00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրրկայնություն Ռուսաստանում և աշխարհում. ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանում

© Sputnik / Брайан Смит / Անցնել մեդիապահոցТабло с индексами котировок в зале Нью-Йоркской фондовой биржи (10 марта 2020).
Табло с индексами котировок в зале Нью-Йоркской фондовой биржи (10 марта 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն ինչից բացի` պետք չէ մոռանալ անվտանգության ռիսկերի ու նախևառաջ Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների հավանական սրացման մասին։

Kavkazoved կայքի գլխավոր խմբագիր, «Ռազմավարական մշակույթ» հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը` Sputnik Արմենիայի համար

«ՕՊԵԿ+» գործարքի խափանման պատճառով նավթի համաշխարհային գների կտրուկ անկումն ուժեղացրեց աշխարհի ֆինանսատնտեսական անկայուն վիճակը, ինչի հետևանքով նվազեց նաև ռուսական ռուբլու փոխարժեքը։ Հիմա արդեն շատերն են նշում, որ «սև ոսկու» գինը 1991 թվականի «Փոթորիկ անապատում» գործողության ավարտից ի վեր այսքան չէր նվազել։ Էժան նավթի համար բավականաչափ համախմբված ու լուրջ մոտիվացված կոալիցիա է աշխատում, և դա արդեն իսկ բացասական հետևանքների է հանգեցրել Ռուսաստանի ֆինանսական համակարգի համար։ Հաջորդը կլինի մի շարք ապրանքների գների ակնհայտ թանկացումը։

Сотрудница супермаркета Yerevan City в ТЦ Mega Mall в маске - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել

Բնականաբար, առաջացած մրրկայնությունը չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի հարևանների, ինչպես նաև ԵԱՏՄ–ի մերձավոր առևտրատնտեսական գործընկերների վրա։ Այդ թվում` Հայաստանի։

2014 թվականին ռուբլու կտրուկ արժեզրկումը ճգնաժամի հանգեցրեց Հայաստանի արժութային շուկայում, ինչպես նաև կտրուկ թանկացավ ԱՄՆ դոլարը։ Այսօր կարծես թե սպասվող ապոկալիպսիսի մտահոգ ու նյարդային սպասումներն էլ ավելի են սրվում մի շարք երկրներում կորոնավիրուսային բռնկումների հետ կապված տեղեկատվական հիստերիայի պատճառով։ Մարտի 10-ին Կապանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրինական արձակուրդում էր (ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու նպատակով), հեռախոսազրույց ունեցավ ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ` քննարկելով համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև համատեղ գործողությունները։ Ու թեև միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ անելը դեռ վաղ է, այդուհանդերձ որոշակի միտումներ ակնհայտ են նաև այսօր։

Խուճապը վատ խորհրդատու է

Նախևառաջ, ինչպես ցույց է տալիս փորձը, խուճապը, որքան էլ տեղին լինի, լավ խորհրդատու չէ։ Բացի այդ, ներկայիս ճգնաժամին չարժե վերաբերվել որպես ինչ–որ գերբնական բանի, որի նմանը չի եղել նախկինում։ Օրինակ` «ՕՊԵԿ+»–ի փլուզված գործարքը, ինչպես խոստովանում են մի շարք փորձագետներ, վաղուց էր հայտնվել փլուզման եզրին։ Դա կարող է լինել համաշխարհային էներգետիկ շուկաների արմատական տրանսֆորմացիաների ախտանշաններից մեկը։

Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՌԴ–ն ռուբլու մեծ անկումը թույլ չտալու համար ֆինանսական անվտանգության բարձիկներ է ստեղծել

