00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցСотрудник ДПС
Сотрудник ДПС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կառավարությունը ճանապարհային երթևեկության կանոններն անտեսող օտարերկրյա վարորդներին պատժելու համար կտրուկ փոփոխությունների փաթեթ է նախապատրաստում։

Մարիա Նաումենկո, Sputnik

Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտող օտարերկրացիների համար պատժի անխուսափելիության համակարգ են նախապատրաստում։  «Կոմերսանտ» թերթի տվյալներով` ՌԴ–ից մեկնելիս ավտոմեքենաները կարող են ստուգել, որպեսզի պարզեն` արդյոք մեքենան տուգանքներ ունի, թե ոչ, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմանին տեսախցիկներ կտեղադրեն` պետհամարանիշներն արձանագրելու համար։ Այսօր Մոսկվայում օտարերկրյա վարորդների կատարած բոլոր իրավախախտումների միայն 1%–ն է արձանագրվում։ Իրավիճակը շտկելու համար «ճանապարհային քարտեզն» արդեն մշակվել է և ուղարկվել ՌԴ կառավարություն։

Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
«Ռուսաստանի հայերի միությունը»` Հայոց ցեղասպանությունը ժխտելու օրենքի մասին

«ՌԴ ՆԳՆ «ճանապարհային քարտեզի» նախագծում հաշվի են առնվել տրանսպորտի, ֆինանսների նախարարության, Դաշնային մաքսային ծառայության, Մոսկվայի կառավարության և այլ մասնագիտական գերատեսչությունների առաջարկները։ Մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ երկրների հետ սահմանամերձ անցակետերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կարձանագրեն ՌԴ մուտք գործող ավտոմեքենաների պետհամարանիշները»,- նշում է «Կոմերսանտը»։

Այդ տվյալներն ուղարկվելու են Դաշնային մաքսային ծառայության տեղեկատվական համակարգ, այնտեղից էլ` Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն։

ՌԴ քաղաքացիություն չունեցողներին Ռուսաստանում կարգելվի տաքսի վարել

Բացի այդ, առաջարկվում է ստուգել Ռուսաստանից դուրս եկող օտարերկրյա պետհամարանիշներով բոլոր մեքենաների համար դուրս գրած տուգանքների առկայությունը։ Եթե խախտումներ կան, ապա ավտոմեքենան կարող են կանգնեցնել սահմանին, տեղափոխել հատուկ կայանատեղի և անվադողերի վրա պատնեշ-սարք տեղադրել։

Փաստաթուղթը պետք է ստորագրի Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Մաքսիմ Ակիմովը։ Փոխվարչապետի ներկայացուցիչը Sputnik–ին հաստատեց, որ «ճանապարհային քարտեզի» նախագիծը ՌԴ կառավարության աշխատակազմում է. այժմ այն «ուսումնասիրում և վերլուծում են»։

Հայ վարորդները Ռուսաստանում կամ ազգային փոխադրման առանձնահատկությունները

Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը տնտեսական զարգացման նախարարությունը, ՆԳՆ–ն, տրանսպորտի նախարարությունը պետք է ԵԱՏՄ անդամ երկրների հետ պայմանավորվեն ժամանակավոր ներկրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների փոխանակման մասին։

Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ռուսաստան տանող էժան ճանապարհը կամ արժե՞ վստահել տեղացի վարորդներին

Մոսկվայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից (ՃԵԿԿ) Sputnik–ին հայտնեցին, որ իրենց առաջարկով «ճանապարհային քարտեզին» օտարերկրացիների ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ևս մեկ տեսակ են ավելացրել, համաձայն որի` այսուհետ վճարովի ավտոկայանատեղիներում նախատեսված վարձը չվճարող վարորդներն էլ կտուգանվեն։ ՃԵԿԿ-ից հայտնեցին, որ օտարերկրյա պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների վարորդները հաճախ են խախտում այս կանոնը։

Արդյո՞ք հայկական վարորդական իրավունքները վավեր կդառնան Ռուսաստանում

«Լրացուցիչ առաջարկել ենք մշակել ԵԱՏՄ անդամ երկրների ՆԳՆ–ների միջև փոխգործակցություն, որի շնորհիվ վարորդների տվյալները կփոխանակվեն։ Ներկա պահին Մոսկվայում գրանցվում է օտարերկրյա վարորդների կատարած և արձանագրած բոլոր իրավախախտումների միայն 1%–ը։ Մենք կարծում ենք, որ դա անթույլատրելի է», – նշեցին Մոսկվայի կառավարության ՃԵԿԿ մամուլի ծառայությունից։

ՃԵԿԿ–իղ ավելացրին նաև, որ Մոսկվայում տարեսկզբից հատուկ կայանատեղի են ուղարկել օտարերկրյա պետհամարանիշներով 2078 ավտոմեքենա. վարորդները մեքենաները թողել են կանգառում կամ կայանումն արգելող նշանների տակ, վթարային իրավիճակներ ստեղծել և դժվարացրել երթևեկությունը։

Автомобилистка на проспекте Маштоца (20 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը

ԶԼՄ–ները, Մոսկվայի իշխանություններին հղում անելով, նշում են, որ ՌԴ մայրաքաղաքում օտարերկրյա վարորդների թվում խախտումներ կատարած մեքենաների հարցում առաջատարը Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի պետհամարանիշներով ավտոմեքենաներն են։

Օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների վարորդների`ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները  չվճարելու հարցը քննարկվել է նաև ամռանը` ՌԴ Պետական խորհրդի նիստում, որից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2020 թվականի փետրվարի 1-ից «միջոցներ ձեռնարկել օտարերկրյա քաղաքացիների և փոխադրողների խախտումներն արձանագրելու և անպատժելիությունը վերացնելու համար։

Լրահոս
0