նաև, որ իր նպատակը շատ պարզ է` հանրությանը հասցնել իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործընթացի մասին, որի ընթացքում հայկական կողմը հաղթել է։ Նրա խոսքով` մենք հաղթել ենք ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտական հարթակում։

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Հարցին, թե հավատո՞ւմ է դավադրությունների տեսությանը, ասում են` Ռուսաստանի կողմից ինչ–որ քայլեր են արվում, Սարգսյանը պատասխանեց, որ ինքը երբեք չի ղեկավարվել դավադրությունների տեսություններով։

«Ես չեմ ենթադրում, որ ամբողջ աշխարհը, այդ թվում` մեր դաշնակիցները, դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ։ Որ մենք ունենք թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք նաև բարեկամներ»,–ասաց նա։

Նա հորդորեց ինֆորմացիան ստուգել և հետո նոր եզրակացություններ անել։

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու բողոքը մերժվել է

Սարգսյանը հիշեցրեց, որ մինչ հանձնաժողովի նիստին մասնակցելը խոստացել էր, որ առաջիկայում, երբ արտակարգ դրությունն ավարտվի, կհանդիպի լրագրողների հետ և կզրուցի հենց Ապրիլյան պատերազմի թեմայով։ Նա ասաց, որ այդ հանդիպման ժամանակ չի լինելու հարց, որին ինքը չի պատասխանելու։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք նրան տրամադրվե՞ց նիստի ձայնագրությունը, քանի որ ինքն այդ պայմանով էր մասնակցում դրան, Սարգսյանն արձագանքեց, թե հանձնաժողովի անդամներին պետք է այդ հարցն ուղղել։

Իր խոսքի վերջում Սարգսյանը Ապրիլյան քննիչ հանձնաժողովին շնորհակալություն հայտնեց այս քննարկման համար։

Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա ճաղերի հետևում

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա համաձայնել է հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, տեսաձայնագրության մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։ Նա այսօրվա նիստից առաջ նաև հայտարարություն է տարածել` նշելով, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ այսօր հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Եկել է ժամանակը, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին». Սերժ Սարգսյանն այցելեց ԱԺ

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։

Երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի կուլմինացիան. Փաշինյան

Լրահոս
0