Մոսկվայի և Երևանի համար «նավթագազային գործոնն» այնքան սուր չէ, որքան վերջերս սուր է դարձել ռուս–բելառուսական հարաբերություններում, և մեծ հաշվով դուրս չի եկել Հայաստան մատակարարվող ռուսական «կապույտ վառելիքի» գների (որը հազիվ թե նվազի) շուրջ վեճերի շրջանակից։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, հայկական տնտեսության խոցելիությունը պայմանավորված է նավթամթերքի շուկայի խիստ մոնոպոլիզացիայով (այդ թվում` Հայաստան վառելիք մատակարարող վրացական տրանսպորտային ընկերությունների կողմից), իսկ դա նշանակում է, որ նավթի համաշխարհային գների իջեցումը մեղմացնող կոմպենսացիոն արդյունք չի տա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ արդեն կոչ է անում վերանայել նախորդ իշխանությունների` «Ռոսնեֆտի» հետ կնքած համաձայնագիրը` նշելով, որ ընկերությունը Հայաստանին մատակարարվող վառելիքի գները ամրակցել է ռուսական շուկայի գնին, որը գործնականում փոփոխության չի ենթարկվում։ Բայց պատգամավորը փակագծերում է թողնում հարցը, թե որքանով է դա հնարավոր իրականացնել։ Նշենք` ռուսական վառելիքային շուկայի իրավիճակն անխուսափելիորեն ազդելու է ն
աև հայկական շուկայի վրա։

Հայկական բանկերը բարձր լիկվիդայնություն ունեն

Պետք չէ թերագնահատել համաշխարհային և ռուսական ֆինանսաարժութային շուկաներում շարունակվող մրրկայնության մյուս հետևանքները ևս։ Բնականաբար, ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները չեն կարող չանդրադառնալ հայկական դրամի և տարադրամի փոխարկման արժեքի վրա։ Եթե հունվարի սկզբին ռուսական ռուբլու փոխարժեքը 7,7 դրամ էր, ապա այսօր շուրջ 6,9 դրամ է։ Համապատասխանաբար, դոլարն «աճել է» 475–ից մինչև 485 դրամ, իսկ եվրոն 520-ից դարձել է 545 դրամ։ Տարբերությունը բավականին զգալի է և հարվածում է այն մարդկանց գրպաններին, որոնք տրանսֆերներ են ստանում նախևառաջ Ռուսաստանից։

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը 2019 թվականին տրանսֆերների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ–ի կառուցվածքում գնահատում է 3,7 %, այն դեպքում, երբ 2014 թվականին այդ ցուցանիշը գերազանցում էր 10,5 %–ը։ Դրամական մուտքերի այս տեսակից Հայաստանի տնտեսության կախվածության նվազումը վկայում է, որ վերջին տարիների ընթացքում տնտեսության «ինքնազգացողությունը» բարելավվել է։ Սակայն միևնույնն է` խոսքը բավական լուրջ գումարի մասին է` տարեկան շուրջ 1 մլրդ դոլարի կամ գուցե նաև ավելի շատ։

Нефтяная платформа Приразломная - Sputnik Արմենիա
Ռուսաստանն ընդդեմ շանտաժի. ինչո՞ւ են Վաշինգտոնն ու Էր Ռիադը ճնշում գործադրում Մոսկվայի վրա

Հայ փորձագետները չեն բացառում դրամի փոխարժեքի որոշակի թուլացման հնարավորությունը, որն ուղղված կլինի մասնավորապես նոր պայմաններում արտահանման լրացուցիչ խթանմանը։ Որպես դրական գործոն նշում են Կենտրոնական բանկի ավելացած արժութային պահուստները, որոնք 2019 թվականին հասել էին 2,6 մլրդ դոլարի, ինչը թույլ կտա մեղմել տարադրամի փոխարժեքի հնարավոր տատանումները, խուսափել խուճապից և ուղեկցող բացասական երևույթներից։ Հանրապետությունում գործող կոմերցիոն բանկերի լիկվիդայնությունը բավականին բարձր է երևում, ինչը ամրության լրացուցիչ պաշար է ստեղծում։ Վերջերս դա հաստատեց Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովը. «Երկրի բանկային ոլորտը լավ վիճակում է։ Այս ընթացքում բազմաթիվ նախագծեր են իրականացվել փոքր և միջին բիզնեսի ոլորտում։ Անկախ նրանից, որ բանկերը ֆինանսական տեսանկյունից դեռ այդքան էլ տարողունակ չեն, ինչը կապված է որոշակի զգուշության հետ, ԵԶԲ–ի հետ համագործակցությունը, անխոս, կնպաստի Հայաստանի ամբողջ տնտեսության զարգացմանը»։

