00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է ասել Սերժ Սարգսյանն ԱԺ–ում. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Армении Серж Саргсян на заседании "апрельской комиссии" в парламенте (16 апреля 2020). Еревaн
Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
5 ժամ տևած և մեկ անգամ ընդմիջված ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն և որոշ մանրամասներ հայտնել։ Թերթը նկատում է, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: Իսկ Սերժ Սարգսյանը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքանչյուր ոք, ապա ուղևորվեց դեպի հատուկ սենյակ:

«Ավելին, սեղանին այս անգամ բացառության կարգով մոխրաման էր դրված, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ծխելու։ Եվ այդ պայմաններում նա 5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել»,–գրում է թերթը:

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Թերթի տվյալներով` պատգամավորներն ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ էին պատրաստվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, անգամ նիստից մոտ մեկ ժամ առաջ կրկին հավաքվել էին և վերջնական քննարկում ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ընդ որում՝ երկկողմանի հանգիստ և բոլորն էլ ցանկացել են հանդիպումն անցկացնել երկկողմանի հարգանքի մթնոլորտում, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու և մեղավորների մասին։

«Այնուհետև, պատմել է այն, ինչ, ըստ էության հետաքրքրել է հանձնաժողովականներին եւ պատգամավորների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կրկնում է 5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում հնչած տեսակետները»,–գրում է թերթը:

«Ժողովրդի» տեղեկություններով` նիստին ներկա պատգամավորներից յուրաքանչյուրը մի քանի հարց է տվել՝ մոտ 3-4, հարցեր են տվել բոլորը՝ թե իշխանական թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

«Նրանցից շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը համբերատար, մանրամասն բացատրել է «գիտեք» հաճախ կրկնվող բառով` նշելով, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Եվ նշանակում է` մենք կորցրել ենք ընդամենը 400 հա հողատարածք ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով»,–գրում է թերթը:

Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Նա, ընդհանուր առմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: «Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»,- տարակուսել է ՀՀԿ առաջնորդը: Նա նաև հպարտացել է, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի գործողություններին և որևէ տիրույթում չի քննադատել մեզ»,–գրում է «Ժողովուրդը»:

Թերթի տվյալներով` երբ ամեն ինչ այսպես վառ մատուցվել է, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ և հաջորդող ժամանակահատվածում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Այսինքն` այս մարդիկ թերացել են, դրա համար ազատվել են պաշտոններից:

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Կոմիտաս Մուրադյանը այս տարվա փետրվարի 6-ին նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

«Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե միգուցե եղել են բաներ, որոնց դեպքում իրեն չեն զեկուցել կամ կան հանգամանքներ, որոնք չի հիշում։ Բայց մեծ հաշվով պատգամավորների մեծ մասը բավական զարմացել էին նախկին նախագահի պատրաստակամությունից՝ պատասխանելու բոլոր հարցերին։ Եվ մի շարք պատգամավորներ, որոնք մասնակցում էին հանձնաժողովի նիստին, «Ժողովուրդ օրաթերթին» տպավորություն փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր և Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈւ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարևոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Այդ իսկ պատճառով առաջիկայում սպասվում են հանդիպումներ նաև նրանց հետ, որից հետո հանձնաժողովը պետք է պատրաստի վերջնական զեկույցը, որի վերջնաժամկետը հունիսի 4-ն է:

Չի՞ հիշում, թե՞ նրան չեն զեկուցել. Քոչարյանն ասաց` ինչ կարևոր հարցեր են ուղղել Սարգսյանին

Հետգրության մեջ թերթը գրում է, որ ուշագրավ է այն փաստը, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Պարզապես շատ պատգամավորները ելումուտ էին անում։ Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց եւ ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա համաձայնել է հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, տեսաձայնագրության մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։

Ապրիլի 16–ին Սերժ Սարգսյանը մասնակցեց նիստին։ Նիստից առաջ նա նաև հայտարարություն է արել` նշելով, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ այսօր հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Լրահոս
0