00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ

© Sputnik / Asatur YesayantsМероприятия, посвященные 30-летию создания Республиканского Центра по профилактике СПИДа (23 октября 2019). Еревaн
Мероприятия, посвященные 30-летию создания Республиканского Центра по профилактике СПИДа (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 1–ը ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այսօր Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ-ով ապրող 2740 մարդ, սակայն հաշվարկային տվյալներով՝ նրանց թիվն ավելի մեծ է՝ 3500։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ծնողներն անգամ անանուն չեն համաձայնում խոսել ու պատմել իրենց և երեխայի կարգավիճակի մասին: Մեկի դեպքում մեղքի զգացումն է տանջում, մյուսները վախենում են, որ իրենց պատմությունը կարող է ինչ-որ կերպ պատճառ դառնալ, որ իրեն ու երեխային իդենտիֆիկացնեն:

Արմանը 42 տարեկան է, արդեն 8 տարի է՝ ապրում է ՄԻԱՎ-ով: Ի տարբերություն շատերի՝ չի խուսափում բաց դեմքով խոսել ու պատմել իր անցյալի ու ներկայի մասին: Արմանը հաջողակ մարզիկ է եղել, ապրում էր արտերկրում. խոստովանում է՝ ինչ-որ պահի ճանապարհից շեղվեց, հայտնվեց վատ շրջապատում, սկսեց ներարկային ճանապարհով ծանր թմրամիջոցներ օգտագործել, գողություն կատարել և այլն: Նա 4 անգամ դատապարտվել է:

© Sputnik / Marianna Paytyan Արմանը
Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ - Sputnik Արմենիա
Արմանը

2009 թվականին Արմանը եկավ Հայաստան. ամիսներ անց նրա մոտ ախտորոշվեց ոչ միայն տուբերկուլյոզ, Հեպատիտ C, այլև իմացավ, որ ՁԻԱՀ ունի: Բժիշկները նրան ապրելու հույս չէին տալիս, ասում էին՝ օրեր են մնացել: Կինն, իմանալով ամուսնու վիճակի մասին, վերցրեց երեխային և հեռացավ: Արմանը նրան չի մեղադրում… Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ տղան հաղթեց. տուբերկուլյոզն ու հեպատիտ C-ն հետևում են մնացել, նա շարունակում է ապրել ՄԻԱՎ կարգավիճակով, աշխատում է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ում՝ փորձելով օգնել այն մարդկանց, որոնք անցնում են նույն բանի միջով, ինչով ինքն է անցել: Նա նորից է ամուսնացել և առողջ ընտանիք կազմել:

Посол России в Армении Сергей Копыркин на мероприятии, посвященном 30-летию создания Республиканского Центра по профилактике СПИДа (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

Երբ հանդիպեց այս կնոջը, հենց սկզբում նրան խոստովանեց, որ ՄԻԱՎ ունի: Անկեղծանում է՝ այն ժամանակ կինն անգամ իրազեկված էլ չէր իմանալու համար, որ կարելի է ապրել ՄԻԱՎ ունեցող մարդու հետ և չվարակվել, սակայն որոշեց, որ սիրում է Արմանին անկախ ամեն ինչից: Նրանք ընտանիք կազմեցին, և 5 տարի անց ծնվեց նրանց առողջ բալիկը:

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակվածության առաջին դեպքն արձանագրվել է 1988 թ.-ին: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ ողջ տարեգրության ընթացքում մեր երկրում ՄԻԱՎ-ի 3730 և մահվան 845 դեպք է գրանցվել: 1988թ.-ից մինչ օրս երեխաների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 61 և մահվան 12 դեպք: Այժմ դիսպանսերային հսկողության մեջ է մինչև 15 տարեկան 37 երեխա. նրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, ՄԻԱՎ-ով ապրող ամենափոքր երեխան 1 տարեկան է:

Կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը մանրամասնում է՝ 2007թ.-ից ՄԻԱՎ վարակի կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված բոլոր երեխաները եղել են առողջ՝ ՄԻԱՎ-ից զերծ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանը ստացել է հավաստագիր և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակ: Հղիության առաջին և երրորդ եռամսյակում կանայք հետազոտում են անցնում նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ: Հետազոտությունը պարտադիր չէ, սակայն հղիին վերաբերող ցուցումներում առկա է, և հղի կանանց գերակշիռ մեծամասնությունն անցնում է այդ հետազոտությունը:

Տարեկան քանի երեխա է ՄԻԱՎ–ով վարակվում Հայաստանում. ինչպես է փոխանցվում վարակը

«Բայց տարվա ընթացքում լինում է մեկ–երկու դեպք, երբ հղիները հետազոտվում են, նրանց մոտ այդ հետազոտության ժամանակ ՄԻԱՎ չի հայտնաբերվում, որովհետև դեռ վարակված չեն լինում, սակայն հղիության կամ կերակրման ավելի ուշ փուլերում նրանք կարող են վարակվել ՄԻԱՎ-ով և այն փոխանցել նորածնին: Նման դեպքերում, որպես կանոն, առաջինը երեխայի մոտ է հայտնաբերվում վարակը, հետո՝ մոր, որովհետև երեխայի դեպքում  ՄԻԱՎ-ն ավելի արագ է զարգանում, կլինիկական ախտանշաններն ավելի շուտ են արտահայտվում»,- ասում է Սամվել Գրիգորյանը:

Նա հավելում է՝ լինում են նաև դեպքեր, երբ ծնողները միգրացիայի են դիմում  և արտերկրում չեն անցնում անհրաժեշտ հետազոտություններ, ծննդաբերում են և վարակված երեխաների հետ վերադառնում Հայաստան:

Ռակուրս-Արուսիկ Մկրտչյան (19.11.18) - Sputnik Արմենիա
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները

«Եթե ՄԻԱՎ-ը երեխայի մոտ ախտորոշվի վաղ փուլերում, և նա ստանա հետևողական բուժում, այն կարող է որևէ կերպ չազդել նրա կյանքի որակի վրա, կյանքի վերին սահման այլևս չի նշվի, մարդը կապրի այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ-ի, հետևաբար, նա կարող է և՛ ամուսնանալ, և՛ ունենալ ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ»,- ասում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ոչ միայն կարևոր է, որ վարակը ժամանակին հայտնաբերվի, այլև հետևողականորեն բուժվի: Հատկապես երեխաների դեպքում համապատասխան բուժումն ուշացնելը դատավճիռ կարող է դառնալ, հանգեցնել իմունային համակարգի խորը խաթարման և, ի վերջո, մահվան:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժենյա Մայիլյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ապրում է 280 երեխա, որոնք  ծնվել են ՄԻԱՎ-ով ապրող կանանցից և ծնվել են ՄԻԱՎ-ից զերծ: Եթե մայրերը ստանում են կանխարգելիչ բուժում, ծննդաբերությունը ճիշտ է կազմակերպվում, երեխան ծնվելուց հետո էլ ստանում է հետկոնտակտային կանխարգելում, ապա նա ՄԻԱՎ-ից լրիվ զերծ է լինում: Իսկ այն երեխաները, որոնց մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվում, պիտի ցմահ հակառետրովիրուսային դեղամիջոցներ ընդունեն՝ յուրաքանչյուր տարիքին համապատասխան: Սովորաբար, երեխաները մինչև գիտակից տարիքի հասնելը չեն իմանում, թե դեղերն ինչի համար են, կարծում են՝ վիտամիններ են: Սա արվում է նաև երեխային պաշտպանելու նպատակով՝ հաշվի առնելով այն, որ նա, չգիտակցելով իր կարգավիճակը, միամտաբար դպրոցում կամ որևէ միջավայրում կարող է խոսել այդ մասին:

Քննություն է տարվում երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները պարզելու համար

«Արդեն 10-12 տարեկանում ցանկալի է, որ երեխայի հետ ծնողը կամ մասնագետը խոսի, ասի, թե նա ինչի համար է ստանում դեղեր: Մենք ունեցել ենք փորձ, երբ երեխան ինչ-որ տարիքում պարզապես հրաժարվել է դեղեր ընդունել՝ ասելով, թե էլ չեմ ուզում, ինչքան պիտի վիտամին խմեմ: Երեխայի հետ աշխատեցինք, բացատրեցինք, որ մոր մոտ առկա է ՄԻԱՎ, ու որ ինքն առողջ լինի, երկար ապրի, պետք է ընդունի դրանք: Հիմա նա արդեն 15-16 տարեկան է և նորմալ խմում է»,- պատմում է Ժենյա Մայիլյանն ու հավելում, որ այստեղ շատ կարևոր է երեխային հասկանալի լեզվով բացատրել իր կարգավիճակը:

Республиканский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг - Sputnik Արմենիա
Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ՄԻԱՎ–ի նոր շտամ է հայտնաբերվել

Մեր հասարակությունը դեռևս այնքան իրազեկված չէ, որ պատրաստ լինի ՄԻԱՎ-ով ապրող մարդու վրա խարան չդնել: «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանը մի դեպք է հիշում. տարիներ առաջ մարզային դպրոցներից մեկում ստորագրահավաք էր: ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող ծնողներից ծնված երեխայի մոտ ՄԻԱՎ էր հայտնաբերվել: Դպրոցում ինչ-որ կերպ իմացել էին երեխայի կարգավիճակի մասին և ստորագրահավաք նախաձեռնել՝ հրաժարվելով նրա հետ սովորել մի դպրոցում, առավել ևս՝ մի դասարանում: Միայն բացատրական աշխատանքներից հետո իրավիճակը հանդարտվեց:

Հ.Գ. Այսօր ՀՀ-ում գրանցված է ՄԻԱՎ-ով ապրող 2740 մարդ, սակայն հաշվարկային տվյալներով՝ նրանց թիվն ավելի մեծ է՝ 3500, սա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր ապրողների 78 տոկոսն ունի ախտորոշում և գրանցված է: Բացարձակ թվերով՝ գրանցված դեպքերով Երևանն առավելագույն ցուցանիշ ունի՝ 31 տոկոս, սակայն պատկերն առավել ճիշտ է, երբ դիտարկում ենք 100.000 բնակչի հաշվով:  Այս դեպքում ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, այնուհետև հաջորդում են Լոռին, Գեղարքունիքը, Արմավիրը. այս պարագայում Երևանը 9-րդ տեղում է: Նման պատկերի պատճառներից մեկն արտագնա աշխատանքն է: ՄԻԱՎ-ով վարակման ցուցանիշը բարձր է այն մարզերում, որոնցում նաև արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է մեծ:

Նշենք, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիների համար ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն ու հակառետրովիրուսային դեղամիջոցներն անվճար են:

Լրահոս
0