00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը կարագացնի Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին «Մեծ եռյակի» ստեղծումը

© AP Photo / Susan WalshВстреча "на ногах" президентов России и США Владимира Путина и Дональда Трампа на полях саммита G20 (28 июня 2019). Осака
Встреча на ногах президентов России и США Владимира Путина и Дональда Трампа на полях саммита G20 (28 июня 2019). Осака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համավարակն աշխարհակարգի փոփոխությունների վերաբերյալ բանավեճերի նոր ալիք է առաջացրել։ ՌԻԱ Նովոստիի փորձագետ Պյոտր Ակոպովը վերլուծում է ներկայիս ճգնաժամը հաղթահարելուց հետո Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին «Մեծ եռյակի» ձևավորման հեռանկարները։

Պյոտր Ակոպով

Շատերն են հիմա ասում, որ հետկորոնավիրուսային աշխարհակարգը մեծ մասամբ ձևավորելու են Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Եվ սա անհիմն խոսակցություն չէ. համավարակից դեռ շատ առաջ էր խոսվում այդ «Մեծ եռյակի» ձևավորման մասին։

Встреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа во время саммита лидеров G20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

ԱՄՆ-ին կարելի է և պետք է գումարել Եվրամիությունը, բայց ոչ թե միասնական Արևմուտքի կրտսեր եղբոր սովորական կարգավիճակում, այլ որպես պոտենցիալ ինքնուրույն ուժի։ Բայց այդ ուժը հիմա ինքնանույնականացման ճգնաժամում է. արդեն հասկանում է, որ իր ապագան Ամերիկայի ենթակայության տակ չէ, բայց ինքնուրույն խաղալու կամք ու կարողություն էլ դեռ չունի։ Եվրոպային պակասում է սեփական տեղն ունենալու և ապագա դերակատարության գլոբալ տեսլականը, ինչի մասին անընդհատ խոսում է Էմանուել Մակրոնը։

Ռուսաստանի տնտեսական թուլությունը, Չինաստանի ու ԱՄՆ-ի համեմատ, երկրին չի զրկում «Մեծ եռյակի» մասնակցի կարգավիճակից, քանի որ փոխհատուցվում է բոլոր ճակատներում ակտիվ աշխարհաքաղաքական խաղով, պատմական փորձով ու հեղինակությամբ։

Բայց ինչպե՞ ս է «Մեծ եռյակն» ազդելու աշխարհակարգի վրա։ ԱՄՆ-ն հարձակվող գերտերություն է, Չինաստանը` ուժեր հավաքող, իսկ ո՞րն է Ռուսաստանի տեղը։ Ռուսաստանը կանոններ է թելադրում, բավականաչափ հեղինակություն ունի նոր կանոններ ձևավորելու համար։ Ռուսաստանը Չինաստանի հետ հանդես է գալիս հետամերիկյան աշխարհից բազմաբևեռ աշխարհ (ուժի մի քանի կենտրոնով) անցնելու օգտին։ Այդ առումով Ռուսաստանն ու Չինաստանն իսկական դաշնակիցներ են։

Министр иностранных дел России Сергей Лавров на встрече с армянском коллегой (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մազերս բիզ–բիզ են կանգնում». Լավրովն ասացվածքներով է պատասխանել մեղադրանքներին

Ամերիկացիների համար Ռուսաստան-ԱՄՆ-ՉԺՀ եռանկյունու ներքին հարաբերությունները վերջին կես դարի ընթացքում դիտարկվում էին Քիսինջերի պատգամներով․ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի ու Պեկինի հետ առանձին-առանձին պետք է ավելի լավ լինեն, քան Ռուսաստանի ու Պեկինի միջև։ Այդ բանաձևն արդեն վաղուց չէր գործում, իսկ Սի Ցզինպինի օրոք՝ սկսած 2012 թվականից, ընդհանրապես անհնար դարձավ։

Իրականում Ռուսաստանն ու Չինաստանը Ղրիմից առաջ էլ էին մտերմանում, ու այդ ռազմավարական ուղղվածությունն այդ էլ կշարունակվեր, բայց Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը միայն արագացրեց այդ գործընթացը։

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից

2016 թվականին, ի զարմանս ատլանտիստների, իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, որն առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի հետ և ցանկացավ մտերմանալ Ռուսաստանի հետ, այսինքն՝ կարծես թե գործում էր Քիսինջերի սխեմայով։ Բայց Թրամփն իրականում ներկայացնում է ոչ թե այն ԱՄՆ-ն, որը մինչ այդ խաղում էր «Մեծ եռյակի» շրջանակում, այլ նոր, հակագլոբալիստական Ամերիկան, որի նպատակն էր ուժեղանալ որպես ազգային պետություն, ոչ թե ամեն գնով աջակցել ատլանտյան վերնախավի վերազգային համաշխարհային հեգեմոնիային։ Այսինքն՝ եռանկյունու շրջանակում հավաքվել են ներկայիս աշխարհակարգի երեք թշնամիները․ սա եզակի իրավիճակ է։

Месторождение нефти в Мидленде на закате (22 августа 2018). Техас - Sputnik Արմենիա
Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր

Իհարկե, ամեն դեպքում Թրամփի, Պուտինի ու Սիի համար հեշտ չէ համաձայնության գալ․ տերությունների միջև աշխարհաքաղաքական, առևտրաֆինանսական ու այլ հակասություններ կան։ Բայց դրանք հենց ազգային պետությունների հակասություններ են, ոչ թե միասնականացման գլոբալիստական նախագծի ու համաշխարհային հեգեմոնիայի (ԱՄՆ-ի վրա հիմնված)։

Քաղաքական նոր առանցքի ստեղծմանն ուղղված առաջին քայլը կարելի է համարել Վլադիմիր Պուտինի՝ միջուկային տերությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությունն է, որի մասին նա ասել էր այս տարվա հունվարին Երուսաղեմում։ Բոլորը համաձայնեցին Պուտինի գաղափարի հետ, որոշվեց գագաթնաժողովն անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում, որտեղ այդ ժամանակ անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը։

Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհը կարանտինի մեջ է հայտնվել։ Աշնանը համավարակը կթուլանա, և Պուտինն ու Սի Ցզինպինը, ինչպես և Մակրոնն ու Ջոնսոնը կկարողանան Նյու Յորք մեկնել։ Եթե իհարկե ԱՄՆ-ն չընկնի հակաչինական հիստերիայի մեջ, որն արդեն սկսել են առաջ մղել ոչ միայն կարճամիտները, այլև ատլանտամետ քաղաքական գործիչները (գիտակցաբար)։

Ինչ գիտենք Հայաստան բերված ռուսական լաբորատորիայի մասին

Կորոնավիրուսի առաջացրած գլոբալ ճգնաժամը ուժեղացնում է Թրամփի դիրքերը գլոբալիստների հետ հակասության մեջ, գլոբալիստներն էլ փորձում են պահպանել «ամերիկյան հեգեմոնիայի» իրենց քաղաքականությունը։ Այդ հանդիպումը պետք է նաև Ռուսաստանին․ որքան ավելի շուտ սկսի պայմանավորվել հետկորոնվիրուսային աշխարհակարգի մասին, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար։

Իսկ առայժմ «Մեծ եռյակն» ասոցացվում է միայն Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի հետ։ Բայց շատ շուտով այն կարող է թարմանալ։ Ճիշտ է, միայն երբ նոյեմբերին Թրամփը ԱՄՆ նախագահ վերընտրվի։ Այդ ժամանակ 2021 թվականին մենք կտեսնենք նոր աշխարհի ծնունդի առաջին գործողությունը։

Լրահոս
0