ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս մասին նշված է ԱԳՆ–ի` Facebook սոցիալական ցանցի էջում։
«Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,– հայտնում է ԱԳՆ–ն։
Նշենք, որ Նիդեռլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդեռլանդների դեսպանություն բացվի Հայաստանում։
Կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար