00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

© Sputnik / Asatur YesayantsДиректор компании "Спайка" Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн
Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` ձերբակալվածներից մեկը` Դավիթ Առաքելի Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին է։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան գործով ձերբակալվածների թվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայսի») որդին։

Մահացած զինծառայողի հարազատները զինվորի դագաղը մայրուղիով բերում են Երեւան - Sputnik Արմենիա
Մահացած զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում են Երևան. տեսանյութ

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ  Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

«Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ

Նախաքննությունը շարունակվում է:

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան:

Մահացածի հարազատների հետ հանդիպման է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի հետ առանձնազրույցից հետո զինծառայողի հարազատները որոշեցին հետ վերադառնալ`զինվորին հուղարկավորելու

Նշենք, որ արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել։ Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Լրահոս
0