00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

© Sputnik / Сергей ГунеевВстреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа во время саммита лидеров G20 (7 июля 2017). Гамбург
Встреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа во время саммита лидеров G20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն Ռուսաստանին կասկածում է միջուկային զենքի հետ փորձեր անելու մեջ։ Ռազմական փորձագետ, քաղաքագետ Իվան Կոնովալովը Sputnik ռադիոկայանի եթերում խոսել է նման հայտարարությունների հնարավոր պատճառի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կոնգրեսում ներկայացված ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշված է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենքի հետ կապված փորձեր անցկացրած լինել։

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

«ԱՄՆ-ն ում կարծում են, որ Ռուսաստանը միջուկային զենքի հետ կապված փորձեր է անցկացրել, որոնց պատճառով միջուկային էներգիա է արձակվել»,-նշված է փաստաթղթում։

Ընդ որում՝ պետդեպարտամենտում նշել են, որ հստակ տեղեկություն չունեն, որ Ռուսաստանը 2019 թվականին նման փորձեր է անցկացրել։

«Հնարավոր է՝ Ռուսաստանն այնպես է փորձարկումներ անցկացնում, որ միջուկային էներգիան արձակվում է պայթյունային կոնտեյներից, իսկ դա մտահոգություն է առաջացնում, քանի որ Ռուսաստանը պայմանագրի համաձայն պարտավոր է ծանուցումներ ներկայացնել» - նշել են պետդեպարտամենտում։

Պետդեպում նաև անհանգստություն են հայտնել, որ Մոսկվան հնարավոր է՝ ամբողջովին չի կատարում իր պարտավորությունը կապված միջուկային փորձերի մասին Վաշինգտոնին ծանուցելու հետ։ Վաշինգտոնը հղում է անում 1974 թվականին ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքված միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումների սահմանափակման մասին պայմանագրին։ Պետդեպարտամենտի կարծիքով՝ Մոսկվան պետք է ծանուցի նման փորձերի մասին, որ Վաշինգտոնը պայմանագրին կից արձանագրության համաձայն՝ կարողանա վավերացում անցկացնել։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն չի մեղադրում Ռուսաստանին համաձայնագիրը խախտելու մեջ։

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի կողմից «ապագայի զենքի» ստեղծման մասին

Здание Организации Объединенных Наций в Нью-Йорке. - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ՄԱԿ–ում արբիտրաժ է պահանջել ԱՄՆ–ի իշխանության կողմից վիզա չտրամադրելու հարցով

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը մեկնաբանել է այդ հայտարարությունը, նշելով, որ ԱՄՆ-ն խզել է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում։

«Մենք առաջարկում էինք անփոփոխ թողնել գոնե համագործակցությունը միջուկային հարթակում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի միջուկային ներուժի ստուգումների մասին։ Ինչի՞ մասին է դա վկայում։ Ամերիկացիները նորից անցնում են միջուկային զենքին։ Այս իրավիճակում ամեն ինչ ակնհայտ է. նրանք նեղվում են հերթական պայմանագրից և ուզում են ձերբազատվել դրանից նույն այն տարբերակով, ինչպես արեցին դա «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի դեպքում։ Նրանք սխալվեցին, երբ դուրս եկան Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից ու հարկ չհամարեցին որևէ մեկին բացատրություն տալ։ Այն ժամանակ կարծեցին, որ Ռուսաստանը թույլ է ու ամեն ինչի հետ կհամաձայնի։ Իսկ հետո դա չստացվեց, ու նրանք ստիպված էին սխեմաներ հորինել», - ասել է Իվան Կոնովալովը։

1974 թվականին ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքված միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումների սահմանափակման պայմանագիրը սահմանափակում է ստորգետնյա միջուկային փորձարկումների հզորության շեմը, նաև համաձայնագրի իրականացման փոխադարձ վերահսկողություն է սահմանում։ Այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև տեղեկության փոխանակումն իրականացվում է ծանուցումների միջոցով։

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լրահոս
0