00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը

© Sputnik / Karine HarutyunyanКомната в обрушенном доме в селе Хнаберд, Арагацотн
Комната в обрушенном доме в селе Хнаберд, Арагацотн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր հասարակությունը պատրաստ չէ ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վիրուս) ապրող մարդկանց ընդունել։ Դրա ապացույցը մեկուսացումն է, որին բախվում են այս կարգավիճակն ունեցողները։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է ՄԻԱՎ-ով ապրող կնոջ ու նրա ամենամեծ երազանքի մասին։

Արևը պատուհանից ներս է մտնում օրվա մեջ կես ժամ. առավոտյան 9:30-10:00 շողերը հազիվ հպվում են մաշված, ծեփահան եղած լուսամուտի փայտերին, ապակին չի էլ հասցնում ջերմանալ, ու խարխուլ տնակը նորից մթության մեջ է հայտնվում։ Երևանի ծայրամասերից մեկում գտնվող, խոնավությունից լրիվ բորբոսնած այս չորս պատին «տուն» անվանելը, անկեղծ ասած, չափազանցություն է։ Բորբոսնած պատեր, որի դռնից երկու քայլ հետո «տուն-սենյակը» վերջանում է։ Այստեղ ապրում են երեքով՝ Հասմիկ (անունը փոխված է), նրա 19-ամյա դուստրն ու թմբլիկ կատուն (տան միակ կերած-խմած անդամը)։ Մինչ ցավոտ պատմությունը սկսելը Հասմիկը ցույց է տալիս իր ինքնանկարը։

«Ես եմ, իմ անցյալն է»,- ցավով, ափսոսանքով, կարոտով ասում է նա։ Այդքան էլ հին նկար չէ։ Ընդամենը մի տասը տարի առաջ այսպիսին էր, մինչև...

Նայում եմ ինքնանկարում պատկերված գեղեցիկ, խնամված կնոջը, հետո հայացքս բարձրացնում դեպի Հասմիկը...

© Sputnik / Marianna PaytyanՀասմիկի ինքնանկարը
Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը - Sputnik Արմենիա
Հասմիկի ինքնանկարը

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով հազարավոր մարդիկ են ապրում, որոնց կարգավիճակի մասին կարող ես երբեք էլ չիմանալ, եթե իրենք չասեն կամ «հարևանական» բամբասանքները չհասնեն։ Շատերի դեպքերում ՄԻԱՎ-ը ժամանակին է հայտնաբերվել, ժամանակին բուժում են սկսել, և դեղամիջոցները թույլ չեն տվել քայքայել օրգանիզմը, լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն են տվել։

Пациент с ребенком в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
«Մանկաբարձն ասաց` ինձ նմաններին վառել է պետք». ինչպես են կանայք ՄԻԱՎ–ով ապրում Հայաստանում

Հասմիկն այդ բարեբախտությունը չի ունեցել։ Նրա դեպքում ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ օրգանիզմում կատարված փոփոխություններն արդեն անդառնալի էին։ ՄԻԱՎ-ը թուլացրել էր իմունային համակարգը, դրա հետևանքով գլխուղեղում որոշակի պրոցեսներ էին սկսվել, որը հանգեցրել էր գլխուղեղի կաթվածի օջախի հասունացման։

Երկար տարիներ բարձր վարձատրվող աշխատանք է ունեցել. իհարկե, տասնամյակների աշխատանքային փորձն այսօր միայն հիշողություն է, փաստաթղթերով այն չկա։ «Սևով» աշխատանքն ապացուցելի չէ, մնում է բավարարվել պետության հատկացրած՝ 30 հազարին չհասնող կենսաթոշակով։ 

-Ինչպե՞ս վարակվեցիք, ո՞վ էր մեղավոր,–հարցնում եմ։

Պատմությունն էլի մի քիչ հեռվից է սկսում, որ իր ներկա վիճակն իմ ու նաև հենց իր համար ավելի հասկանալի լինի։

Ամուսնու որոշմամբ ընտանիքով տեղափոխվել են արտերկիր։ 32 տարեկանում ամուսինն այնտեղ հանկարծամահ է եղել։ Հիմա էլ պատմելիս, թվում է, թե Հասմիկը փորձում է վերլուծել կատարվածը։ Ասում է՝ սիրտն այնքան առողջ էր, կարող էր լիճը մի ափից մյուսը լողալով անցնել, շնչառությունն այդքան բավականացնում էր։

Տարեկան քանի երեխա է ՄԻԱՎ–ով վարակվում Հայաստանում. ինչպես է փոխանցվում վարակը

«Մի օր աշխատանքից տուն եկա, տեսա մեր բոլոր ծանոթները հավաքվել են...»,- պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ մինչև հիմա էլ նրա մահվան պատճառը գաղտնիք է իր համար։

Ամուսնու մահից հետո դստեր հետ վերադառնում են Հայաստան։ Մի քանի հազար դոլարով արդեն հրաժարվել էր իր հայրական տան իրավունքներից, այնպես որ սեփական տուն չուներ, բայց կարողանում էր այնքան վաստակել, որ լավ բնակարան էր վարձակալել, հոգում էր նաև իր ու դստեր բոլոր ծախսերը։

Республиканский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг - Sputnik Արմենիա
Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ՄԻԱՎ–ի նոր շտամ է հայտնաբերվել

-Ամեն ինչ լավ էր, մինչև հիվանդացա։ Հիվանդության մասին Հասմիկը կցկտուր է պատմում։  Ցավ, ամոթ, չհասկացվածություն, անզորություն... Ամեն ինչ միանգամից կնոջ գլխին է թափվում։

Հասմիկի առողջական վիճակը 2015 թվականին անսպասելի վատանում է, նրան տեղափոխում են «Հանրապետական» հիվանդանոց, որտեղ էլ պարզվում է ախտորոշումը՝ ՄԻԱՎ վարակ։

