00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան քրգործով ևս երկու շարքայինի մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / ASATUR YESAYANTSПохороны Ваграма Авакяна
Похороны Ваграма Авакяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան քրեական գործով երկու շարքայիններին, որոնց մեղադրանք էր առաջադրվել, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ  Ավագյանի մահվան դեպքի առթիվ ևս երկու զինծառայողի է մեղադրանք առաջադրվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

Շարքային Վահրամ  Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել էր  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին` Դավիթ Մովսիսյանը։

«Վահրամ  Ավագյանի` առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին և Սպարտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել»,–գրել է Հարությունյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հարությունյանը հայտնել է` մեղադրանք առաջադրված զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում,  հրազենային վնասվածքից։

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները փետրվարի 2-ին որոշել էին  նրա դագաղը ոտքով տեղափոխոել Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում էին արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց մոտեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորեց գյուղ վերադառնալ ու խոստացավ, որ գործն ամբողջությամբ բացահայտվելու է։

Լրահոս
0