https://arm.sputniknews.ru/20200129/Arcaxum-32-spayi-handznvelen-bnakarani-banaliner-21874316.html
Արցախում 32 սպայի բնակարանների բանալիներ են հանձնել. ներկա էր նաև ՀՀ վարչապետը
Արցախում 32 սպայի բնակարանների բանալիներ են հանձնել. ներկա էր նաև ՀՀ վարչապետը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը խոստացել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային... 29.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-29T14:36+0400
2020-01-29T14:36+0400
2020-01-29T14:49+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/42/21874200_0:40:1025:619_1920x0_80_0_0_4f00f007722582f9c0bfdde2286f81a3.jpg
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/42/21874200_0:8:1025:651_1920x0_80_0_0_23503d194e9c310141f1500ae2545641.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, բակո սահակյան, դավիթ տոնոյան, արտակ դավթյան
արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, բակո սահակյան, դավիթ տոնոյան, արտակ դավթյան
Արցախում 32 սպայի բնակարանների բանալիներ են հանձնել. ներկա էր նաև ՀՀ վարչապետը
14:36 29.01.2020 (Թարմացված է: 14:49 29.01.2020) ՀՀ վարչապետը խոստացել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի— Sputnik. Արցախում 32 սպայի բնակարանների բանալիներ են հանձնել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 28-ին` Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։
Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։
Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան
32 սպաների բնակարանների բանալիները հանձնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։