«Չե՞ք փորձել հիշողությամբ հետ գնալ, հասկանալ, թե որտեղից։ Ամուսնու՞ց եք վարակվել, դավաճանու՞մ էր Ձեզ»։

Ավելացող հարցերիս ի պատասխան Հասմիկը խոստովանում է՝ ամուսնու մահից հետո Հայաստանում այլ տղամարդու հետ էր հանդիպում։ Իր կարգավիճակի մասին իմանալուց հետո նաև նրան հետազոտեցին։

«Նա էլ հայտարարեց, որ «մաքուր է»։ Չգիտեմ, միգուցե խաբում էր։ Հիվանդանոցում մի քանի անգամ տեսակցության եկավ, դուրս գրվելուցս հետո առանց հրաժեշտի պարզապես անհետացավ»,- հոգոցով պատմում է կինը։

Երկար ենք զրուցում, Հասմիկը սկսում է ինձ ավելի վստահել, խոստովանում է, որ վատանալուց կարճ ժամանակ առաջ «իր տղամարդն» իրեն ծեծի ենթարկեց։ Ասում է՝ պատճառ չկար, ուղղակի մեքենայում սկսեց հարվածել գլխիս։ Ինձ Հասմիկի մոտ ուղեկցած մասնագետը մեկնաբանում է՝ իմունային համակարգը թուլանալու հետևանքով, նաև ծեծը կարող էր «կատալիզատոր» դառնալ առողջական վիճակի վատթարացման համար։

Հակառետրովիրուսային դեղամիջոցների օգնությամբ ՄԻԱՎ-ն օրգանիզմում ճնշված է, բայց գլխուղեղի կաթվածի հետևանքները վերացնել այդ դեղերը չեն կարող։ 

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Զրույցի ընթացքում Հասմիկն անընդհատ խնդրում է ցածր խոսել, չօգտագործել ՄԻԱՎ բառը։ Վախենում է՝ հարևաններն իմանան, հասնի բնակարանի տիրոջը։ Սարսափում է, թե ինչ կլինի, եթե իրենց այդ տնից դուրս հանեն։ Երևանում օրեցօր տան վարձակալության արժեքները թանկանում են։ 40 հազար վարձավճարն արդեն իրենց կարողությունից շատ է, դրանից ավելին կնշանակի դրսում հայտնվել։

Мероприятия, посвященные 30-летию создания Республиканского Центра по профилактике СПИДа (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ

Նրանց ապրուստի սահմանափակ միջոցները գոյանում են հաշմանդամության համար տրվող թոշակից, «Փարոսից» և տասնիննամյա դստեր ժամանակավոր և «սևով» աշխատանքներից։ Խոստովանում է՝ միս արդեն երկար ժամանակ է՝ այս տանը չի պատրաստվել։

Հասմիկը տարիներ շարունակ դիմում է սոցիալական բնակարան ստանալու համար, սակայն ամեն տարի նույնաբովանդակ պատասխան է ստանում` «տեղ չկա, ֆոնդ չկա»։ Մի ուրիշ խնդիր էլ հաշմանդամության կարգն է։ Թեպետ Հասմիկը բացարձակ անաշխատունակ է, որովհետև անգամ գլուխը շարժելը նրան ցավ է պատճառում, բայց հանձնաժողովը հրաժարվում է նրան հաշմանդամության առաջին խմբում ընդգրկել։ Բացատրում են, թե եթե անձը «պառկած չէ», ոտքի վրա է, ուրեմն առաջին խմբում տեղ չունի։

Հասմիկի համար մեկը մյուսի հետևից փակված են դռները։ Նրա առողջական վիճակը բարելավելու կամ գոնե վատթարացումը կասեցնելու համար վերականգնողական բուժում է պետք, բայց երբ նրա կարգավիճակի մասին համապատասխան կենտրոններում իմանում են, հրաժարվում են ընդունել։ Նույնն է նաև խնամքի կենտրոններում։ Ասում են՝ «մեզ մոտ մաքուր է»։ Արդարանում են, թե մասնավոր են, իրենց կանոնադրությունն ունեն։ Ինձ ուղեկցող մասնագետն ասում է, որ վերջերս են պարզել՝ գրեթե բոլորն էլ պետական ֆինանսավորում են ստանում, բայց խնամքով թաքցնում են։

Գրիգորյան. «Շարժական կլինիկայի ծառայությունները հնարավորինս կմոտեցվեն շահառուներին»

Ինձ ճանապարհելիս Հասմիկը կարոտով նայում է դուրս, ասում, որ նախորդ անգամ տանից դուրս էր եկել կես տարի առաջ՝ հունիսին։

«Մեր տուն ընդհանրապես մարդ չի գալիս։ Բարեկամներ չունենք, ոչ մեկը չունենք»,- այս մեծ աշխարհում դստեր ու կատվի հետ մենակ մնացած կինը խոստովանում է՝ թաքուն ուրախանում է, երբ աղջկա մոտ ընկերներից մեկը հյուր է գալիս։

Եթե ամանորյա հրաշքներ կան, ուրեմն Հասմիկը մարդկանց հետ շփվելու հնարավորություն է երազում։ Որ իր կարգավիճակն այս հասարակության համար խարան չլինի, որ հիվանդի ամբուլատոր քարտի վրա մեծ տառերով ՄԻԱՎ գրված չլինի, որ բուժքույրերը սենյակից մյուս սենյակ չգոռան՝ էն «ՍՊԻԴ-ով հիվանդը», որ որոշ բժիշկներ իրեն զգուշավոր հեռավորությունից չնայեն ու չվախենան ձեռք տալ, որ...

Լրահոս
0