Աճը կվերածվի՞ լճացման

Սակայն հարցեր կան Հայաստանի 7,5–տոկոսանոց (2019 թվականին) տնտեսական աճի կառուցվածքի վերաբերյալ։ Այսպես` եթե ծառայությունների ծավալն աճել է 11%–ով, արտաքին առևտուրը` 10%–ով, իսկ արդյունաբերական արտադրությունը` 9%–ով, ապա գյուղատնտեսության ոլորտում ավելի քան 4%– նվազում կա, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է շուրջ 2%–ով։

Անցած տարվա դրական միտումներից մեկը ԵԱՏՄ երկրներ արտահանման աճն էր (ավելի քան 10%–ով)։ Սակայն այսօր Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ու նախևառաջ պարենամթերքի գները կարող են անկում ապրել, ինչը կարող է հանգեցնել բիզնեսի եկամուտների էական նվազման։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով` նավթային փլուզումն արդեն բացասաբար է ազդել հայկական հանքաարդյունաբերության արտահանման վրա (գերազանցապես պղնձամոլիբդենային խտանյութի)։ «Օրինակ` պղնձի շուկայի պարագայում մենք երկուշաբթի (մարտի 9-ին) 150 դոլարի չափով անկում գրանցեցինք։ Պղնձի 1 տոննան վաճառվում էր 5400 դոլարով։ Մեզ համար դա մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24%–ը պղնձի խտանյութն է կազմում, այսինքն` սև պղինձը», – ասել է նա։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի խտանյութի մասնաբաժինն ավելացել է։ Համապատասխանաբար, պղնձի գնանկումը կկրճատի բյուջեի արժութային մուտքերը և կանդրադառնա սոցիալական ոլորտի վրա` հանքարդյունահանող կոմբինատներ և ոչ միայն։ Այս ամենին գումարվել է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների նվազումը, ինչը ընդհանուր համաշխարհային միտում է արտացոլում։ Իրանի հետ սահմանի փակումը, հատկապես Նովրուզի օրերին, նույնպես լուրջ վնասներ է հասցնում զբոսաշրջության ոլորտի ընկերությունների և հարակից ծառայությունների ոլորտների համար։

Միևնույն ժամանակ ներքին արտադրության խթանումը, ինչը գրեթե անխուսափելի է արտաքին անկայունության պայմաններում, հազիվ թե հնարավոր լինի։ Դա հանրապետության համար բավականին լուրջ խնդիր է։ Վերջապես պետք չէ մոռանալ անվտանգության ռիսկերի ու նախևառաջ Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների հավանական սրացման մասին։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Փորձում էին պատժել ՌԴ–ին, ամենաշատը տուժեց ԱՄՆ–ն. Հայաստանը ևս տուժածների շարքում է

«Նավթի գների անկումը նաև կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, ինչն էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը», – այսպիսի գնահատական է տալիս «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը։ Հիշեցնեմ, որ մարտի վերջին օրը Արցախում միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնց շուրջ լուրջ կրքեր են բորբոքվել։

Պետք է ենթադրել, որ ՀՀ կառավարության «սահմանադրական մարտերին» զուգահեռ աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ համալիր (և հնարավորինս կանխարգելիչ) արձագանքման միջոցներ կձեռնարկվեն։ Կուզեինք հուսալ, որ նավթի գնային պատերազմը շարունակական չի լինի և կավարտվի եթե ոչ կարճաժամկետ, ապա գոնե միջնաժամկետ հեռանկարում։ Միևնույն ժամանակ պրակտիկան ցույց է տալիս, որ գնալով ավելի շատ է պետք պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի, ընդ որում` ոչ միայն տնտեսական ոլորտում։ Ցավոք, խորհրդային ժամանակների համեմատ Ռուսաստանը էլ ավելի խոցելի է «նավթային զենքի» համար, որը Վաշինգտոնն իր «արբանյակների» հետ, ձգտելով գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում, այսուհետ ևս կկիրառի առանց վարանելու։

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ

Լրահոս
0