00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ընդդեմ շանտաժի. ինչո՞ւ են Վաշինգտոնն ու Էր Ռիադը ճնշում գործադրում Մոսկվայի վրա

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցНефтяная платформа "Приразломная"
Нефтяная платформа Приразломная - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նավթի շուկայի գների փոփոխությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նոր հնարավորություն է ստեղծել։ ՌԻԱ Նովոստիի փորձագետ Ալեքսեյ Մուխինը վերլուծում է իրավիճակը` բացատրելով, թե ինչի են փորձում հասնել Սաուդյան Արաբիան և ԱՄՆ–ն։

Սաուդյան Արաբիան շտապ կարգով հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների հերթական ավելացման մասին (այս անգամ` օրական մինչև 13 միլիոն բարել), իսկ ԱՄՆ–ն հայտարարեց, որ կքննարկեն ռուսական ընկերությունների վրա ճնշումն ավելացնելու հնարավորությունը։ Արդյունքում նավթի գները և ռուբլու փոխարժեքը, որոնք սկսել էին աճել, կրկին նվազեցին։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Էր Ռիադն ու Վաշինգտոնը նպատակաուղղված փոփոխում են նավթի գներն ու արտարժույթի փոխարժեքը` փորձելով շանտաժի միջոցով Մոսկվային դուրս մղել համաշխարհային էներգետիկ շուկայից և ապակայունացնել Ռուսաստանի քաղաքական իրավիճակը։

Հիշեցնենք, որ ՕՊԵԿ+ համաձայնագրի չեղարկումը սկսվեց այն վերջնագրից, որը սաուդցիները ներկայացրին Ռուսաստանին։ Նավթի արդյունահանման լրացուցիչ նվազեցման պահանջներ էին ներկայացվել։ Ըստ էության, դա շանտաժ էր` կա՛մ դուք կկատարեք մեր պայմանները, կա՛մ մենք կփլուզենք շուկան։

Երբ Ռուսաստանը հրաժարվեց ենթարկվել այդ պայմանին, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որը նավթի արդյունահանումը հասցնում է օրական 12.3 բարելի, ինչն էլ շուկայի անկման հանգեցրեց։

Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը

Ռուսաստանը պատրաստ էր գործընկերների հետ փոխզիջման գնալ, բայց շանտաժը նրա համար անընդունելի է։

Երեք տարի առաջ Ռուսաստանը գործարքի գնաց հանուն շուկայի կայունացման։ Որոշակի պահի այդ գործարքն իր դրական դերը խաղաց։ Բայց համաձայնության հետագա երկարաձգումը բերում էր նրան, որ Ռուսաստանը սաուդիցիների հետ միասին շուկայից հանում էր էժան նավթը, որը փոխարինվում էր ավելի թանկարժեք` ամերիկյան թերթաքարային նավթով։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Փորձում էին պատժել ՌԴ–ին, ամենաշատը տուժեց ԱՄՆ–ն. Հայաստանը ևս տուժածների շարքում է

Ժամանակին սաուդցիները ռուսական կողմին (բանակցում էր էներգետիկայի նախարարությանը) համոզեցին երկարաձգել գործարքը։

Սակայն ՕՊԵԿ+ համաձայնագրի գործունեության ընթացքում ամերիկյան թերթաքարային նավթը շահեց։ Ավարտվեց արտահանման ենթակառուցվածքների ստեղծումը։

Արևմտյան գործակալությունների կարծիքով` ՕՊԵԿ+ երկրների արդյունահանման սահմանափակումը մի քանի անգամ փրկարար գործոն է դարձելել թերթաքարի ամերիկացի արտադրողների համար` թույլ տալով նրանց գոյատևել անկման պայմաններում, այնուհետև վերսկսել աճը։ Citigroup–ի վերլուծաբանները լավատեսական կանխատեսումներ էին անում, որ մինչև 2023 թվականը մեծագույն Permian հանքավայրի արդյունահանումը 60 տոկոսով կաճի։

