ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանում 2019 թվականի ընթացքում հարկատուների նշանակալի աճ է գրանցվել։ Անցած տարվա դեկտեմբերի տվյալներով` հարկման բազան ապահովող աշխատատեղերի քանակը կազմել է 625 հազար, ինչը 88 հազարով ավելին է, քան 2018թ.–ի դեկտեմբերին։ Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսին ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:
Աճ է գրանցվել մանրածախ առևտուրի, հանրային սննդի, մեծածախ առևտուրի, սննդային արդյունաբերությանը և ծառայությունների ոլորտում։
2019 թվականին տպվել է 457 միլիոն հսկիչ–դրամարկղային կտրոն, 2018թ.–ի 326 միլիոնի փոխարեն։ Ավելացել է նաև հաշիվ–ապրանքագրերի թիվը. եթե 2018-ին դրանք 3.7 միլիոն էին, ապա 2019–ին այդ ցուցանիշը հասել է 4.1 միլիոնի։ Հարկային շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 6.1 տրիլիոն դրամ (մոտ 12.7 միլիարդ դոլար)։
2020 թվականին ՊԵԿ–ի համար թիրախային ուղղություն են լինելու մանր ձեռնարկատերերը, որոնք հաճախ խորամանկության են դիմում. փակում են ձեռնարկությունը, հենց որ դրա շրջանառությունը գերազանցում է օրենքով սահմանված 24 միլիոն դրամը, հետո նոր ձեռնարկություն են բացում` նպատակ ունենալով շարունակել գործունեությունը նույն կարգավիճակով։
Արագածոտնում 500 նոր աշխատատեղ կբացվի. որ ոլորտներն են հետաքրքրում ներդրողներին
Փաստացի տնտեսվարող սուբյեկտը նույնն է, բայց պաշտոնապես գործում է այլ ընկերության կարգավիճակում։
Այս խորամանկություններն արվում են հարկերից խուսափելու համար։ Արտոնությունների համակարգը գործում է այն հարկատուների համար, ում շրջանառությունը 24 միլիոն դրամը չի գերազանցում։
Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում
2019թ.–ին եղել են նաև չգրանցված աշխատատեղերի և աշխատողների բացահայտումներ։ Ստուգումների շրջանակներում բացահայտվել է մոտ 1500 չգրանցված աշխատող։