00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանը քննարկում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Երիտասարդ, անփորձ դատավորները չեն կարող որոշել մարդկանց ճակատագրերը։ Այսօր ԱԺ-ում դատական համակարգի բարեփոխման նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նման տեսակետ հնչեցրեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

«25 տարեկան երիտասարդն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշելու՝ անկախ իր ստացած կրթությունից, անկախ իր ունեցած գիտելիքներից։ Պատկերացնու՞մ եք՝ 25 տարեկան երիտասարդը, որը կյանքում ընտանիք չի կազմել, պիտի որոշի մի ընտանիքի ամուսնալուծության հարցը, որոշի երեխաներին այս կամ այն ծնողին հանձնելու հարցը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Пресс-конференция Арсена Бабаяна (14 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Իշխանությունը չի ընդունում իր սխալները և հույսը դրել է դատարանի վրա»

Պատգամավորը շեշտեց, որ ԲՀ Կ-ն կողմ է արդարադատության համակարգում բարեփոխմանը, բայց դեմ է իշխանությունների ընտրած տարբերակին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ իր ելույթում դեմ արտահայտվեց դատավորների աշխատանքը վերահսկելու նոր մեխանիզմին։

«Դատական համակարգի մաքրության ու անկախության մասին մեզանից ավելի շատ երազում են այդ նույն համակարգի անդամ իրապես անկախ դատավորները, որոնք այսօր ստիպված են աշխատել անարդար միջավայրում»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով` նոր օրենքը ոչ միայն չի ապահովելու դատավորի ու դատական համակարգի անկախությունը, այլև ավելի կախյալ վիճակի մեջ է դնելու, քանի որ դատավորները գործելու համար նախ պետք է հայցեն օրենքում նախատեսվող հանձնաժողովների թույլտվությունը։

«Մենք ուզում ենք ունենալ իրավունք առանց իրավաբանների, ուզում ենք ունենալ դատարան առանց դատավորների։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ պետք է որոշվի մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի կողմից»,- ասաց Սիմոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ ներկայացված փաթեթը դատական համակարգը դնում է ավելի կախյալ վիճակում, քան հիմա է։

Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին

Նշենք, որ կառավարության ներկայացրած նոր օրինագծերի փաթեթը նախատեսում է 3 մարմին, որոնք վերահսկելու ու վերստուգելու են դատավորների գործունեությունը։

Նոր օրենքի նախագիծը սահմանում է, որ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից, որոնցից երկուսը մասնագիտացված դատավորներ են, երկուսն առաջին ատյանի դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ, մեկը Վճռաբեկ դատարանից։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի կարելի անընդհատ ձգձգել գործը. դատախազը` Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին

Նախագծի հեղինակների համոզմամբ, այս կերպ ապահովվում է քաղհասարակության ներկայացվածությունը հանձնաժողովում։ Հասարակական կազմակերպությունները կարող են առաջադրել երկու իրավաբան-գիտնականի։

Իսկ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից՝ մեկական անդամ երեք ատյանի դատարաններից և երկու իրավաբան-գիտնական։

Այս հանձնաժողովը գնահատելու է դատական նիստերի կազմակերպման հմտությունները, ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված հարցերը և եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ, կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

Օրինագծի փաթեթով դատավորների թեկնածուների հավակնորդների թեկնածությունը ԲԴԽ-ում քննարկելիս հաշվի է առնվելու նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը։

Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Նախագծով դատավորների նշանակման տարիքային շեմը նվազեցված է ներկայիս 28-ի փոխարեն 25 տարեկան։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ հայտնել էր, որ փաթեթն անցել է միջազգային փորձաքննություն։ Վենետիկի հանձնաժողովն օրինագծի վերաբերյալ ներկայացրել է դրական կարծիք։

Խորհրդարանը շարունակում է քննարկել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Լրահոս
0