ԱՄՆ–ի ու սաուդցիների այս բոլոր հաջողությունները փաստացի պայմանավորված էին այն հանգամանքով, որ ՕՊԵԿ+ գործարքին մասնակցում էր Ռուսաստանը։ Ինչո՞ւ հենց հիմա ներկայացվեց այդ վերջնագիրը։ Սաուդյան Արաբիայի պահվածքի կտրուկ փոփոխությունը ոչ միայն համաձայնեցված է ԱՄՆ–ի հետ, այլև նրա ուղիղ պատվերն է։

Այստեղ կարելի է հիշել Թրամփի բազմաթիվ հայտարարությունները, որոնցում նա սպառնում էր ՕՊԵԿ–ին պատասխանատվության կանչելու միջոցներ ձեռնարկել։

Кейс с долларами - Sputnik Արմենիա
Ռուբլու անկումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար. Մանվելյանը փակագծեր է բացում

Կարելի է ենթադրել, որ սաուդցիները, վերջնագիր ներկայացնելով, վստահ էին, որ Ռուսաստանը չի համարձակվի հրաժարվել։ Ընդ որում` ոչ միայն զուտ շուկայական, տնտեսական, այլ նաև քաղաքական պատճառներով։ Ակնհայտորեն հաշվարկված էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը կարևորագույն սահմանադրական փոփոխությունների ժամանակահատվածում չի հրաժարվի գործարքից` վախենալով սոցիալ–քաղաքական ապակայունացումից, որը կարող է պայմանավորված լինել նավթի գնի անկման և ռուբլու վրա գործադրվող ճնշման հետևանքով։

Սաուդցիներն այստեղ հանդես են գալիս իբրև Ամերիկայի շահերի անմիջական լոբբիստներ, իսկ ԱՄՆ–ն այս պարագայում բացեիբաց խառնվում է Ռուսաստանի ներքին քաղաքականությանը` ներքաղաքական գործընթացն իբրև ճնշում գործադրելու միջոց օգտագործելով։

Պուտինը խոսել է իր նախագահության ժամկետը երկարացնելու մասին

Այսօր թե՛ սաուդցիները, թե՛ ամերիկյան թերթաքարային արդյունաբերության ճյուղը, որը մինչև վերջերս ԱՄՆ տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկն էր և նախընտրական արշավում Թրամփի հաղթաթղթերից մեկը, հայտնվել են բավական խոցելի վիճակում։ «Թերթաքարային հեղափոխությունը» սպառնում է վերափոխվել թերթաքարային աղետի։

Ինչպես նշում է Wall Street Journal–ը, պարտքեր ունեցող տասնյակ ընկերություններ, այդ թվում Chesapeake Energy Corp.–ը և Whiting Petroleum Corp.–ը, ֆինանսական դժվարություններ ունեին դեռ նավթի գների անկումից առաջ։ Իսկ հիմա նրանց արժեթղթերը շեշտակի են անկում ապրում։

Сотрудница супермаркета Yerevan City в ТЦ Mega Mall в маске - Sputnik Արմենիա
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել

Հիմա ամերիկյան ֆինանսական սեկտորը թերթաքար արդյունահանողներին չի օգնի, քանի որ այդ ոլորտը կորցրել է հետաքրքրությունը ցածր շահաբաժնի պատճառով։ Մանր ընկերություններին սնանկացում է սպառնում չափից դուրս վարկավորելու պատճառով։

ԱՄՆ վարչակազմը քննարկում է թերթաքար արդյունահանողներին աջակցելու միջոցները, բայց այդպիսի միջոցները հենց ամերիկյան տնտեսական և քաղաքական իշխող շրջանակների լուրջ դիմադրությանն են բախվում։

Սաուդյան Արաբիան իր հերթին կարող է շատ լուրջ բյուջետային պակասուրդի բախվել։ Արևմտյան փորձագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ Ռուսաստանն ավելի մեծ հավանականություն ունի այս իրավիճակից հաղթող դուրս գալու, քան սաուդցիները։ Սակայն դա մի քանի օրվա և անգամ մի քանի ամսվա հարց չէ, եթե միայն սաուդյան կողմը չվերադառնա կառուցողական երկխոսության դաշտ։

Ռուսաստանն իր հերթին պատրաստ է այդպիսի երկխոսության։

«Շատ բարդ է». ռազմական փորձագետը խոսել է Պուտին–Էրդողան պայմանավորվածությունների մասին

Լրահոս
0