00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փակվող գիշերօթիկներում մի քանի տասնյակ երեխաներ կան, որոնց ընտանիք վերադարձնելը ռիսկային է

© Sputnik / Andranik GhazaryanДетский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри
Детский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու փակվող երկու գիշերօթիկներում կան երեխաներ, որոնք վերադառնալու տեղ չունեն։ Այդ երեխաների տվյալները տրամադրվում են բանկերին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկներում այսօր ավելի քան 40 երեխա կա, որոնց վերադարձն ընտանիք ռիսկային է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Հոկտեմբերի 31–ին կառավարության նիստի ժամանակ որոշվեց վերոհիշյալ 4 գիշերօթիկները փակել։

«Որևէ երեխայի վերադարձ ընտանիք չի լինելու, եթե կա թեկուզ մի փոքր ռիսկ։ Մյուս կողմից` Գյումրիում կան երեխաներ, որոնք վերադառնալու տեղ չունեն, և այս դեպքում բանկերը համագործակցում են մեզ հետ, որպեսզի նրանց բնակարանի խնդիրը լուծվի։ Երեխաների տվյալներն արդեն տրամադրում ենք բանկերին, որպեսզի սկսենք գործընթացը»,–ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը` հավելելով, որ Հայաստանում գործում է նաև խնամատարի ինստիտուտը։

Նրա խոսքով` գիշերօթիկների հագուստը, գրենական պիտույքները տրամադրելու են երեխաներին։  Քալանթարյանը հայտնեց նաև, որ այս օրերին բոլոր երեխաները, որոնք դուրս են գրվել գիշերօթիկներից, ծնողների համաձայնությամբ են դուրս գրվել։

Поделки ребят центра Трчунян тун - Sputnik Արմենիա
Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

Քանի երեխա կա Հայաստանի գիշերօթիկներում ու մանկատներում

«Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանն էլ իր հերթին նշեց, որ կան իրավիճակներ, երբ երեխաների տեղը ոչ թե գիշերօթիկն է, այլ մանկատունը, սակայն նրանք գիշերօթիկում են հայտնվել։ Ըստ Անտոնյանի` թացն ու չորը խառնվել է իրար։

«Գիշերօթիկը չէ մեր երկրի խնդիրը, քանի որ կան մի շարք կարիքավոր երեխաներ, որոնք պետությանը չեն էլ դիմում։ Եկեք մեզ մոտ ու տեսեք, թե նման քանի երեխա կա։ Այդ ընտանիքներին պետք է օգնել, քանի որ նրանք բոլորն աղքատ են։ Սակայն յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք, ինչն էլ հիմա անում է պետությունը` փակելով գիշերօթիկները»,–ասաց նա։

Անտոնյանը նշեց նաև, որ եթե երեխան հաստատությունից տուն է գնում, նրան մատուցվող ծառայությունների քանակը չպետք է նվազի։

Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում - Sputnik Արմենիա
Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին կառավարության նիստի ժամանակ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ կառավարությունը գիշերօթիկում գտնվող երեխաներին աջակցելուց չի հրաժարվում, ավելին՝ հնարավորությունները եռապատկվելու են, բայց երեխաները պետք է մեծանան ընտանիքներում ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։

Ըստ Բաթոյանի` 2020 թվականի բյուջեով գրեթե եռապատկվում է ցերեկային խնամքի ծառայությունները հանրապետությունում՝ 30 բնակավայրերում։

Լրահոս
0