00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном
Президент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողանա երկրից դուրս գալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՔԾ–ի` Սերժ Սարգսյանը, 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Серж Саргсян в политической школе им. Андраника Маркаряна - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013–ի հունվարի 24-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013-ի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը։ Դրա շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ժամանակին Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ խնջույքի էր մասնակցում. Գրիգորյան

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊԸ ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊԸ–ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Хачатур Сукиасян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան

Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊԸ համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը։ Մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊԸ–ին և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում ՀՀ կառավարության կողմից 2013–ի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ։ Այդ գումարը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ–ի միջև 2013–ի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013–ի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ տեղ անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ։ Այս կապակցությամբ 2013–ի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013–ի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում 2013–ի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊԸ առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ։ Ստացվում է` փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Հակոբյան. «Սպասելիքները ձևավորվել են Սերժ Սարգսյանի ամենաինտրիգային ֆրազայի շուրջ»

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 դրամը, կառավարության 2013–ի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊԸ–ին՝ հողօգտագործողներին 2013–ի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար:

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քննադատում է այն, ինչն իր համար է ստեղծել. ԱԺ-ում խոսել են Սերժ Սարգսյանի ելույթի մասին

ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013–ի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ–ի միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր։ Համաձայն դրա՝ տրամադրված 551.795.580 դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում` 2013 –ի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում, իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊԸ առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 դրամ։ Այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Գնում եմ տուն». Արա Վարդանյանին ազատ արձակեցին. լուսանկար

Լրահոս
0