00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЗаключенный смотрит в окно. Архивное фото
Заключенный смотрит в окно. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի և Կարեն Հունանյաններն իրենց պատիժը կրում են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Հունանյանը հոգեկան շեղում չունի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Առողջ է, հոգեկան որևէ շեղում չունի, կոնսիլիում չի հրավիրվել, որովհետև դրա կարիքը չի եղել»,– ասաց Նոնա Նավիկյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, թե Կարեն Հունանյանը պատիժը կրելու ընթացքում խելագարվել է։

Նշենք, որ խմբի մյուս երկու անդամներն են Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը, ովքեր գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Նաիրի և Կարեն Հունանյաններն իրենց պատիժը կրում են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Շուրջ 1 ամիս առաջ Նաիրի Հունանյանը դիմում էր ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով, քանի որ ցմահ դատապարտյալին 20 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո Քրեադատավարական օրենսգրքով տրվում է նման իրավունք։ Հունանյանի դիմումին առայժմ չեն պատասխանել։

Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ներս չեմ մտել. Մարուքյան

 

Самвел Бабаян перед началом пресс-конференции (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա». Սամվել Բաբայանը` «Հոկտեմբերի 27»-ի մասին

Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ  Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

2003թ.–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Армен Саркисян возле мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 27-ի հանցագործության պատվիրատուներ եղե՞լ են․ պարզաբանում է Սարգսյանի եղբայրը

Հանցագործությանը հետևած 20 տարիների ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը տարբեր հանգամանքներում մահացան, ինչը կասկածներ ծնեց  հանրության շրջանում։

Առաջինը դեռ  նախաքննության փուլում` 2000թ.-ին, իր բանտախցում էլեկտրահարվեց մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր հանցախմբին զենք վաճառելու մեջ:

2004թ. ապրիլի 16-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում կախված հայտնաբերվեց Նաիրի և Կարեն Հունանյանների քեռի Վռամ Գալստյանը։ Մինչ այդ նա առերես հարցաքննություն էր պահանջել Նաիրի Հունանյանի և Էդիկ Գրիգորյանի հետ` հայտարարելով, որ կարևոր ասելիք ունի «Հոկտեմբերի 27»-ի գործով։ Բանտախցում Վռամ Գալստյանին կախված վիճակում տեսած անձինք հետագայում պատմել էին, որ նրա ոտքերը կպած են եղել հատակին։

«Մարտի 1–ի գործը» կարող է դուրս բերել «հոկտեմբերի 27–ի» վրա. Քոչարյանը կխոսի՞

2010թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ էր եղել Համլետ Ստեփանյանը` պաշտոնական վարկածով` սրտի կաթվածից։

2017թ.–ին բանտում սրտի կաթվածից մահացել էր նաև Էդիկ Գրիգորյանը։  Ըստ գործի նյութերի՝ հանցախմբի բոլոր զենքերը ձեռք էին բերվել, խմբի անդամներից մի քանիսը հավաքագրվել էին  հենց Գրիգորյանի ջանքերով։

Գործով անցնող կարևոր վկաներից մի քանիսը ևս քննության ավարտից հետո տարօրինակ հանգամանքներում մահացել էին. 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախված  հայտնաբերվեց ԱԺ անձնագրային բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանը:

И.о. премьер-министра Никол Пашинян и спикер Парламента Ара Баблоян возложили цветы к мемориалу жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց՝ երբ կարելի է վերսկսել «Հոկտեմբերի 27»-ի գործը

2004թ.-ի սեպտեմբերի 1-ին ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանն ավտովթարից մահացավ ԱՄՆ–ում։

2004թ.–ին ավտովթարից մահացավ նաև դեպքից հետո կալանավորված ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» եղբայրը:

«Հոկտեմբերի 27»-ի գործով անցնող առանցքային վկա, Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը, որը մտերիմ էր Նաիրի Հունանյանի հետ, հանցագործությունից հետո` 2002թ.–ին գործուղվեց ԱՄՆ` որպես Հ1-ի թղթակից։ 2014թ.-ին նա մահացավ ԱՄՆ-ում, պաշտոնական վարկածով` քաղցկեղից։

Լրահոս
0