00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը

© Sputnik / Asatur YesayantsАвтомобилистка на проспекте Маштоца (20 апреля 2018). Еревaн
Автомобилистка на проспекте Маштоца (20 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր կանոնները թույլ կտան մի քիչ կարգի բերել ճանապարհներին տիրող վիճակը, բայց օրինագիծը մի շարք թերություններ ունի, կարծում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բալային համակարգով ֆիքսելու ներմուծումը թույլ կտա մի քիչ կարգի բերել ճանապարհներին տիրող վիճակը, բայց օրինագիծը մի շարք թերություններ ունի։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Պեդանյանը։

Видеомост о проблеме праворульных машин - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պեդանյան. «Ռիսկը, որ մարդիկ սկսեն հարբած մեքենա վարել, արդեն մեծանում է»

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով նախատեսում է բալային համակարգի ներմուծում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։

Նոր կանոնների համաձայն, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

«Ես միշտ համարել եմ և հիմա էլ նույն կարծիքին եմ, որ բալային համակարգն անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ ավտոմեքենաների սրընթաց աճող քանակի, կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստացած վարորդների ահռելի թվի պայմաններում։ Մեզ զսպող մեխանիզմ է պետք այն վարորդների դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար», - ասաց Պեդանյանը։

Միաժամանակ, մեր զրուցակիցը կարծում է, որ օրինագիծը չի նախատեսում խախտումների հսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ, շատ դեպքեր են լինում, երբ երթևեկության կանոնները խախտած վարորդը մեքենայի սեփականատերը չէ, իսկ տուգանքները ստանում է տրանսպորտային միջոցի տերը։ Հիմա եթե ուժի մեջ մտնի բալային համակարգը, ապա նման խախտումների դեպքում բալեր կհանվեն մեքենայի տիրոջից, եթե խախտողն անբարեխիղճ գտնվի և «մեղայականով» չներկայանա։

Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատգամավորն առաջարկում է զեղչ սահմանել պարտաճանաչ վարորդների համար

Պեդանյանի խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ ընտանիքում մի քանի վարորդ կա, և նրանք մեկ ավտոմեքենա են վարում, ընդ որում, նրանցից մեկը մշտապես խախտումներ է անում։ Այդ դեպքում մնացած վարորդներից յուրաքանչյուրն իր վրա է վերցնելու այդ խախտումները՝ կիսելով իրար մեջ այդ բալերը և  «կոծկելով» խախտողի արարքները։ Արդյունքում վերջինը հնարավորություն կունենա մշտապես ավտոմեքենա վարել և խախտել կանոնները։

Փորձագետը ևս մի թերություն է համարում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու տուգանքի չափը նվազեցնելը. ներկայում գործող 150 հազար դրամի փոխարեն հիմա վարորդներին կտուգանեն 29 հազար դրամով, ինչպես նաև կհանեն 4 բալ։ Պեդանյանը դա անընդունելի է համարում՝ նշելով, որ 29 հազար դրամը և 4 բալը հազիվ թե հետ պահեն վարորդներին տարեկան թեկուզ մեկ անգամ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու գայթակղությունից։

Լրահոս
0